Jump to content

«Ալեքսանդար Ջուրիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Ալեքսանդար Ջուրիչ | բնագիր անուն = | պատկեր = Aleksduric.jpg | պատկերի չ...»:
(Տարբերություն չկա)

11:39, 27 Հունիսի 2017-ի տարբերակ

Ալեքսանդար Ջուրիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրալիա Ավստրալիա, Սինգապուր Սինգապուր
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1970(1970-08-12)[2] (53 տարեկան)
Ծննդավայր Դոբոյ, ՀՍՖՀ
Հասակ 192[1] սմ
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սինգապուր Տամպինս Ռովերս
Պատանեկան կարիերա
1984-1987 Հարավսլավիա Սլոգա (Դոբոյ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1992 Հարավսլավիա Սլոգա (Պոժեգա) ? (?)
1992-1994 Հունգարիա Սեգեդ 24 (7)
1994 Ավստրալիա Սաութ Մելբուրն 15 (4)
1995 Ավստրալիա Պորտ Մելբուրն Շարկս[3] 10 (0)
1995-1996 Ավստրալիա Սաութ Մելբուրն[4] 5 (0)
1996 Ավստրալիա Պորտ Մելբուրն Շարկս[4][5] 18 (12)
1996-1997 Ավստրալիա Հիպսլենդ Ֆելկոնզ[6] 15 (4)
1997 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տյանցզին Լոկոմոտիվ 16 (2)
1997-1998 Ավստրալիա Վեստ Ադելաիդա 8 (3)
1998 Ավստրալիա Հեյդելբերգ Յունայթեդ[7] 8 (2)
1998-1999 Ավստրալիա Վեստ Ադելաիդա[8] 27 (5)
1999 Սինգապուր Տանչժոն Պագար Յունայթեդ 16 (11)
1999-2000 Ավստրալիա Մարկոնի Ստալիոնզ[9] 15 (2)
2000 Ավստրալիա Սիդնեյ Օլիմպիկ 3 (0)
2000 Սինգապուր Հոում Յունայթեդ 10 (6)
2001-2004 Սինգապուր Գեյլանգ Ինտերնեշնլ 126 (97)
2005-2009 Սինգապուր Ուորիորս 150 (129)
2010-2014 Սինգապուր Տամպինս Ռովերս 137 (78)
1992-2014 Ընդհանուր 597 (362)
Ազգային հավաքական
2007-2012 Սինգապուր Սինգապուր 53 (24)
Մարզչական կարիերա
2013-մ.հ. Սինգապուր Տամպինս Ռովերս ֆիզպատրաստության մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդար Ջուրիչ (սերբ.՝ Александар Ђурић, օգոստոսի 12, 1970 թվական[1], Դոբոյ), սերբիական ծագմամբ սինգապուրցի[10] ֆուտբոլիստ, որը ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականին, իսկ ներկա պահին հանդիսանում է ֆուտբոլի Սինգապուրի առաջնությունում հանդես եկող «Տամպինս Ռովերս» ֆուտբոլային ակումբի ֆիզպատրաստության գծով աշխատող մարզիչը:

15 տարեկան հասակում Ջուրիչը դառնում է բայդարկաներով և կանոեներով թիավարության Հարավսլավիայի չեմպիոն, իսկ 17 տարեկան հասակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը ամբողջ աշխարհում: 1992 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի շրջանակներում նա բայդարկաներով և կանոեներով թիավարության մրցությունում ներկայացրել է Բոսնիա և Հերցեգովինան[11]: Օլիմպիադայից հետո նա շարունակել է իր ֆուտբոլային կարիերան: 1999 թվականին նա պայմանագիր է կնքել Սինգապուրի առաջնությունում հանդես եկող «Տանչժոն Պագար Յունայթեդ» ակումբի հետ, որտեղ էլ կարիերայում առաջին անգամ իրեն փորձել է հարձակվողական դիրքերում: Նա իր բոլոր տիտղոսները հաղթել է սինգապուրական ակումբների հետ. «Հոում Յունայթեդ», «Գեյլանգ Ինտերնեշնլ», «Ուորիորս» և «Տամպինս Ռովերս»: 16 մրցաշրջանների ընթացքում նա հաղթել է ութ չեմպիոնական տիտղոս և երեք Սինգապուրի գավաթ, երեք անգամ դարձել է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ և չորս անգամ՝ լավագույն ռմբարկու, համարվում է Սինգապուրի առաջնության ռեկորդակիր՝ նրանում հեղինակած գոլերի քանակով:

Միջազգային հարթակում Ջուրիչը նշել է իր նորամուտը 37 տարեկան հասակում՝ Սինգապուրի ազգային հավաքականի կազմում, 2007 թվականին: 2008 թվականի մայիսին նա հավաքականի պատմության մեջ դառնում է առաջին հպատակված ֆուտբոլիստը, որը նշանակվում է որպես հավաքականի թմավագ: Նա եղել է հավաքականի կազմում 2008, 2010 և 2012 թվականների ԱՍԵԱՆ-ի առաջնության շրջանակներում, որոնցից վերջինում հենց Սինգապուրի հավաքականն է հաղթանակ տանում: Ջուրիչը հրաժեշտ է տալիս հավաքականին 2012 թվականին: Հավաքականի կազմում ունի անցկացրած 53 հանդիպում և հեղինակած 24 գոլ:

2013 թվականին նա նշանակվում է, որպես «Տամպինս Ռովերս» ֆուտբոլային ակումբի ֆիզպատրաստության գծով աշխատող մարզիչ: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականի նոյեմբերին՝ 44 տարեկան հասակում:

Վաղ տարիներ

Ալեքսանդար Ջուրիչը ծնվել է Դոբոյ քաղաքի Լիպաց գյուղում: Ջուրիչի հայրը աշխատել է երկաթուղում, իսկ ազատ ժամանակ զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով[12]: Նրա մայրը սպանվել է 1993 թվականի օգոստոսի 9-ին հրետանային գնդակոծման ժամանակ՝ Ջուրիչի 23 ամյակի լրանալուց երեք օր առաջ: Հայրը մահացել է քաղցկեղից՝ 62 տարեկան հասակում, 2000 թվականին[13]:

Ջուրիչը սովորել է «Իոսիպ Իովանովիչ» անունը կրող նախնական դրպոցում, այնուհետև ստացել է ավտոմեխանիկի կրթություն[14]։ Մանուկ հասակում Ջուրիչը երկրպագել է «Ցրվենա Զվեզդա» ակումբին, իսկ հետո սկսել է զբաղվել ֆուտբոլով իր հայրենի քաղաքի «Սլոգա Դոբոյ» ակումբի պատանեկան կազմում։ Սկզբում նա խաղադաշտում հանդես էր գալիս, որպես դարպասապահ, իսկ հետո՝ կիսապաշտպան[12][15][16]։ Երբ որ Ջուրիչը 12 տարեկան էր բժիշկները նրա մոտ հայտնաբերում են կրծքավանդակի հետ կապված առողջական խնդիրներ և խորհուրդ են տալիս զբաղվել բայդարկաներով և կանոեներով թիավարությամբ, հակառակ դեպքում ապագայում նա վիրաբուժական միջամտության կարիք կունենար[10][17]։ 15 տարեկան հասակում նա իրենց փորձելով այդ սպոտաձևում դառնում է Հարվսլավիայի չեմպիոն, իսկ 17 տարեկան հասակում աշխարհի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[18][19]։

17 տարեկան հասակում Ջուրիչին կանչում են Հարավսլավիայի ազգային բանակ, որտեղ նա հասնում է մինչև սպայի աստիճանի։ Պատերազմի նախաշեմին նրա հայրը ցանկանում էր, որ կամ Ալեքսանդարը կամ նրա եղբայր Միլանը լքեն երկիրը, որպեսզի սերունդը շարունակելու հարցը լուծվի[10]։ Որոշվել էր, որ քաղաքը լքելու է Ալեքսանդարը, քանի որ նա ավելի երիտասարդ էր և զբաղվում էր ֆուտբոլով։

1992 թվականի Օլիմպիական խաղեր

1992 թվականին դեռևս նոր կազմավորված Բոսնիա և Հերցեգովինայի Օլիմպիական կոմիտեն հրավիրում է Ջուրիչին 1992 թվականի Օլիմպիական խաղերում երկիրը բայդարկաներով և կանոեներով թիավարության սպորտաձևում ներկայացնելու նպատակով։ Խաղերը կայանալու էին Բարսելոնայում[20]։ Չնայած նրան, որ նա շուրջ երկու տարի չէր մարզվել, այնուամենայնիվ նա ընդունում է այդ առաջարկը[21]։ Քանի որ Բոսնիական օլիմպիական կոմիտեն չէր կարող վճարել Ջուրիչի տրանսպորտային ցախսերի համար տրվող գումարը, Ալեքսանդարը ստիպված է լինում հաղթահարել մինչև Բարսելոնա ձգվող 1500 կիլոմետր երկարությամբ ճանապարը ավտոստոպի միջոցով։ Ունենալով իր ձեռքերում միայն Օլիմպիական կոմիտեի կողմից տրված նամակը և անգամ անձնագիր չունենալով, Ջուրիչը համոզում է բեռնատար մեքենայի վարորդին տանել նրան ավստրիական սահմանի մոտ։ Սահմանի վրա հսկող ծառայությունը նախապես թույլ չի տալիս, որ Ջուրիչը հատի ավստրիական սահմանը, քանի որ նրան որպես փախստական էին կարծե[22]լ։ Ջուրիչը հաստատում է իր մասին տեղեկությունը, Օլիմպիական կոմիտե կատարած զանգի միջոցով։ Տեղի սահմանապահները օգնում են նրան գտնել անհրաժեշտ տրանսպորտը և հասնել Սլովենիա, որտեղ նա հասնելով օդանավակայան ուղևորվում է Բարսելոնա։ Արդյունքում Ջուրիչը հասնում է Օլիմպիական խաղերին, որտեղ դառնում է Բոսնիա և Հերցեգովինայի տաս հոգանոց կազմի անդամներից մեկը, որը Օլիմպիական խաղերում նշում է իր նորամուտը։ Մրցաշարերում մասնակցություն ունենալու նպատակով, նա ստիպված է լինում դիմադրել իտալացի և իսպանացի փորձառու մարզիկների կողմից մղվող պայքարին[23]։ Ջուրիչը այդ մրցությունում ցուցադրում է ամենավատ արդյունքը։ Օլիմպիական խաղերի ավարտից հետո նա շարունակում է իր ֆուտբոլային կարիերան «Սեգենդա» ֆուտբոլային ակումբի կազմում[17]։

Ակումբային կարիերա

Ավստրալիա

Ջուրիչի ընկերը օգնում է նրան Ավստրալիայում Ֆրանկ Արոկի հետ հանդիպում ունենալու հարցում։ Ֆրանկը հունգարական ծագում ունեցող սերբ մարզիչ էր, որը հանդիսանում էր Ավստրալիայի ազգային հավաքականի մարզիչը։ 1994 թվականին Ջուրիչը համալրում է Ազգային ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Սաութ Մելբուրն» ֆուտբոլային ակումբի կազմը, որտեղ սկսում է հանդես գալ, որպես պաշտպան[24][10]։ Այդ մրցաշրջանում ակումբը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[25], իսկ փլեյ-օֆֆ փուլում շատ մոտ էր եզրափակիչ հասնելուն, սակայն կիսաեզրափակչում պարտվում է «Մելբուրն Նայթս» ակումբին 3-2 հաշվով։ Փլեյ-օֆֆի շրջանակներում կայացող խաղերում Ջուրիչը մասնակցություն չէր ունենում[26]։ Քանի որ ԱՖԼ-ի խաղերի մեծամասնությունը կայանում էին ամռանը, Ջուրիչը հաճախ հանդես էր գալիս այդ առաջնությունում հանդես եկող տարբեր ակումբների կազմերում։ Այդ ձևով նա հանդես է եկել այնպիսի ավստրալիական ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Պորտ Մելբուրն Շարկսը», «Գիպսլենդ Ֆելկոնզը», «Հեյդելբերգ Յունայթեդը» և «Վեստ Ադելաիդան»[24][13]։

1999 թվականին Ջուրիչի ակումբը, «Վեստ Ադելաիդան» սնանկանում է[13]։ Նա առաջարկ է ստանում Հոնկոնգից և Սինգապուրից և որոշում է ընտրել վերջինը։ Ալեքսանդարը շարունակում է իր կարիերան «Տանչժոն Պագար Յունայթեդ» սինգապուրյան ակումբում[13]։ Կարիերայի այս շրջանում նա խաղադաշտում հանդես էր գալիս, որպես ձախ վինգեր կամ կիսապաշտպան[13]։ Սակայն որոշ ժամանակ անց ակումբի մարզիչ Տոհարի Պաիջանը բարձրահասակ Ջուրիչին տեղափոխում է հարձակման գիծ[17]։ 1999 թվականի մայիսի 19-ին նա հեղինակում է իր առաջին գոլը Սինգապուրի առաջնությունում։ Նա իր առաջին գոլը հեղինակում է «Ջուրոնգ» ակումբի դեմ կայացած խաղում։ Սկզբում նրա ակումբը պարտվում էր 2-0 հաշվով, սակայն խաղավերջում նրանց հաջողվում է տանել 2-4 հաշվով կամային հաղթանակ[27]։ Ջուրիչը իր առաջին մրցաշրջանում մասնակցում է 16 հանդիպման և դառնում է 11 գոլի հեղինակ, իսկ նրա ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը[28]։

Մրցաշրջանի վերջում Ջուրիչը վերադառնում է Ավստրալիա և ավստրալիական քաղաքացիություն է ստանում՝ ազգային հավաքականի կազմում հանդես գալու սպասումով[23]։ Նա պայմանագիր է կնքում Սիդնեյի «Մարկոնի Ստալիոնզ» ակումբի հետ, որի կազմում նա կրկին սկսում է հանդես գալ, որպես ձախ կիսապաշտպան[29]։

2000 թվականի հունիսին Ջուրիչը համալրում է սինգապուրյան «Հոում Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կազմը, որտեղ կրկին սկսում է հանդես գալ հարձակման գծում[30]։ Նա իր նոր ակումբի կազմում բոլոր մրցաշարերում միասին հեղինակում է 11 գոլ և դառնում է 2000 թվականի Սինգապուրի գավաթի դափնեկիր։ Այդ գավաթի խաղարկության եզրափակչում նրա ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ է տանում «Ուորիորս» ակումբի դեմ կայցած խաղում[31]։ Մրցաշրջանի վերջում նա լքում է ակումբը[32]։

«Գեյլանգ Ինտերնեշնլ»

2001 թվականին Ջուրիչը պայմանագիր է կնքում «Գեյլանգ Ինտերնեշնլ» ակումբի հետ, որտեղ հարձկավողական համագործակցություն է սկսում Մոհդոմ Նուր Ալիի հետ։ Ջուրիչը ասում էր, որ Ալին օնգել է իրեն հեղինակել «կոպիտ ասած, իր գոլերի կեսը»[33]։ «Գեյլանգը» հաղթում է իր առաջին չեմպիոնական տիտղոսը հինգ տարի անց, «Ջուրոնգի» դեմ առաջնության վերջին տուրում կայացած խաղի հաղթական արդյունքի շնորհիվ։ Այդ մրցաշրջանում Ջուրիչը դառնում է 37 գոլի հեղինակ[34]։ 2001 թվականի Սինգապուրի գավաթի խաղարկության շրջանակներում Գեյլանգը խաղում էր ընդդեմ «Հոում Յունայթեդի»։ Առաջին խաղակեսից հետո մրցակիցը տանում էր 4-0 հաշվով հաղթանակ։ Ջուրիչը և փլեյմեյքեր Բրայան Բոսուելը վնասվածք էին ստացել, իսկ Նուր Ալին հեռացվել էր խաղադաշտից։ Ութ հոգանոց կազմով Գեյլանգը պարտվում է վերջնական 8-0 հաշվով[35]։ Չնայած այն բանին, որ թիմի գլխավոր մարզիչ Չան Չոնը հայտարարել էր, որ Ջուրիչը ակումբի ևս յոթ ֆուտբոլիստների հետ լքելու է թիմի կազմը[36],՝ հարձակվողը երկարաձգում է իր պայմանագրի ժամկետը և հաջորդ մրցաշրջաններում կայացած 127 խաղերում դառնում է 97 գոլի հեղինակ։ 2003 թվականին նա հաղթահարում է Սինգապուրի առաջնության շրջանակներում 100 գոլի սահմանը[37][38]։

Գեյլանգը, որպես 2001 թվականի Սինգապուրի չեմպիոն մասնակցություն էր ունենում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլին[39]։ Այդ փուլի երկրորդ տուրում «Բրունեյ ԴՊՄՄ» ակումբի դեմ կայացած խաղում Ջուրիչը մեկ գոլի հեղինակ է դառնում տնային հանդիպման ժամանակ և դուբլ է ձևակերպում արտագնա խաղում․ «Գեյլանգը» 7-0 ընդհանուր հաշվով շարժվում է առաջ[40][41]։ Որակավորման փուլի եզրափակիչ շրջանում ակումբը հանդիպել էր չինական «Շանխայ Շենխուա» ակումբի հետ և պարտվել 5-1 ընդհանուր հաշվով, իսկ Ջուրիչին հաջողվել էր հեղինակել այդ երկու խաղերի արդյունքում իր թիմի կողմից խփված միակ գոլը[42]։

2004 թվականին «Գեյլանգը» նշում է իր նորամուտը ԱՖԿ-ի նորաստեղծ գավաթի շրջանակներում, որպես 2003 թվականի Սինգապուրի առաջնության արծաթե մեդալակիր: Ջուրիչը գոլի հեղինակ է դառնում քառորդ եզրափակչում կայացած երկու խաղերում, սակայն «Գեյլանգ Ինտերնեշնլը» վերջնական հաշվով հաղթում է «Պերակին»[43]: Մրցաշարում նա ընդհանուր հաշվարկով հեղինակում է հինգ գոլ, իսկ «Գեյլանգը» հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքիից հետո նվազագույն հաշվով պարտվում է «Ալ-Վահդիին»[44][45]:

«Ուորիորս»

2004 թվականի նոյեմբերին Ջուրիչը պայմանագիր է կնքում «Ուորիորս» ակումբի հետ[46]: Նոր ակումբի հետ նա չորս անգամ հաղթանակ է տանում առաջնությունում, երկու անգամ ձևակերպում է «ոսկե դուբլ»՝ 2007 և 2008 թվականներին և երեք անգամ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու. 2007[47], 2008[48] և 2009[49]: Ջուրիչը նոր ակումբի կազմում անցկացրած 150 խաղերում դառնում է 129 գոլի հեղինակ: Շնորհիվ բարձր արդյունավետության նա դառնում է Սինգապուրի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2007[47] և 2008[48] թվականներին: Նա հեղինակում է իր 200-րդ գոլը Սինգապուրի առաջնությունում 2007 թվականի հուլիսի 9-ին՝ «Լյաոնին Գուանյուանի» դեմ կայացած խաղում հինգ րոպեների ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դառնալով[50]: Իսկ իր 38-րդ տարեդարձի ժամանակ իր նախկին ակումբը համարվող «Գեյլանգ Ինտերնեշնլի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալով նա Սինգապուրի առաջնությունում հեղինակած իր 244 գոլերի շնորհիվ գերազանցում է մինչև այդ Միրկո Գրաբովացայի կողմից գրանցած ռեկորդը[51]: 2008 թվականին նա նաև դառնում է Սուպերգավաթի դափնեկիր. նրա ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով հաղթանակ է տանում «Հոում Յունայթեդի» դեմ կայցած խաղում[52]:

2009 թվականին «Ուորիորսը» դառնում է առաջին սինգապուրյան ակումբը[53], որը դուրս է գալիս ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ: Փլեյ-օֆֆ փուլում ակումբը հաղթահարում է «Բուրիրամ Յունայթեդ»[54] և «ՊՍՄՍ Մեդան»[53] ակումբների արգելքները: Խմբային փուլում ակումբը խաղում էր ընդդեմ «Կասիմա Անտլերսի», «Սուվոն Սամսունգ Բլյուուինգզի» և «Շանխայ Շենխուայի»: 2009 թվականի մայիսի 19-ին Ջուրիչը գոլի հեղինակ է դառնում «Սուվոն Բլյուուինգզի» դեմ կայացած խաղում[55], սակայն ակումբին չի հաջողվում անցնել հաջորդ փուլ՝ հինգ ոչ-ոքիների և մեկ պարտության արդյունքում:

2009 թվականի սեպտեմբերին Ջուրիչը համաձայնվում է համալրել ինդոնեզական սուպերլիգայում հանդես եկող Շրիվիջաե ակումբի կազմը: Գործարքի արժեքը կազմում է $ 110000[56]: Սակայն մեկ ամիս ինչպես նշվում է մամուլում, վերջիվերջո ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը, քանի որ այդ ակումբը միակողմանի համաձայնությամբ ցանկանում էր փոխել մինչև այդ երկկողմանի համաձայնությամբ հաստատված պայմանագիրը[57]:

«Տամպինս Ռովերս»

Ջուրիչի հարաբերությունները «Ուորիորսի» տնօորինության հետ խզվում է «Շրիվաջայու» տեղափոխության փորձից հետո[56]։ Ակումբը որոշում է չառաջարկել նրան նոր պայմանագիր և 2010 թվականին նա տեղափոխվում է «Տամպինս Ռովերս»[58]։ Իր առաջին մրցաշրջանում նա հեղինակում է 20 գոլ, իսկ ակումբը առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Նա իր ակումբի հետ միասին երեք անգամ անընդմեջ երկրի չեմպիոն է ճանաչվում՝ 2011 թվականից 2013 թվականը, ինչպես նաև չորս սուպերգավաթի դափնեկիր է դառնում՝ 2011 թվականից 2014 թվականը[59]։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Սինգապուրի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բալեստե Հալսայի» դեմ խաղում դուբլ ձևակերպելով նա Սինգապուրի ֆուտբոլային մրցաշարերի պատմության մեջ դառնում է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է հասնել 300 հեղինակած գոլի սահմանին[60]։ 2011 թվականի հուլիսին IFFHS համարում էր Ջուրիչին գործող ֆուտբոլիստների թվում լավագույն ռմբարկու, նրա հաշվին կար 444 հանդիպում և հեղինակված 328 գոլ[61]։ 2012 թվականին նա ստանում է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստի իր երրորդ տիտղոսը[62][63]։

2014 թվականի մրցաշրջանի վերջում Ջուրիչը հայտարարում է ֆուտբոլային կարիերան ավարտելու իր որոշման մասին։ Սկզբում նա ցանկություն ուներ ֆուտբոլը թողնել երկու տարի առաջ, սակայն ակումբի տնօրինությունը համոզում է նրան հետաձգել կարիերան ավարտելու գործընթացը[15][64]։ Նա սկսում է մրցաշրջանը իր հաշվին ունենալով 378 հեղինակած գոլ առաջնությունում[65]։ «Տամպինսին» չի հաջողվում դուրս գալ ԱՖԿ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ՝ որակավորման փուլի առաջին տուրում «Սաուտ Չայնայի» կողմից կրած պարտությունից հետո[66]։ Ջուրիչը ավարտում է մրցաշրջանը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղերում հեղինակած 8 գոլերով, իսկ «Տամպինսը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Սինգապուրի առաջնությունում։ 2014 թվականի նոյեմբերի 5-ին Ջուրիչը ավարտում է իր խաղային կարիերան[67]։

Միջազգային կարիերա

Քանի որ Ջուրիչը չէր մասնակցում է Սինգապուրի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից կազմակերպված հպատակված արտասահմանցի սպորտային տաղանդների հետ կապված ծրագրին, նա կարողանում է ստանալ Սինգապուրի քաղաքացիություն միայն երրորդ փորձից հետո, 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[19][68][69]։ Չնայած այն բանին, որ նա ստացել էր Սինգապուրի քաղաքացիությունը ոչ սպորտային պատճառներով, 2007 թվականի նոյեմբերի 1-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռադոյկո Ավրամովիչը նրան հրավիրում է հավաքական[24][70]։ Նոյեմբերին 9-ին նա նշում է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում՝ 37 տարեկան և 89 օրական հասակում․ նրա նորամուտային խաղն է դառնում 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած Տաջիկստանի ազգային հավաքականի դեմ խաղը։ Ջուրիչը այդ խաղում հեղինակում է իր հավաքականի կողմից խփված երկու գոլերը, որի շնորհիվ նրանք հաղթում են 2-0 հաշվով[71][72]։ Պատասխան խաղը Ջուրիչը սկսում է թիմի մեկնարկային կազմի հետ[21][73][74]։ Այդ խաղում գրանցված 1-1 հաշվով ոչ-ոքին նշանակում էր, որ Սինգապուրի հավաքականը առաջին անգամ անցնում էր ասիական հավաքականների որակավորման փուլի երրորդ փուլ[75], որտեղ հավաքականին սպասվում էր Սաուդյան Արաբիայի[76], Լիվանայի[77] և Ուզբեկստանի[78] ազգային հավաքականների դեմ կայանալիք խաղերը։ Ջուրիչը շարունակում է միջազգային հարթակում ցուցադրել իր բարձր արդյունավետությունը այդ փուլում, սակայն Սինգապուրի հավաքականը վերջնական արդյունքներով խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և լքում մրցաշարը[79][80][81]։

Ջուրիչը սկսում է 2012 թվականի ԱՍԵԱՆ-ի առաջնությունը պահեստային կազմում, սակայն թիմի կիսապաշտպան Հարիս Հարունի վնասվածք ստանալուց հետո նրան ընդգրկում են հավաքականի հիմնական կազմ[24][82]։ Գործող չեմպիոնի՝ Մալայզիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, Ջուրիչը խփելով խաղի վերջին գոլը հաստատում է այդ հանդիպման 3-0 վերջնական հաշիվը[83]։ Այդ գոլի շնորհիվ նա դառնում է մրցաշարի պատմության մեջ ամենատարեց լավագույն ռմբարկուն․ նա այդ ժամանակ 42 տարեկան և 105 օրական էր[24][84]։ Նաև նա դառնում է երկրորդ ամենատարեց գոլի հեղինակը միջազգային հարթակում[85]։ Երեք օր անց Սինգապուրի հավաքականը Ինդոնեզիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում կրում է նվազագույն հաշվով պարտություն[86], սակայն խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթելով Լաոսի հավաքականին՝ Սինգապուրի հավաքականը դուրս է գալիս մրցաշարի հաջորդ փուլ[87]։ Հավաքականը հաջորդ փուլում կայացած Ֆիլիպինների հավաքականի դեմ խաղում, երկու հանդիպումների վերջնական հաշվով հաղթանակ է տանում և դուրս է գալիս եզրափակիչ[88][89]։ Որոշիչ խաղում հավաքականը կարողանում է հաղթանակ տանել Թաիլանդի հավաքականի դեմ կայացած խաղում և դառնալ չեմպիոն[90]։ Ջուրիչը հեռանում է հավաքականից իր հաշվին ունենալով անցկացրած 53 հանդիպում և հեղինակած 24 գոլ[24][82][91][92]։

Խաղաոճ

Ջուրիչին գնահատում էիր իր բարձր արդյունավետության և ֆիզիկական ուժի համար[70][17]։ Նա մշտապես գտնվում էր լավ մարզավիճակում և վարում էր առողջ ապրելակերպ, ինչի շնորհիվ նրա կարիերան ձգվել էր ավելի քան երեք տասնամյակ[65]։

Դեռևս կարիերայի վաղ շրջանում նա հանդես էր գալիս, որպես դարպասապահ, իսկ հետո՝ կիսապաշտպան[12][15]։ Ավստրալիա տեղափոխվելուց հետո Ջուրիչը հանդես էր գալիս, որպես պաշտպան[24][10]։ Տեղափոխվելով «Տանչժոն Պագար Յունայթեդ», նա առաջին հերթին շարունակում է խաղալ ձախ եզրում՝ վինգերի կամ կիսապաշտպանի դիրքերում[13]։ Սակայն հետո մարզիչ Տոհարի Պաիջանը որոշում է, որ բարձրահասակ Ջուրիչը (192 սմ) ավելի արդյունավետ կխաղա հարձակվողական դիրքերում։ Վերադառնալով Ավստրալիա, նա կրկին սկսում է խաղալ ձախ կիսապաշտպանի դիրքում և միայն «Հոում Յուայթեդի» կազմում նա վերջնականապես դառնում է հարձակվող[17][29][30]։

Անձնական կյանք և կարիերան ավարտելուն հաջորդող տարիներ

Ջուրիչը իր կնոջ՝ Նատաշայի հետ ծանոթացել է 1998 թվականին Մելբուրնում․ նրանք ամուսնանում են 2000 թվականի հունվարին[13]։ Զույգը ունի երկու երեխա․ աղջիկը՝ Իզաբելա Նինան և որդին՝ Ալեսանդրո Հյուգոն․ երկուսն էլ ծնվել են Սինգապուրում[10][108][109]։

Ջուրիչը ապրում է Սինգապուրի Հոլլանդ Վիլաջ քաղաքում[110]։ Որպեսզի մնա մարզավիճակի մեջ, նա ամեն առավոտ, այդ թվում մինչմրցաշրջանային հատվածում՝ վազում է 15 կմ Ջոհոր-Բարուի շուրջը[111]։ Նա չի խմում, չի ծխում և շուտ է քնում[112]։ Նա փորձում է չչարաշահել չիլի պղպեղը և սահմանափակում է իրեն յուղոտ սննունդի հարցում[113][114]։

Ֆուտբոլից դուրս Ջուրիչը զբաղվել է բարեգործական գործունեությամբ[115]։ Շուրջ 10 տարի նա կամավոր է եղել մանկատնում։ Նա որդեգրել է Մասսիմո Լուկու Մոնտի անունով տղային, երբ որ նա ընդամենը մեկ շաբաթական էր։ 2012 թվականին Ջուրիչը շուրջ 12 տարի որպես տաքսու վարորդ էր աշխատել և The Straits Times School Pocket Money Fund ֆոնդի համար հավաքել էր 2657 դոլլար[116]։ 2013 թվականի սեպտեմբերին նա իր երեք երեխաների հետ պլաստիկ աղավնիներ է պատրաստում, որոնք վաճառվեցին Dover Park-ին օգնելու նպատակով[117]։ Ջուրիչը իր աշխատանքները համարում է՝ «պատասխանատվություն Սինգապուրին որևէ բան փոխարեն տալը»։ 2014 թվականի դեկտեմբերին Ջուրիչը նշանակվում է Դելտա-Լիգայի դեսպան, որը ֆուտբոլային մրցաշար էր[118]։

Ակումբային վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Դիվ. II Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սեգեդ 1992/93 ? ? - - - - - - - - - -
1993/94 ? ? - - - - - - - - - -
Ընդհանուր 24 7 0 0 0 0 0 0 0 0 24 7
Ակումբ Մրցաշրջան NSL Գավաթ NSL Ընդհանուր
Սաուտ Մելբուրն 1994/95 15 4 - - - - - - - - 15 4
Ակումբ Մրցաշրջան Ընդհանուր
Պորտ Մելբուրն Շարկս 1994/95 10 0 - - - - - - - - 10 0
Ակումբ Մրցաշրջան NSL Գավաթ NSL Ընդհանուր
Սաուտ Մելբուրն 1995/96 5 0 - - - - - - - - 5 0
Ակումբ Մրցաշրջան VPL Ընդհանուր
Պորտ Մելբուրն Շարկս 1995/96 18 12 - - - - - - - - 18 12
Ակումբ Մրցաշրջան NSL Գավաթ NSL Ընդհանուր
Հիպսլենդ Ֆելկոնզ 1996/97 15 4 - - - - - - - - 15 4
Ակումբ Մրցաշրջան Առաջին լիգա Ընդհանուր
Տյանցզին Լոկոմոտիվ 1997 16 2 - - - - - - - - 16 2
Ակումբ Մրցաշրջան NSL Ընդհանուր
Վեստ Ադելաիդա 1997/98 8 3 - - - - - - - - 8 3
Ակումբ Մրցաշրջան Ընդհանուր
Հեյդելբերգ Յունայթեդ 1998/99 8 2 - - - - - - - - 8 2
Ակումբ Մրցաշրջան NSL Ընդհանուր
Վեստ Ադելաիդա 1998/99 27 5 - - - - - - - - 27 5
Ակումբ Մրցաշրջան S-Լիգա Սինգապուրի գավաթ Լիգայի գավաթ ՉԼ ԱՖԿ ԱՖԿ գավաթ Ընդհանուր
Տանչժոն Պագար Յունայթեդ 1999 16 11 - - 16 11
Ակումբ Մրցաշրջան NSL Ընդհանուր
Մարկոնի Սատալիոնզ 1999/2000 15 2 - - - - - - - - 15 2
Սիդնեյ Օլիմպիկ 1999/2000 3 0 - - - - - - - - 3 0
Ավստրալիա 124 32 0 0 0 0 0 0 0 0 124 32
Ակումբ Մրցաշրջան S-Լիգա Սինգապուրի գավաթ Լիգայի գավաթ ՉԼ ԱՖԿ ԱՖԿ գավաթ Ընդհանուր
Հոում Յունայթեդ 2000 10 6 - - - - 10 6
Գեյլանգ Ինտերնեշնլ 2001 33 31 - - 33 31
2002 33 26 - - - - 33 26
2003 33 27 - - 33 27
2004 27 13 - - - - 27 13
Ընդհանուր 126 97 0 0 0 0 0 0 0 0 126 97
Ուորիորս 2005 27 17 - - 27 17
2006 28 19 - - 28 19
2007 31 37 - - - - 31 37
2008 32 28 6 4 0 0 8 9 46 41
2009 32 28 1 0 5 2 8 1 46 31
Ընդհանուր 150 129 7 4 5 2 8 1 8 9 178 145
Տամպինս Ռովերս 2010 33 20 6 4 0 0 39 24
2011 33 26 3 4 0 0 7 6 42 36
2012 24 12 6 5 4 2 6 2 40 21
2013 25 15 1 1 3 3 6 3 35 22
2014 22 5 4 0 2 0 1 0 6 3 35 8
Ընդհանուր 137 78 20 14 9 5 1 0 25 14 192 111
Սինգապուր 439 321 28 18 14 7 9 1 33 23 523 370
Ընդհանուրը կարիերայում 520 337 28 18 14 7 9 1 33 23 604 386

Աղբյուրներ․[119][120][121][122][123][124][125]

Ձեռքբերումներ

Ակումբային

«Հոում Յունայթեդ»

«Գեյլանգ Ինտերնեշնլ»

«Ուորիորս»

«Տամպինս Ռովերս»

  • Սինգապուրի առաջնություն: 2011, 2012, 2013
  • Սինգապուրի սուպերգավաթ: 2011, 2012, 2013, 2014[59][126][127][128]

Միջազգային

Սինգապուրի հավաքական

  • 2012 թվականի ԱՍԵԱՆ-ի գավաթ։ 2012[82]

Անհատական

  • «Ժողովրդական ընտրություն» մրցանակ: 2007[47]
  • Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2007, 2008, 2012[47][48][62]
  • Սինգապուրի առաջնության լավագույն ռմբարկու: 2007, 2008, 2009, 2013[47][48][49][63]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Player profile – Aleksandar Duric». S.League. Վերցված է 29 March 2014-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «South Melbourne Hellas - Transfers 1994/1995». weltfussball.com. Վերցված է 7 April 2014-ին.
  4. 4,0 4,1 «South Melbourne Hellas - Transfers 1995/1996». weltfussball.com. Վերցված է 7 April 2014-ին.
  5. Greg Stock. «1996 Victorian State League Leading Goalscorers». Վերցված է 28 March 2014-ին.
  6. «Gippsland Falcons - Transfers 1996/1997». weltfussball.com. Վերցված է 7 April 2014-ին.
  7. «West Adelaide Sharks - Transfers 1997/1998». weltfussball.com. Վերցված է 7 April 2014-ին.
  8. «Adelaide Sharks - Transfers 1998/1999». weltfussball.com. Վերցված է 7 April 2014-ին.
  9. «Marconi-Fairfield Stallions - Transfers 1999/2000». weltfussball.com. Վերցված է 7 April 2014-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Scott McIntyre. «An amazing football tale». Վերցված է 27 March 2014-ին.
  11. «The biggest accomp». Olympic Committee of Bosnia & Herzegovina. Վերցված է 10 April 2014-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Dobojlija – Najbolji Fudbaler U Singapuru». Tipura.com (Serbian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 «Interview with Aleksandar Duric (Part 4)». RedSports.sg. Վերցված է 26 March 2014-ին.
  14. Mirco Jelec. «Dobojlije u dijaspori: Aleksandar Djuric, Singapur / Australija». tipura.com.
  15. 15,0 15,1 15,2 Rick Olivares (9 July 2012). «The changing tides of Aleksandar Duric». Business Mirror.
  16. «Content with life». Today. 16 October 2006. էջ 42.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Duric: I just love football». FIFA. Վերցված է 27 March 2014-ին.
  18. «MH Interview: Aleksandar Duric». MensHealth.com.sg. Վերցված է 25 March 2014-ին.
  19. 19,0 19,1 «Interview with Aleksandar Duric (Part 1)». RedSports.sg. Վերցված է 26 March 2014-ին.
  20. «Najbolji golgeter na svijetu zapravo je bosanski kajakaš». Klix (բոսնիերեն).
  21. 21,0 21,1 Richard Lenton. «Aleksandar Duric» (PDF). Վերցված է 27 March 2014-ին.
  22. «End of a long and winding road for Singapore's Aleksandar Duric». BBC Sport. Վերցված է 26 March 2014-ին.
  23. 23,0 23,1 Jason Dasey. «Class is permanent». ESPN. Վերցված է 28 March 2014-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 «End in sight for Tampines' Rover» (PDF). AFC Quarterly (issue 2). April 2013. էջ 35.
  25. «Australia – List of Final Tables». RSSSF.com. Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 12 May 2015-ին.
  26. «1994-95 Season Playoff Matches». ozfootball.net.
  27. Seungsoo Lee, Ian Griffiths, Ian King. «Singapore 1999». RSSSF.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. Neil Humphreys (10 October 1999). «Third spot and $20,000 to Jaguars». The Straits Times. էջ 52.
  29. 29,0 29,1 «Jaguars lose twin strikers». The Straits Times. 19 November 1999. էջ 100.
  30. 30,0 30,1 «Former Jaguar signs for Home». The Straits Times. 27 May 2000. էջ 98.
  31. Ernest Luis (2 October 2000). «No SAFFC double as Cup goes Home». The Straits Times. էջ 54.
  32. Ernest Luis (10 October 2000). «Protectors will do without Tapai, Duric and Andersen next season». The Straits Times. էջ 58.
  33. Shamir Osman (9 September 2009). «Geylang won't do SAFFC any favours». Today. էջ 56.
  34. Gerard Wong (25 October 2001). «Geylang regains the title». The Straits Times. էջ 1.
  35. Marc Lim (5 November 2001). «A night of utter shame for Geylang». The Straits Times. էջ 1.
  36. Stanley Ho (5 November 2001). «Geylang humiliated». Today. էջ 30.
  37. «The fourth Mr 100». The Straits Times. 10 July 2003. էջ 7.
  38. «Could Indra Sahdan win the same award twice?». The New Paper. 16 November 2013.
  39. «2002/03 AFC Champions League». S-league: Facts & Figures. Վերցված է 29 March 2014-ին.
  40. «Sleepy Geylang carves out 3-0 win». The Straits Times. 7 October 2002. էջ 14.
  41. «Easy 4-0 win for Geylang». The Straits Times. 24 October 2002. էջ 11.
  42. «No farewell joy for Jang». The Straits Times. 28 November 2002. էջ 15.
  43. Alvin Chua (15 September 2004). «High-flying Eagles stun Perak». Today. էջ 34.
  44. Marc Lim (26 October 2004). «A match away from $250,000». The Straits Times. էջ H11.
  45. Marc Lim (27 October 2004). «Historic cup final hopes in tatters after 12 short minutes». The Straits Times. էջ 13.
  46. «Duric leaves Geylang for SAFFC». The Straits Times. 3 November 2004. էջ 14.
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 «Duric bags four trophies at NTUC Income-Yeo's awards night». sleague.com. Վերցված է 12 April 2014-ին.
  48. 48,0 48,1 48,2 48,3 «Duric wins player of the year». sleague.com. Վերցված է 12 April 2014-ին.
  49. 49,0 49,1 Shamir Osman (10 November 2009). «Here's to a better show in 2010». Today. էջ 41.
  50. Darren Lai (10 July 2007). «Hat-trick hero Duric joins the 200-goal club». Today. էջ 42.
  51. Shamir Osman (13 August 2008). «A bittersweet birthday for Duric». Today. էջ 43.
  52. 52,0 52,1 «SAFFC clinch inaugural shield». The Straits Times. 18 February 2008. էջ 31.
  53. 53,0 53,1 Leonard Lim (26 February 2009). «On to the big stage». The Straits Times. էջ 34.
  54. Leonard Lim (19 February 2009). «Warriors whip Thai champs». The Straits Times. էջ 36.
  55. «Suwong Bluewings - Singapore Armed Forces FC 3:1». worldfootball.net. Վերցված է 13 April 2014-ին.
  56. 56,0 56,1 Aleksandar Duric (27 August 2013). «Heat on managers when transfers go awry». The Straits Times.
  57. «Aleksandar Duric not going to Indonesia Super League». RedSports.sg. Վերցված է 29 March 2014-ին.
  58. Joyce Lim (10 November 2009). «Top scorer, thrice in a row». The New Paper.
  59. 59,0 59,1 «Stags claim fourth successive Charity Shield». Tampines Rovers. Վերցված է 17 April 2014-ին.
  60. «40-year old Alex Duric scores 300th goal in S-league!». xinmsn. Վերցված է 14 April 2014-ին.
  61. Jason Dasey (7 August 2011). «Striker's hard road to the top». Al Jazeera.
  62. 62,0 62,1 Fabius Chen (11 November 2012). «Duric named S-League Player of the Year for third time». The Straits Times.
  63. 63,0 63,1 «2013 Great Eastern-Yeo's S.League Awards Night». sleague.com. Վերցված է 12 April 2014-ին.
  64. «Duric confirms retirement at end of next season». Goal.com. Վերցված է 25 March 2014-ին.
  65. 65,0 65,1 Wang Meng Meng (25 February 2014). «Duric's last hurrah: 'Put pride back in S-League'». The Sunday Times.
  66. «Nine-man Tampines crash out of ACL play-offs in extra time». Goal.com. Վերցված է 13 April 2014-ին.
  67. «Tampines Rovers vs. DPMM FC 1 - 2». Soccerway. 5 November 2014. Վերցված է 6 November 2014-ին.
  68. Wang Meng Meng (28 September 2007). «New Singaporean Duric could line up for Lions». The Straits Times. էջ 60.
  69. «Aleksandar the Great». The Straits Times. 1 October 2007. էջ 46.
  70. 70,0 70,1 Wang Meng Meng (2 November 2007). «Striker Duric gets call-up». The Straits Times. էջ 58.
  71. 71,0 71,1 71,2 «Road to South Africa: Duric bags brace to give Lions advantage». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  72. «Surgery for footballer Aleksandar Duric goes smoothly». RedSports.sg. Վերցված է 8 April 2014-ին.
  73. «Road to South Africa: Debutant Duric just two good». FAS. Վերցված է 25 March 2014-ին.
  74. Lim, Weixiang (31 October 2014). «Lunch with... Aleksandar Duric». FourFourTwo. էջ 2. Վերցված է 6 November 2014-ին.
  75. Wang Meng Meng (25 November 2007). «Can the Lions go all the way?». The Straits Times. էջ 41.
  76. «Singapore 2 Myanmar 1 - Duric, Casmir rescue Singapore». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  77. «Vietnam 1 Singapore 0 - Vietnam bounce back to seal semi spot». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  78. «Toothless Lions rue missed chance». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  79. 79,0 79,1 «First-Half goals put Lions back on track». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  80. 80,0 80,1 «Road to South Africa:Lions lose despite scoring three». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  81. «Singapore 1 - 1 Philippines: Late Greatwich strike shocks Singapore». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  82. 82,0 82,1 82,2 «Duric delights in final». AFFSuzukiCup.com. Վերցված է 12 April 2014-ին.
  83. «Malaysia 0 Singapore 3». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  84. 84,0 84,1 «Malaysia 0 Singapore 3». Վերցված է 6 April 2014-ին.
  85. Neil Morrison, Luca Gandini, 'Kaizeler', Eric Villante. «Oldest and Youngest Players and Goal-scorers in International Football». RSSSF.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  86. «Indonesia 1 Singapore 0». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  87. «Singapore 4 Laos 3». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  88. «Philippines 0 Singapore 0». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  89. «Singapore 1 Philippines 0». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  90. «Singapore coach Avramovic hails his AFF Suzuki Cup heroes». AFFSuzukiCup.com. Վերցված է 13 April 2014-ին.
  91. «Locals' input vital for new coach to succeed». The Straits Times. 19 May 2013. Վերցված է 7 October 2014-ին.
  92. Leong, Kelvin (29 October 2014). «Aleksandar Duric's Letter: Thank you very much Singapore». ESPN FC. Վերցված է 31 October 2014-ին.
  93. 93,0 93,1 93,2 «International Friendly Matches 2008». RSSSF. Վերցված է 6 April 2014-ին.
  94. 94,0 94,1 «Singapore beat Turkmenistan 4-2 to make it two wins out of two». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  95. «Singapore wins Ho Chi Minh International Tournament». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  96. 96,0 96,1 «Set plays do the trick as Lions win». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  97. «Thailand crash to S'pore 0-1». AFP. 19 November 2009.
  98. «Football: Singapore fall to last-gasp winner by North Korea in VFF Cup». RedSports.sg. Վերցված է 6 April 2014-ին.
  99. «Singapore 1 - 1 Philippines: Late Greatwich strike shocks Singapore». Վերցված է 6 April 2014-ին.
  100. «Singapore 2 Myanmar 1 - Duric, Casmir rescue Singapore». Վերցված է 6 April 2014-ին.
  101. «New-look Lions bring joy to the fans». Վերցված է 6 April 2014-ին.
  102. 102,0 102,1 «Singapore beat Chinese-Taipei 3-2 in an International Friendly At Jalan Besar Stadium». Վերցված է 6 April 2014-ին.
  103. 103,0 103,1 «FIFA World Cup 2014 qualifiers -Singapore 5:3 Malaysia». FIFA. Վերցված է 6 April 2014-ին.
  104. «FIFA World Cup 2014 qualifiers - China PR 2:1 Singapore». FIFA. Վերցված է 6 April 2014-ին.
  105. «Lions erase 2010 memories with 2-0 win over Philippines». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  106. 106,0 106,1 «Singapore kicked-off Suzuki Cup preparations with 2-0 win over Hong Kong». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  107. «Singapore wrap up AFF Suzuki Cup preparations with a 4-0 win over Pakistan». FAS. Վերցված է 6 April 2014-ին.
  108. Wang Meng Meng (25 February 2014). «Family and charity work keep Duric busy». The Sunday Times.
  109. Mateusz Wozniak. «Aleksandar Durić - bohater Singapuru». BalkanFootball.com (Polish). Վերցված է 7 April 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  110. «Duric set to partner Zerka in dream attack». The New Paper. 28 September 2013.
  111. «Can't stop, won't stop». The New Paper. 12 September 2013.
  112. «Interview with Aleksandar Duric (Part 5)». RedSports.sg. Վերցված է 26 March 2014-ին.
  113. «Aleksandar Duric- What comes next?». Tampines Rovers. Վերցված է 27 March 2014-ին.
  114. Lim, Weixiang (31 October 2014). «Lunch with... Aleksandar Duric». FourFourTwo. էջ 1. Վերցված է 6 November 2014-ին.
  115. Lim Say Heng (4 December 2011). «Gutsy trio raise $12,000 for charity at marathon». The New Paper.
  116. Fabius Chen (6 November 2012). «Duric targets another charity drive». The Straits Times. էջ B20.
  117. Wang Meng Meng (28 September 2013). «Duric, 3 kids send message of love and care for elders». The Straits Times.
  118. Bin Musa, Muhammad Farhansyah (16 December 2014). «Home Team Sports: Aleksander Duric appointed as ambassador for Singapore's Delta League». Home Team. Վերցված է 20 December 2014-ին.
  119. «Aleksandar Đurić – club statistics». National Football Teams. Վերցված է 27 March 2014-ին.
  120. «S.League - fixtures & scores». sleague.com. Վերցված է 14 April 2014-ին.
  121. «Singapore Cup - fixtures & scores». sleague.com. Վերցված է 14 April 2014-ին.
  122. «League Cup - fixtures & scores». sleague.com. Վերցված է 14 April 2014-ին.
  123. «AFC Champions League». soccerway.com. Վերցված է 14 April 2014-ին.
  124. «AFC Cup». soccerway.com. Վերցված է 14 April 2014-ին.
  125. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  126. «Stags wins the Charity Shield». FootballOPOD.com. Վերցված է 17 April 2014-ին.
  127. «Tampines beat Home to win Charity Shield». FoxSportsAsia.com. Վերցված է 17 April 2014-ին.
  128. «Tampines Rovers FC crowned winners of 2013 Great Eastern Charity Shield». Tampines Rovers. Վերցված է 17 April 2014-ին.

Արտաքին հղումներ