Նիկոլայ Կոնդրատև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոնդրատև
ռուս.՝ Николай Дмитриевич Кондратьев
Ծնվել էմարտի 4 (16), 1892[1] կամ մարտի 16, 1892(1892-03-16)
Q20121770?, Kineshemsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 17, 1938(1938-09-17)[1] (46 տարեկան)
Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Russian University of Cooperation?, Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան, Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա, Moscow Narodny Bank?, Սովյալների օգնության հանձնաժողով, Institute of Conjuncture?, ԽՍՀՄ գյուղատնտեսության ժողովրդական կոմիսարիատ և ԽՍՀՄ պետպլան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ և տնօրեն
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[2]
Ալմա մատերQ50857461? և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ռուսերեն[3]
Գիտական ղեկավարՄիխայիլ Տուգան-Բարանովսկի
Ազդվել էՄիխայիլ Տուգան-Բարանովսկի և Նիկոլայ Դանիլևսկի
Պարգևներ
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական կուսակցություն
Երեխա(ներ)Ելենա Կոնդրատևնա
 Nikolay Kondratiev Վիքիպահեստում

Նիկոլայ Դմիտրիի Կոնդրատև (ռուս.՝ Никола́й Дми́триевич Кондра́тьев, մարտի 4 (16), 1892[1] կամ մարտի 16, 1892(1892-03-16), Q20121770?, Kineshemsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1938(1938-09-17)[1], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսագետ, տնտեսական շրջափուլերի (ցիկլերի) տեսության հիմնադիր (դրանք հայտնի են «Կոնդրատևի ալիքներ»[4] կամ «Կոնդրատևի պարբերաշրջաններ» («Циклы Кондратьева») ձևակերպմամբ)։ Տեսականորեն հիմնավորել է նոր տնտեսական քաղաքականությունը («НЭП - новую экономическую политику») ԽՍՀՄ-ում։ 1930 թվականի հունիսի 19-ին կեղծ մեղադրանքի հիման վրա ձերբակալվել է[5], ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի 1938 թվականի սեպտեմբերի 17-ի վճռով դատապարտվել մահապատժի և հենց այդ նույն օրն էլ գնդակահարվել։ Հետագայում կրկնակի արդարացվել է (1963 և 1987 թվականներին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ցարական Ռուսաստանի Կոստրոմայի նահանգի Կինեշմայի շրջանի Գալուևսկայա գյուղում (ներկայումս՝ Իվանովոյի մարզի Վիչուգայի շրջանում), ազգությամբ կոմի գյուղացիական բազմազավակ ընտանիքում[6][7], 1892 թվականի մարտի 4-ին (նոր տոմարով՝ մարտի 16-ին)[8][9][10]։

1905 թվականից սովորել է Խրենովո գյուղի եկեղեցա-վարժապետական ճեմարանում, այդ նույն տարում ընդունվել էսէռների շարքերը։ 1906 թվականին ընտրվել է Կինեշմայի կոմիտեի անդամ, ընդգրկվել տեքստիլագործների գործադուլային կոմիտեի կազմում։ Դեկտեմբերին նրան հեռացրել են ճեմարանից և ձերբակալել։ Բանտից ազատվելուց հետո՝ 1907—1908 թվականներին սովորել է Ուման քաղաքի հողագործության և այգեգործության ուսումնարանում, միաժամանակ աշխատել որպես այգեգործի օգնական[11]։

1908 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել Չեռնյաևսկյան հանրակրթական դասընթացներ, իսկ 1909 թվականին՝ հոգենյարդաբուժական մասնավոր ինստիտուտ։ 1911 թվականին էքստեռն կարգով քննություններ հանձնելով Կոստրոմայի արական գիմնազիայում՝ ստացել է հասունության (միջնակարգ կրթության) վկայական և այդ նույն տարում ընդունվել Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսումնառությունն ավարտելուց հետո նրան պահել են համալսարանի քաղաքատնտեսության և վիճակագրության ամբիոնում՝ պրոֆեսորի կոչման նախապատրաստելու համար։

Ուսանելու ընթացքում և դրանից հետո Կոնդրատևը գիտա-գրական եռանդուն աշխատանք է տարել. եղել է անվանի գիտնական, պրոֆեսոր Մաքսիմ Կովալևսկու անձնական քարտուղարը, անդամակցել Լև Պետրաժիցկու, Միխայիլ Տուգան-Բարանովսկու գիտական խմբակներին, հանդես եկել հանրամատչելի դասախոսություններով, դասավանդել գյուղատնտեսական ու կոոպերատիվ դասընթացներում, հոդվածներ հրատարակել գիտական ամսագրերում («Заветы», «Вестник Европы», «Жизнь для всех» և այլն)։ 1915 թվականին լույս է ընծայել իր առաջին մենագրությունը՝ «Развитие хозяйства Кинешемского земства Костромской губернии: социально-экономический и финансовый очерк» խորագրով (446 էջ)։

1916 թվականից համալսարանական գիտական աշխատանքը համատեղել է Պետերբուրգի զեմստվոյական միության վիճակագրական-տնտեսական բաժնի վարիչի պաշտոնը վարելու հետ։ 1917 թվականի հոկտեմբերի 5-ին Կերենսկու ղեկավարած ժամանակավոր կառավարությունում 25-ամյա Կոնդրատևին վստահել են բանակի մատակարարման նախարարության ղեկավարի պաշտոնը[12]։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո նա իրեն ամբողջովին նվիրել է գիտահետազոտական աշխատանքի։

1918 թվականին տեղափոխվել է Մոսկվա, դասավանդել կոոպերատիվ ինստիտուտում, Շանյավսկու համալսարանում, Պետրոս Մեծի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, աշխատել մոսկովյան ժողովրդական բանկում։ Եղել է ԽՍՀՄ ֆինանսների ժողկոմատին առընթեր կոնյուկտուրային ինստիտուտի հիմնադիրներից մեկը և առաջին տնօրենը (1920—1928)[13]: 1920—1923 թվականներին հողժողկոմատում ղեկավարել է գյուղատնտեսական տնտեսության և քաղաքականության վարչությունը (начальник управления сельскохозяйственной экономии и политики): Աշխատել է նաև ԽՍՀՄ պետպլանի գյուղատնտեսական բաժանմունքում։ Նրա ղեկավարությամբ է մշակվել ՌԽՖՍՀ գյուղական և անտառային տնտեսությունների 1923—1928 թվականների զարգացման հեռանկարային պլանը, որտեղ համակցված էին պլանային ու շուկայական սկզբունքները։ Մոսկովյան գյուղատնտեսական ընկերության՝ 1922 թվականի փետրվարին կայացած նիստում Կոնդրատևն ասել է. «Հարկավոր է բարձրացնել ռուսական կապիտալիստական ձեռնարկությունների զարգացման հարցը. եթե մենք ողջունում ենք արտասահմանյան կապիտալի մուտքը, պետք է ողջունենք նաև ռուսական կապիտալիզմը»։ 1920-ական թվականներին տնտեսական հիմնախնդիրների շուրջ ծավալված բանավեճերում նա ու իր գործընկերները շեշտը դրել են ապրանքային, շուկայական մեխանիզմների վրա՝ միաժամանակ կարևորելով ժողովրդական տնտեսության գալիք ընթացքի վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ կատարելը՝ ելնելով պլանից[14]։

1924 թվականին Նիկոլայ Դմիտրիևիչը գյուղատնտեսական արտադրության կազմակերպումն ուսումնասիրելու նպատակով գիտական ուղևորություններ է կատարել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում։ 1925 թվականին հրատարակել է «Կոնյուկտուրայի մեծ պարբերաշրջանները» («Большие циклы конъюнктуры») աշխատությունը, որտեղ ձևակերպել է կապիտալիստական երկրներում տնտեսական, հասարակական և մշակութային զարգացման պարբերաշրջանների տեսությունը՝ տեղիք տալով գիտական բուռն բանավեճերի։ Բոլշևիկյան ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկել Կոնդրատևի տեսությունը՝ այն բնորոշելով որպես «կուլակների կուսակցության մանիֆեստ»։ 1928 թվականի ապրիլի 19-ին նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից, 1930 թվականին էլ ձերբակալել են՝ մեղադրելով թերևս գոյություն չունեցող գյուղացիա-բանվորական կուսակցությանն անդամակցելու մեջ։ Ութ տարի գիտնականն անց է կացրել աքսորում, այդ ընթացքում հինգ նոր գիրք գրել։ Վերադարձել է աքսորից, բայց կարճ ժամանակ անց կրկին դատարան կանչվել, որտեղ 1938 թվականի սեպտեմբերի 17-ին նրան գնդակահարությամբ մահապատժի ենթարկելու վճիռ է կայացվել, և դատավճիռը նույն օրն ևեթ ի կատար է ածվել։ Գիտնականը, որի առողջությունն արդեն քայքայվել էր աքսորավայրում, ընդամենը 46 տարեկան էր։ Տարիներ անց նա արդարացվել է (երկու անգամ՝ 1963 և 1987 թթ.): [13][5]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդրատևյան մեծ պարբերաշրջանների՝ արդեն դասական դարձած տեսության համաձայն՝ «Պատերազմներն ու հեղափոխությունները ծագում են իրական (ռեալ) և առաջին հերթին տնտեսական հողի վրա... տնտեսական կյանքի կոնյուկտուրայի տեմպի ու լարվածության աճի, շուկաների ու հումքի (բնական ռեսուրսների) համար տնտեսական մրցակցության սրման հողի վրա... Հասարակական ցնցումներն առաջին հերթին առաջանում են տնտեսական նոր ուժերի բուռն գրոհի ժամանակ»[15]։

Կոնդրատևի գաղափարների տարածման գործում զգալի ավանդ է ներդրել անվանի տնտեսագետ և տնտեսագիտության պատմաբան Յոզեֆ Շումպետերը[16][17]. հենց նա էլ գործածության մեջ է դրել «կոնդրատևյան ալիքներ» եզրույթը (տերմինը)[18][19]։

1992 թվականին, ի նշանավորումն գիտնականի ծննդյան հարյուրամյա հոբելյանի, ստեղծվել է Ն. Դ. Կոնդրատևի անվան հիմնադրամը։

Անվանի տնտեսագետի պահպանված նոթատետրերի և դստերը հասցեագրած նամակների հիման վրա 2013 թվականին ստեղծվել է կինոնկար-ներկայացում[20]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118777793 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Vincent Barnett, Nikolai Dmitriyevich Kondratiev, Encyclopedia of Russian History, 2004, at Encyclopedia.com.
  5. Grinin L., Devezas T., Korotayev A. Kondratieff’s Mystery. (Kondratieff Waves) 1 (2012): 5—22.
  6. Zimmerman, Carle (1968). Sorokin, the World's Greatest Sociologist: His Life and Ideas on Social Time and Change. University of Saskatchewan Bookstore. էջ 19. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Grinin, L. E., Devezas, T., and Korotayev A. V. Introduction. Kondratieff's Mystery. In Kondratieff Waves. Dimensions and Prospects at the Dawn of the 21st Century ed. by Grinin, L. E., Devezas, T., and Korotayev A. V. Volgograd: Uchitel. Pp. 5-22 [1]
  8. Н. Д. Кондратьев, «Суздальские письма», С. 17.
  9. Н. Д. Кондратьев, «Особое мнение» (Кн. 1, С. 441).
  10. Н. Д. Кондратьев, «Суздальские письма», С. 199.
  11. Агеев А., Мясоедов Б. Сорокин и Кондратьев — два переплетённых пути // Экономические стратегии, № 5, 2013.
  12. Francisco Louçã, The Rehabilitation of Kondratiev and of Kondratiev Studies: Nikolai Kondratiev and the Early Consensus and Dissensions about History and Statistics, History of Political Economy, Spring 1999, 31(1): 169–205; Duke University Press, doi:10.1215/00182702-31-1-169
  13. 13,0 13,1 Erik Buyst, Kondratiev, Nikolai (1892–1938), Encyclopedia of Modern Europe: Europe Since 1914: Encyclopedia of the Age of War and Reconstruction, Gale Publishing, via Highbeam, January 1, 2006.
  14. Мау В. А. Реформы и догмы. Государство и экономика в эпоху реформ и революций (1861—1929). — М.: Дело, 2013. — С. 314—317.
  15. Н. Д. Кондратьев. Большие циклы конъюнктуры и теория предвидения — избранные труды. — М., 2002.
  16. Шумпетер Й. Теория экономического развития. — М.: Прогресс, 1982. C. 49.
  17. Schumpeter J. A. A Theorist’s Comment on the Current Business Cycle(չաշխատող հղում). // Journal of the American Statistical Association V. 30(189), 1935.
  18. Яковец Ю. В. Наследие Н. Д. Кондратьева: взгляд из XXI века Արխիվացված 2015-12-26 Wayback Machine / Отв. ред. Яковец Ю. В. // Кондратьев Н. Д. Большие циклы конъюнктуры и теория предвидения — М.: Экономика, 2002. C. 714.
  19. Schumpeter J. A. Business Cycles McGraw-Hill Book Company, Inc., 1939.
  20. Музыкальный фильм-спектакль «ШАММИ» по стихам Николая Кондратьевя ՅուԹյուբում.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կոնդրատև» հոդվածին։