Էքստերնալ
Տնտեսությունում էքստերնալը (արտաքին էֆեկտները) – շուկայի գործարքների ազդեցությունն է երրորդ կողմերի վրա, որը միջնորդավորված չէ շուկայի կողմից: Այս տերմինը շրջանառության մեջ է մտցվել 1920թ-ին Արթուր Սեսիլ Պիգուի կողմից նրա «Բարեկեցության տեսություն» գրքում: Արտաքին ազդեցության առկայության դեպքում շուկայի հավասարակշռությունը դադարում է արդյունավետ լինել` առաջանում է «մեռյալ բեռ» (eng. Deadweight Loss), խախտվում է Պարրետո արդյունավետությունը, այսինքն, առաջանում է շուկայի ձախողում:
Բովանդակություն |
Տնտեսագիտության տեսության հիմնական պարամետրերը [խմբագրել]
- Սպառման սահմանային մասնավոր օգուտ – պահանջարկ
- Սպառման սահմանային մասնավոր արժեք - առաջարկ
- Հասարակության սահմանային շահում - ապրանքների պահանջարկ` հաշվի առնելով էքստերնալները
- Հասարակության սահմանային ծախքեր - ապրանքների առաջարկ` հաշվի առնելով էքստերնալները:
Հասարակության սահմանային ծախքերը և օգուտները հանդիսանում են արտաքին և սովորաբար հաշվի չեն առնվում շուկայի կողմից: Արտաքին ազդեցությունների բացակայության դեպքում, սահմանային ծախսերը\ օգուտը համարժեք է սահմանային մասնավոր ծախսերին\օգուտներին համապատասխանաբար:
Էքստերնալների տեսակները [խմբագրել]
Գոյություն ունի էքստերնալների երկու տեսակ` դրական, որոնց դեպքում գործակալների օգտակարությունը կամ նրանց շահույթը, որոնք ներգրավված չեն գործարքների մեջ, աճում են, և բացասական, որոնք հանգեցնում են երրորդ անձանց օգտակարության կամ շահույթի նվազեցման: Էքստերնալները դիտարկվում են ինչպես արտադրողի, այնպես էլ սպառողի տեսանկյունից: Արտաքին ազդեցությունների դրականի և բացասականի առանձնացումը հիմնարար է, քանի որ նկարագրում է սուբյեկտների վրա ազդեցության հետևանքները: Բայց ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ փորձեր են կատարվում պարզաբանել և մանրամասնել տվյալ մոտեցումը` առանձնացնելով արտաքին ազդեցության վերլուծության նոր չափանիշներ: Ըստ սուբյեկտի վրա ազդեցության հետևանքների`
• բացասական,
• դրական:
Ըստ գործունեության ուղղությունների`
• արտադրական – ձեռնարկատերերի տնտեսական գործունեությունը ազդում է այլ ձեռնարկատերերի արտադրության մակարդակի վրա,
• սպառողական – սպառողի տնտեսական գործունեությունը ազդում է այլ սպառողների օգտակարության մակարդակի վրա,
• խառը - (արտադրություն – սպառում – ձեռնարկատիրոջ տնտեսական գործունեությունը ազդում է տնային տնտեսության օգտակարության մակարդակի վրա, սպառում - արտադրություն – տնային տնտեսության տնտեսական գործունեությունը ազդում է ձեռնարկատիրոջ արտադրության մակարդակի վրա):
Ըստ սուբյեկտի վրա ազդեցության բնույթի`
• տեխնոլոգիական – տնտեսական գործունեության հետևանքներ, որոնք չեն ներառվում շուկայական գործընթացներում,
• փողային - արտադրողների (սպառողների) փոխադարձ կապերի արդյունք, որի դեպքում եկամուտները կախված են ոչ միայն նրա սեփական ծախսերից և թողարկումից, այլ նաև այլ սուբյեկտների ծախսերից և թողարկումից:
Ըստ սուբյեկտի վրա ազդեցության մակարդակի`
• սահմանային - էֆեկտներ, որոնք էֆեկտ ստեղծող սուբյեկտի գործունեության անգամ փոքր փոփոխության ընթացքում հանգեցնում են այլ սուբյեկտի արտադրողականության կամ օգտակարության էական փոփոխությունների,
• ինտրամարժինալ - ազդեցություններ, որոնք գրեթե չեն ազդում սուբյեկտների օգտագործման կամ արտադրողականության վրա: Ըստ այլ անձանց բարեկեցության վրա ազդեցության` • պարետո-ոչ տարաձայնական – հանգեցնում է սուբյեկտի տնտեսական իրավիճակի առաջընթացի առանց մյուսի վատթարացման,
• պարետո-տարաձայնական – հանգեցնում է սուբյեկտի օգտակարության կամ արտադրական ֆուկցիայի իրական փոփոխությունների:
Ըստ արտաքին ազդեցությունների փոխակեպման եղանակների`
• չեզոքացվում են պետական կարգավորման հետևանքով,
• բանակցությունների ճանապարհով:
Դրական էքստերնալներ [խմբագրել]
Արտադրողի կողմից դրական էքստերնալի դասական օրինակ է հանդիսանում հարակից փեթակի և խնձորի այգու փոխգործակցությունը` մեղուները նպաստում են խնձորենու բերքատվության բարձրացմանը, իսկ խնձորենիները մեղրի հավաքման մակարդակի բարձրացմանը, ընդ որում դրանց տերերը չեն մտնում շուկայական հարաբերությունների մեջ: Այսպիսով, սահմանային մասնավոր ծախսերը, որոնք հավասար են հասարակության սահմանային ծախսերին, նվազում են, ինչը շուկայական արդյունավետության հասնելու համար, առաջացնում է գների մակարդակի նվազեցում, ինչպես նաև արտադրանքի թողարկման մակարդակի ավելացում` դրական էքստերնալների ազդեցության տակ: Սպառողի կողմից դրական էքստերնալների ազդեցություն է հանդիսանում սպառողի սահմանային մասնավոր օգուտի աճը, որը նույնպես համարժեք է հասարակության սահմանային օգուտին: Այս դեպքում, արդյունավետ կլինի ավելացնել տվյալ ապրանքի քանակը, բայց դարձնել այն վճարունակ սպառողների համար: Նման էքստերնալը հաճախ ասոցացվում է ՙանտոմս ուղևորի էֆեկտի՚ հետ, այսինքն` երբ սպառողը չի վճարում ապրանքների կամ ծառայությունների օգտագործման համար, պայմանով, որ արտադրողը ներդրել է իրենց արտադրությունում: Դրական էքստերնալ ստեղծող կարելի է համարել, օրինակ, մուտքում լուսավորություն անցկացրած բնակչին, որից միևնույն ժամանակ շահում են հարևանները:
Բացասական էքստերնալներ [խմբագրել]
Արտադրողի կողմից արտաքին բացասական էֆեկտը մեծացնում է հասարակության սահմանային ծախսերի մեծությունը: Այսպիսի էքստերնալի օրինակ է արդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտումը, երբ արտադրության աճի արդյունքում մեծանում է նրա շահույթը, հանգեցնում է շրջակա միջավայրի նկատմամբ վնասի առաջացմանը, որից տուժում են և այլ ֆիրմաներ և հասարակությունը առհասարակ: Նման օրինակ. ճանապարհների խցանումները, ընդ որում վարորդները իրենք են ստեղծում բացասական էքստերնալներ և դրա համար վճարում են սեփական ժամանակով: Բացասական էքստերնալները հաճախ լուծվում են տնտեսության մեջ կառավարության միջամտությամբ: Պետությունը կարող է ստեղծել տարբեր տեսակի հարկեր, տուրքեր ՙվնասարարների՚ համար: Հարկերի բարձրացման հետևանքով ընկերությունը կրճատում է իր արտադրանքի առաջարկը` միաժամանակ բարձրացնելով միավորի գինը: Խցանումների ժամանակ կառավարությունը տվյալ երթուղին կարող է վճարովի դարձնել: Ժամանակ վատնելու հետևանքով հասարակական կորուստը փոխարինվում է հարկերի վճարման շնորհիվ, սակայն այս դեպքում հասարակության օգուտը աճում է հարկերի հավաքման հետևանքով պետության օգուտի չափով, ընդ որում տվյալ ճանապարհը ավենայն հավանականությամբ ավելի թեթևացված է դառնում:
Հղումներ [խմբագրել]
- http://www.strana-oz.ru/?article=982&numid=21
- Нуреев Р. М. | Курс микроэкономики | изд. «Норма»
- David Begg, Stanley Fischer, Rudiger Dornbush | «Economics» | с. 267