Տաթևիկ Սազանդարյան
Տաթևիկ Սազանդարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Տաթևիկ Տիգրանի Սազանդարյան |
Ծնվել է | 1916, օգոստոսի 20, Խնձորեսկ Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | 1999, հոկտեմբերի 6, Երևան Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, մեցցո-սոպրանո |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Q113293231? և Հակոբ Խանջյան |
Պարգևներ | |
Tatevik Sazandaryan Վիքիպահեստում |
Տաթևիկ Տիգրանի Սազանդարյան (1916, օգոստոսի 20, Խնձորեսկ - 1999, հոկտեմբերի 6, Երևան)՝ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։
Կենսագրություն
Ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում: 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թ. տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թ.` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման[2]։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են: Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Սաթյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի և ուրիշների մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից[3]:
Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում[4][5][6]։
Պարգևներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951 թ.
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1956 թ.
- ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1997 թ.
Հիշատակ
2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին[1]: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տաթևիկ Սազանդարյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Գրականություն
- Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Խորհրդային երաժշտություն, 1956:
- Սիմոնյան Կ. և Հարությունյան Վ., «Տաթևիկ Սազանդարյան», Երևան, 1959:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-08-20-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին կցուցադրվեն արխիվայի լուսանկարներ ու տեսանյութեր». www.iravunk.com. Վերցված է 2018-08-20-ին.
- ↑ «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер». www.gumer.info. Վերցված է 2018-08-20-ին.
- ↑ «САЗАНДАРЯН • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Վերցված է 2018-08-20-ին.
- Խնձորեսկ գյուղում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ մեցցո-սոպրանոներ
- 1916 ծնունդներ
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1999 մահեր
- Հոկտեմբերի 6 մահեր