Պլասիդո Դոմինգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլասիդո Դոմինգո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJosé Plácido Domingo Embil
Ի ծնե անունիսպ.՝ José Plácido Domingo Embil
Ծնվել էհունվարի 21, 1941(1941-01-21)[1][2][3][…] (83 տարեկան)
Իսպանիա Իսպանիա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ժանրերօպերա, պոպ
ՄասնագիտությունՕպերային երգիչ, դաշնակահար, դիրիժոր
ԵրգչաձայնHeldentenor?, բարիտոն և տենոր[4]
Գործիքներվոկալ
Գործունեություն1959
ԼեյբլEMI Classics
ԿրթությունՄեքսիկայի ազգային կոնսերվատորիա
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Academia de las Artes Escénicas de España? և Երեք տենոր
ԱմուսինMarta Domingo?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ Բարեկամության շքանշան Մեծ արծաթե պատվավոր նշան Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Կաթոլիկ Իզաբելայի շքանշան «Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա) Ալֆոնսո X-ի շքանշան Արվեստի և գրականության շքանշան «Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ[14] Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Dostyk Order of grade II Մշակութային վաստակների շքանշանի կոմանդոր[13] Order of Cultural Merit Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ Gold Medal for Tourism Merit Ազատության նախագահական շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[7] «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Արքայազն Հենրիի շքանշան Order of Public Instruction Ժողովրդական կրթության Մեծ Խաչ շքանշան[8] Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[8][9] Պերի արևի օդենի մեծ խաչ[10] Մայրու ազգային շքանշանի ասպետ

Վիեն քաղաքի պատվո մատանի

Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար ոսկե նշան

Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ

Կայսերական մրցանակ

[5]

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Մադրիդի սիրելի որդի

[6]
Ացտեկյան արծվի շքանշան

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Մուրսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[11]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[12]

Լո Նուեստրո գերազանցության մրցանակ

Latin Recording Academy Person of the Year?

Birgit Nilsson Prize?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[15]

Medaille für Kunst und Wissenschaft (Hamburg)?

Սալամանկայի համալսարանի պատվավոր դոկտոր

[16]

Galardón Camino Real?

[17]
Մայրու ազգային շքանշան Մեդալ մշակույթում վաստակի համար
և Աստուրիայի արքայազնի պարգև
Կայքplacidodomingo.com
 Plácido Domingo Վիքիպահեստում

Պլասիդո Դոմինգո (լրիվ անունը՝ Խոսե Պլասիդո Դոմինգո Էմբիլ, իսպ.՝ José Plácido Domingo Embil, հունվարի 21, 1941(1941-01-21)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի օպերային (տենոր), երգիչ, դաշնակահար, դիրիժոր։ Ծնվել է Իսպանիայի՝ Մադրիդ քաղաքում 1941 թվականի հունվարի 21-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առ այսօր Դոմինգոն կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)։

Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ։ Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում։ Երկու տարի անց նրանք բաժանվում են։ Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև)։ Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ։ Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին։ Նրանք միասին էին հանդես գալիս շուրջ երեք տարի։ Դոմինգոն 21 տարեկանում ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի։

Պլասիդո Դոմինգոն կատարել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը՝ «Փարոս» կամերային երգչախմբի, Բարսեղ Թումանյանի, Ռոզի Անուշ Սվազլյանի և Աննա Մարիա Մարտինեսի հետ։ https://www.facebook.com/groups/armeniannationalmusic/posts/2816619085094688/

Գրեմմի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 թվականին Ջ. Վերդիի «Աիդա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1983 թվականին Ջ. Վերդիի «Տրավիատա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1974 թվականին Ժ. Պուչչենիի «Բոգեմա»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1984 թվականին Ժ. Բիզեի «Կարմեն»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1984 թվականին «Միշտ իմ սրտում»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1988 թվականին Ռ. Վեգների «Լոենգրին»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն
  • 1992 թվականին Ռ. Շտրաուսի «Կինը առանց ստվերի»-ի համար՝ Մենակատար լավագույն օպերային ձայնագրություն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասիդո Դոմինգո» հոդվածին։