Հռիփսիմե Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռիփսիմե Ավետիսյան
Ծննդյան անունՀռիփսիմե
Ծնվել է1960(1960)
ԾննդավայրԱրմավիր, Տանձուտ
ՄասնագիտությունԲանաստեղծ և գրող
ԼեզուՀայերեն
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԺանրերՊոեզիա
ԹեմաներՀայրենասիրական, Սիրային, Մայրական, Բարոյախրատական
Պարգևներ
ԶավակներՄեկ որդի, երկու դուստր

Հռիփսիմե Ավետիսյան

Կենսագրություն

Ծնվել է 1960 թվականին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում: 1977 թվականին, միջնակարգ դպրոցին զուգահեռ, ավարտել է նաև Երևանի պետական համալսարանին կից` «Յու. Ֆուչիկի» անվան պատանի լրագրողների դպրոցը: Ստեղծագործել և տպագրվել է դպրոցական տարիներից, բազմիցս թղթակցել մանկապատանեկան թերթերին և ամսագրերին, համագործակցել տարբեր խմբագրությունների հետ, տպագրվել է` «Ավանգարդ», «Արմավիր», «Գրական թերթ», «Հայրենականչ» և այլ թերթերում: Ինչպես նաև բանաստեղծություններով և հոդվածներով տպագրվել է` «Պիոներ» ամսագրում, «Նորք» հանդեսում, «Հայաստան» պարբերականում և այլն... 1987 թվականին ավարտել է Երևանի պետական ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը: 2005 թվականին` Աբովյանի Լ. Օրբելու անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 2007 թվականին` Երևանի Հյուսիսային Համալսարանի «Մանկավարժություն և տարրական ուսուցում» ֆակուլտետը: Հռիփսիմե Ավետիսյանը 1986 թվականից մինչև օրս աշխատում է Տանձուտի միջնակարգ դպրոցում, միաժամանակ` Արմավիր քաղաքի «Նոյ Հայաստան» հեռուստաընկերությունում, որտեղ խմբագրում և վարում է գրական «Լուսե ժամեր» հեռուստահաղորդումը:

Ստեղծագործություններ

1999 թվականին լույս է տեսել բանաստեղծուհու առաջին ժողովածուն` «Արցունքի ծաղիկներ» վերնագրով: 2001 թվականին` «Սեր և արարում», 2011 թվականին` «Հոգու արահետներ»-ը: Արդեն պատրաստ է տպագրության` «Քարամատյան» փաստագրական գիրքը, նվիրված հայ խաչքարագործության վարպետ Ռ. Նալբանդյանին: Հռիփսիմե Ավետիսյանը ասմունքող է և հաղորդավար, վարում է մարզային մեծածավալ միջոցառումներ: 2005 թվականից Արմավիր և էջմիածին քաղաքներում անցկացնում է ասմունքի ուսուցողական դասընթացներ: Բանաստեղծուհու աշխատանքները միշտ էլ գնահատվել են մարզի ղեկավարության, ինչպես նաև կառավարության կողմից:

Պարգևներ

Բազմաթիվ պատվոգրերից բացի 2013 թվականին նա պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության` «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով, «Երախտագիտության մեդալ» կառավարական պարգևով:

Հասարակական գործունեություն

Հռիփսիմե Ավետիսյանը 2001 թվականից ներգրավված է Արմավիրի «Կանանց խորհուրդ» հասարակական կազմակերպությունում, որպես նախագահության անդամ և ղեկավարում է Այգեշատ համայնքի կանանց խորհուրդը: Նա հասարակական ակտիվ գործիչ է` հանդես է գալիս բարեգործական տարբեր ծրագրերով:

Աղբյուրներ

«Անցյալը չի լռում» - Երևան Ասողիկ հրատարակչություն 2017 թվական Գիրք 3, էջ 156