Միխայիլ Տուգան-Բարանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Տուգան-Բարանովսկի
Михаил Туган-Барановский
Ծնվել էհունվարի 8 (20), 1865
Սոլյանիկովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1919(1919-01-21)[1] (54 տարեկան)
Zatyshshia, Q12106088?, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՕդեսա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿայսերական Խարկովի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1888) և Q106947200?
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարQ21152576?
Հայտնի աշակերտներՆիկոլայ Կոնդրատև
ԿուսակցությունԿադետներ
Ամուսին(ներ)Lydia Tugan-Baranovskaya?[3]
 Myhaylo Tuhan-Baranovsky Վիքիպահեստում

Միխայիլ Իվանովիչ Տուգան-Բարանովսկի (ռուս.՝ Михаил Иванович Туган-Барановский, հունվարի 8 (20), 1865, Սոլյանիկովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1919(1919-01-21)[1], Zatyshshia, Q12106088?, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն), ռուս տնտեսագետ, պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս, «լեգալ մարքսիզմի» ներկայացուցիչ (համարվում է գաղափարական այդ հոսանքի առաջատար տնտեսագետ-տեսաբաններից մեկը)։ 1905-1907 թվականների հեղափոխության շրջանում անդամագրվել է կադետների կուսակցությանը։ 1917 թվականի վերջից-1918 թվականի հունվարը՝ ուկրաինական հակաբոլշևիկյան կենտրոնական ռադայի ֆինանսների նախարար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականի հունվարի 8-ին ցարական Ռուսաստանի Խարկովի նահանգի Կուպյանսկի շրջանի Սոլյանոյե գյուղում (ներկայումս գտնվում է Ուկրաինայի Հանրապետությունում)։ Նրա հեռավոր նախնիները լիպկա թաթարներ էին, որոնք 14-րդ դարում տեղափոխվել էին Լիտվա։ Տոհմական լրիվ ազգանունը Տուգան Միրզա Բարանովսկի էր[5]։

Միխայիլը դպրոց է հաճախել Խարկովում ու Կիևում և դեռ դպրոցական տարիներին հրապուրվել է փիլիսոփայությամբ, մասնավորապես՝ Իմանուիլ Կանտի աշխատություններով։ 1884 թվականին նա ընդունվել է Խարկովի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ, չորս տարի անց ավարտել է, ստացել գիտությունների թեկնածուի աստճան, սակայն հետաքրքրված լինելով քաղաքատնտեսությամբ՝ էքստեռն կարգով շարունակել է ուսումը և 1890 թվականին ավարտել իրավագիտական ու տնտեսագիտական բարձրագույն դպրոցը։ Ուսանողության տարիներին կարճատև ծանոթություն ու շփում է ունեցել Վլադիմիր Լենինի ավագ եղբոր՝ Ալեքսանդր Ուլյանովի հետ, որը 1887 թվականին մահապատժի է ենթարկվել Ալեքսանդր Երրորդ ցարի նկատմամբ իրականացված մահափորձին մասնակցելու պատճառով[6]։

1886 թվականի նոյեմբերին Տուգան-Բարանովսկին ձերբակալվել է ռուս հեղափոխական-դեմոկրատ գրաքննադատ և հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյուբովի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով։ Որպես պատիժ՝ նրան արգելել են ապրել մայրաքաղաքում։ 1889 թվականին նա ամուսնացել է Պետերբուրգի կոնսերվատորիայի տնօրենի դստեր՝ Լիդիա Դավիդովայի հետ[7]:Մոսկվայի համալսարանում 1894 թվականին պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն «Արդյունաբերական ճգնաժամերը ժամանակակից Անգլիայում» («Промышленные кризисы в современной Англии») թեմայով[8]։ 1898 թվականին քաղաքատնտեսության դոկտորի գիտական աստիճան է ստացել «Ռուսական ֆաբրիկան անցյալում և ներկայում. պատմա-տնտեսագիտական ուսումնասիրություն» («Русская фабрика в прошлом и настоящем. Историко-экономическое исследование») աշխատության համար, որը համարվում է նրա գլուխգործոցը[9][10]։ 1895-1899 թվականներին և 1905-1913 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի պրիվատ դոցենտ (դասախոս)[11], 1913 թվականից Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։

1900 թվականի ապրիլին Վ. Լենինի, Պ. Ստրուվեի, Յ. Մարտովի և այլոց հետ Պսկովում մասնակցել է «Իսկրա» թերթի թողարկումը նախապատրաստելու նպատակով անցկացված կազմակերպական խորհրդակցությանը[12]։ 1905-1907 թվականների հեղափոխության շրջանում գործել է սահմանադրական կուսակցության (կադետների) շարքերում։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Ուկրաինա, դարձել ուկրաինական ազգայնական շարժման ականավոր գործիչներից մեկը, մասնակցել «Ուկրաինական ժողովուրդը անցյալում և ներկայում» («Украинскій народъ в его прошломъ и настоящемъ») համապարփակ ժողովածուի պատրաստմանն ու հրատարակմանը, ժողովածու, որ համարվում է ռուսերեն լույս ընծայված ուկրաինագիտական առաջին խոշոր, կոթողային աշխատանքներից մեկը։ 1917 թվականի օգոստոսի 13-ից մինչև այդ նույն տարվա նոյեմբերի 20-ը պաշտոնավարել է որպես ուկրաինական հակաբոլշևիկյան հանրապետության կենտրոնական ռադայի գլխավոր քարտուղարության ֆինանսների քարտուղար (նախարար)։ 1919 թվականին մասնակցել է Ուկրաինայի գիտուիթյունների ակադեմիայի հիմնադրման աշխատանքներին, ընտրվել այդ ակադեմիայի առաջին անդամներից մեկը։ 1917-ից մինչև 1919 թվականը ներառյալ՝ պրոֆեսորի կոչումով դասախոսել է Կիևի համալսարանում, միաժամանակ պաշտոնավարել որպես այդ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։ Տուգան-Բարանովսկին եղել է նաև Ուկրաինական տնտեսագիտական ընկերության առաջին անդամների շարքում։

Մասնակցել է կոոպերատիվ շարժմանը, խմբագրել մի շարք ամսագրեր։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցում անդրադարձել է արժեքի տեսության, հասարակական եկամտի բաշխման, կոոպերատիվների կառավարման հիմնախնդիրներին։

Հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետներից շատերի կարծիքով Տուգան-Բարանովսկուն լայն ճանաչում ու համբավ է բերել կապիտալիզմի ժամանակ անսահմանափակ կուտակման հնարավորության վերաբերյալ նրա առաջ քաշած գաղափարը, ըստ որի՝ արտադրությունը զարգանում է սպառումից անկախ, և որևէ կապ չկա ճգնաժամերի ու այսպես կոչված՝ «իրացման հիմնախնդրի» միջև։ Կապիտալիստական ճգնաժամերի պատճառն առավելապես թաքնված է ներդրվող կապիտալի անհամաչափության ու շարժի մեջ։

Յոզեֆ Շումպետերի գնահատմամբ՝ Տուգան-Բարանովսկին Մարքսի «կիսամարքսիստական» քննադատներից առավել տաղանդավորն է և ժամանակի ռուս տնտեսագետներից առավել ականավորը, ով կարողացել է իր մեջ միավորել տնտեսագետ պատմաբանի ու տեսաբանի որակները։ Նրա տեսական աշխատությունները դարձել են մարքսիզմի, անգլիական տնտեսագիտական դպրոցի դասականների և ավստրիականի «քննադատաբար ի մի բերված համաձուլվածք»։ Շումպետերը նրա ամենակարևոր և առավել մեծ ազդեցություն գործած աշխատանքը համարել է «Արդյունաբերական ճգնաժամերը ժամանակակից Անգլիայում» երկը[13]։

  • Տուգան-Բարանովսկին Սեն-Սիմոնի մասին գրել է. «Այս ականավոր մտածողը առավել մեծ հիմնավորմամբ, քան Մարքսը, պետք է համարվի հասարակության վերաբերյալ ժամանակակից գիտության ստեղծողը»[14]։
  • Ուսումնասիրողներից շատերը նշել են, որ Տուգան-Բարանովսկու սոցիալիզմն անսահմանորեն հեռու էր լենինյան սոցիալիզմից։ Նա տնտեսական ճգնաժամերը բնորոշել է իբրև կապիտալիզմի ինքնակարգավորման մեխանիզմ, որն ապացուցում էր նրա (կապիտալիզմի) անընդհատ զարգանալու ունակությունը։ Տնտեսագետը գտնում էր, որ կապիտալիզմին փոխարինելու է «բարոյական սոցիալիզմը», երբ յուրաքանչյուր անհատ պետք է ճանաչվի որպես բարձրագույն նպատակ, հասարակության մեջ պիտի տիրապետի իրավական ժողովրդավարությունը[15]։

1917 թվականին Տուգան-Բարանովսկին հրատարակել է «Թղթադրամներն ու մետաղը» («Бумажные деньги и металл») գիրքը, որտեղ ներկայացրել է թղթադրամների իր տեսությունը, առաջ քաշել այն տեսակետը, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրամաշրջանառության պատմության մեջ մի նոր փուլ է սկսվելու, ակտիվ դրամավարկային քաղաքականություն է վարվելու՝ հիմնականում փոխանակման կուրսի նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով։ Բազմաթիվ առումներով նրան կարելի է համարել էնդոգեն փողերի տեսության նախակարապետ[16]։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2-е изд.: Промышленные кризисы. Очерк из социальной истории Англии. — СПб.: Т-во О. Н. Поповой, 1900. — 335 с. — (Экономическая библиотека).
3-е изд.: Периодические промышленные кризисы. История английских кризисов. Общая теория кризисов. — СПб.: Т-во О. Н. Поповой, 1914. — XII, 466 с.
4-е изд.: Периодические промышленные кризисы. История английских кризисов. Общая теория кризисов. — Книгоизд. т-во «Книга», 1923. — 384 с.
5-е изд.: Периодические промышленные кризисы. История английских кризисов. Общая теория кризисов. — М.: Наука, 1997. — 573 с. — (Памятники экономической мысли).
1-е франц. изд.: Les Crises industrielles en Angleterre. — Paris, 1913. — 476 p. — ISBN 5-02-012263-7

Գրականություն Տուգան-Բարանովսկու և նրա ուսումնասիրությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. CONOR.Sl
  3. И. Г. Туган-Барановская, Лидия Карловна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIV. — С. 30.
  4. Eintrag zu Tugan-Baranowski, Mykhailo in der Encyclopedia of Ukraine; abgerufen am 3. Juni 2021 (englisch)
  5. A.V. Tyrkova-Williams, Na putiakh k svobode (On the Path to Freedom). New York: 1942; pg. 38. Cited in Richard Kindersley, The First Russian Revisionists: A Study of 'Legal Marxism' in Russia. Oxford, England: Clarendon Press, 1962; pg. 52.
  6. Kindersley, The First Russian Revisionists, pg. 52.
  7. Kindersley, The First Russian Revisionists, pg. 53.
  8. Zu den Grunddaten des Lebens und Denkens von Tugan-Baranowski siehe: Goetz Heininger: Tugan-Baranowski, Michail Iwanowitsch, in: Werner Krause, Karl-Heinz Graupner, Rolf Sieber (Hrsg.): Ökonomenlexikon. Berlin, Dietz 1989, S. 578–580
  9. Michael Tugan-Baranovsky (1900). Geschichte der russischen Fabrik (PDF) (գերմաներեն). Berlin: Emil Felber.
  10. In English: The Russian Factory in the 19th Century, translated by Arthur Levin, Claora S. Levin and Gregory Grossman, Homewood, Ill.: Richard D. Irwin, 1970.
  11. Kindersley, The First Russian Revisionists, pg. 58.
  12. М. И. Воейков. НАСЛЕДИЕ М .И. ТУГАН-БАРАНОВСКОГО
  13. Шумпетер Й. История экономического анализа. Т. 3 — СПб.: Экономическая школа, 2004.
  14. http://www.sgu.ru/files/nodes/41094/01.pdf(չաշխատող հղում) с. 9
  15. Туган-Барановский // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  16. «Discussion on Paper Currency among Russian Economists during the Great War (1914–1917) with Special Emphasis on Tugan-Baranovsky's Contributions, Revue d'histoire de la pensée économique, vol. 2 no. 10 pp. 103-140, 2020».
  17. Eintrag zur Nationalen Universität für Wirtschaft und Handel Donezk in der Enzyklopädie der modernen Ukraine; abgerufen am 3. Juni 2021 (ukrainisch)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Միխայիլ Տուգան-Բարանովսկի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։