Կադետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադետներ
Конституционная Демократическая партия
Svoboda Rossii 1917.jpg
«Ազատություն Ռուսաստանին» (Կադետների կուսակցության պաստառ, 1917 թ․)
Առաջնորդ Պավել Միլյուկով
Հիմնադրված 1905 թվականի հոկտեմբեր
Պաշտոնական գույն(եր) կանաչ
Շտաբ Սանկտ Պետերբուրգ
Ռուսական կայսրության գոսդումա
176 / 499
(1-ին գումարում)
98 / 518
(2-րդ գումարում)
53 / 446
(3-րդ գումարում)
59 / 432
(4-րդ գումարում)
15 / 767

Կադետներ (ռուս.՝ конституционные демократы), սահմանադրական դեմոկրատներ, պաշտոնապես՝ «ժողովրդական ազատության կուսակցություն» (ռուս.՝ Конституционная Демократическая партия), հակահեղափոխական լիբերալ-միապետական բուրժուազիայի գլխավոր կուսակցությունը Ռուսաստանում։

Ստեղծվել Է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ընթացքում։ Կենտրոնական օրգաններն Էին «Ռեչ» («Речь») թերթը և «Վեստնիկ պարտիի նարոդնոյ սվոբոդի» («Вестник партии народной свободы») ամսագիրը, ղեկավար գործիչները՝ Պ. Միլյուկովը, Ա. Կոլյուբակինը, Վ. Մակլակովը, Ա. Շինգարյովը, Պ. Ստրուվեն, Ֆ. Ռոդիչևը, իշխաններ Պավել և Պյոտր Գոլգորուկիները, Ա. Կոռնիլովը։ Ծրագիրը նախատեսում էր Ռուսաստանում ստեղծել սահմանադրական միապետություն։

Կադետների ղեկավարները դեր կատարեցին I, II Պետական դումաներում, III, IV-ում, ըստ Էության, պաշտպանեցին ցարական կառավարության քաղաքականությունը՝ դաշնակցելով օկտյաբրիստների հետ։ 1915 թվականին կադետների ղեկավարությամբ ստեղծվեց դումայական «առաջադիմական բլոկ», որի ծրագիրը նպատակամղված էր կանխել հեղափոխությունը և «պատերազմը հասցնել մինչև հաղթական վախճան»։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո կադետները (Միլյուկով, Շինգարյով, Նեկրասով, Մանույլով), անցնելով իշխանության գլուխ, արեցին ամեն ինչ, որպեսզի խանգարեն հեղափոխության զարգացումը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կադետների քաղաքացիական կռիվների, հակախորհրդային խռովությունների կազմակերպիչներ են եղել։ Ժողկոմսովետի 1917 թվականի նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11)-ի դեկրետով կադետները հայտարարվեցին ժողովրդին թշնամի կուսակցություն։

1918-1920 թվականներին կադետների ղեկավար գործիչների մեծ մասը փախավ արտասահման։ Կուսակցությունը, որպես քաղաքացիական միասնական կազմակերպություն, դադարեց գոյություն ունենալուց։

Գրականություն[խմբագրել]

  • Melissa Stockdale. "The Constitutional Democratic Party" in Russia Under the Last Tsar, edited by Anna Geifman, Blackwell Publishers Ltd, 1999, ISBN 1-55786-995-2 blzn. 164-169.
  • Harold Shukman, THe Blackwell Encyclopedia of the Russian Revolution, Blackwell Publishers Ltd, 1994, blzn.
  • Конституционно-демократическая партия в России // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Гайда Ф. А. Либеральная оппозиция на путях к власти (1914 - весна 1917 г.). — М.։ РОССПЭН, 2003. — 432 с. — ISBN 5-8243-0309-6
  • Селезнев Ф. А. Конституционные демократы и буржуазия (1905-1917 гг.). — Нижний Новгород։ Изд. Нижегородского университета, 2006. — 227 с. — ISBN 5-85746-937-6
  • Програмы главнейших русских партий ։ 1. Народных социалистов. 2. Социал - демократической рабочей партии. 3. Социалистов-революционеров.4. Партии народной свободы. 5. Партии октябристов (Союз 17 октября 1905 г.). 6. Крестьянский союз. 7. Национальной демократическо-республиканской партии. 8. Политические партии различных национальностей России ("Украинцев", "Бунда", и др.) ։ с приложением статей։ a) О русских партиях, б) Большевики и меньшевики. — [М.], [1917]. — 64 с.
  • Политические партии России. Конец XIX — первая треть XX века ։ Энциклопедия / Редкол.։ Шелохаев В.В. (отв. ред.) и др. — М.։ РОССПЭН, 1996. — 872 с. — ISBN 5-86004-037-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png