Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն (արաբ․՝ سفارة الإمارات العربية المتحدة في أرمينيا‎‎), Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի վրա։ Ներկայումս Հայաստանում ԱՄԷ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին։

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թվականի հունիսի 25-ին՝ Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրմամբ։

ԱՄԷ-ի մուտքի արտոնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Արաբական Միացյալ Էմիրությունների վիզայի համար Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն Հայաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.