Magnet

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Magnet
"Skral Festival"
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԷվեն Յոհանսեն
Նաև հայտնի է որպեսՄագնիտ (Magnet)
Ծնվել էհունիսի 7, 1970(1970-06-07)[1][2][3] (53 տարեկան)
Բերգեն, Նորվեգիա[4][5]
ԵրկիրՆորվեգիա
Ժանրերպոպ, ռոք
Մասնագիտություներգիչ, գրող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր,
ԳործիքներՀավայան կիթառ, կիթառ և վոկալ
ԼեյբլHermetix Recordings/Sony BMG, Filter Recordings (US), Sigma Studio, Puk Recording Studios, Ultimate Dilemma, Rec90
Պարգևներ
Կայքhttp://magnetmusic.no/
 Magnet (Even Johansen) Վիքիպահեստում

Էվեն Յոհանսեն (անգլ.՝ Even Johansen, հունիսի 7, 1970(1970-06-07)[1][2][3], Բերգեն, Նորվեգիա[4][5]), հայտնի է «Մագնիտ» (անգլ.՝ Magnet մականունով), նորվեգացի երգիչ, գրող, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր, որը մինչև օրս ձայնագրել է հինգ երաժշտական ալբոմ, նաև մի քանի սինգլ և մինի ալբոմներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանդուգն տղաներ» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվեն Յոհանսենը ծնվել է 1970 թվականի հունիսի 7-ին, Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Դաստիարակվել է երաժշտական ընտանիքում, նրա ավագ եղբայրները նվագում էին տարբեր երաժշտական համույթներում, իսկ հայրը, լինելով Բերգենի հայտնի բանկիր, 60-70-ական թվականներին հանդես է եկել որպես ջազային երաժիշտ «Kontiki» պարային խմբում` նվագելով տրոմպետ։ երբ Էվենը դարձավ 14 տարեկան, նրա ծնողները բաժանվեցին, նա հրապուրվեց կիթառով, որը վատ անդրադարձավ նրա ուսման վրա։ Սակայն 1989 թվականին, շնորհիվ իր նոր հրապուրանքի, «Veuve Clicquot Ponsardin» խմբի հետ միասին երիտասարդ արտիստը հաղթանակ է տանում Բերգենի ամենամյա երաժշտական «Kronstadfestivalen», մրցույթում, որից հետո 1991 թվականի հունվարին, որպես կիթառահար միանում է «Հանդուգն տղաներ» (Unge Frustrerte Menn, կրճատ` UFM) խմբին, որի հետ «Sigma Studio» ստուդիայում ձայնագրում է իր առաջին մինիոնը` «Օձեր և խխունջներ» (Slanger og Snegler):

«Շոկոլադե դոզավորում» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն մարտին «Հանդուգն տղաներ» խմբի պրոդյուսեր և երգերի հեղինակ Գեյր Լուեդին (Geir Luedy) ընդգրկում է նրանց նոր կոլեկտիվ` «Շոկոլադե դոզավորում» (Chocolate Overdose) անվանումով, որի կազմ մտան նաև Յոհանսենը, ստեղնահար Ռոլ Անդերսենը (Paal Andersen), թմբկահար Ֆրոդ Ուննելանդը (Frode Unneland) և բասիստ Բյորն Իվար Թիսսեն (Bjørn Ivar Tysse): 1992 թվականին իրենց լիակատար ալբոմի թողարկումից երեք ամիս առաջ կոլեկտիվը մասնակցեց Գլաստոնբերի փառատոնին, որտեղ նրանց նկատեց ամերիկյան «Green On Red» ռոք-նախագծի մենեջեր Մարտին Էլբրյուն (Martin Elbourne): Նա Օլե Պետեր Դրոնի (Ole Petter Drønen) (խմբի մենեջեր) հետ կազմակերպում է ալբոմի ձայնագրությունը, որը ներկայացնելու էին բրիտանական փառատոնին 15 000 հանդիսատեսի առջև։ Անգլիական երաժշտական «NME» ամսագրի քննադատները զարմացած էին բերգենցիներով և թողարկեցին խմբի երկրորդ կոմպակտ-դիսկը` անվանելով խմբի երգերը ամենավառ ակումբային երաժշտություն, որը հնչել է իրենց բեմի վրա «The Orb», «Senser» և «Blur» խմբերի ստեղծագործությունների հետ միասին[7][8]։

Իրենց «Բոլորը սիրում են շոկոլադ» (Everybody Likes Chocolate) դեբյուտային ալբոմի օգնությամբ կոլեկտիվը մեծ հռչակ ձեռք բերեց իր երկրում։ Շնորհիվ ավելի վաղ անհայտ «Դոզավորման» ոճի և երիտասարդ նորվեգական աստղերի`«Barbie Bones» և «Pogo Pops»,, հայտնվեց նոր տերմին` «Բերգենյան ալիք»։ Նորվեգիայի գլխավոր հեռուստաընկերության (NRK1) լրագրողները գալիս են Բերգեն և վավերագրական ֆիլմ նկարում նրանց մասին, որն ուղարկվում է Կաննի կինոփառատոն:

Չնայած ալբոմի վաճառքը հուսադրող չէր (մոտ 5000 ձայնասկավառակ), սակայն «Շոկոլադե դոզավորում» խումբը մամուլի առաջին էջերում էր։ Լուեդին օգնեց Յոհանսենին դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ և 1993 թվականին «Sigma Studio» ստուդիայում դեբյուտից հետո խումբը, որպես կվինտետ, ուղարկվում է «Puk Recording Studios» դանիական ստուդիա` Եվրոպայի լավագույն ձայնագրման ստուդիաներից մեկը։ Արդյունքում խումբը ձայնագրում է նոր «Sugar Baby», ալբոմը, իսկ նրա պրոդյուսերն է դառնում Մայքլ Իլբերտը (Michael Ilbert), որն ավելի վաղ աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են «Union Carbide Productions», «Sator»: Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց առաջին անգամ եթերով ցուցադրում են խմբի երգերը` «Այս ծածկոցի տակ» (Under This Blanket), «Սա ընտանիք է» (This Seed) և «Վառենք հենց հիմա»։

1994 թվականին Բերգենյան ալիքի նկատմամբ հետաքրքրությունը մարում է, և արտիստը որոշում է լքել խումբը։

«Լիբիդո» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես Էվենը դառնում է պոպ-ռոք աստղ «Chocolate Overdose» հեռանկարային խմբում։ Բայց Յոհանսենը չէր ուզում կանգնել տեղում, մինչև պրոդյուսերները կորոշեին, թե ինչ անել հետագայում և արդեն 1996 թվականին գնում է Լոնդոն, որպեսզի դառնա «Libido» ռոք խմբի մենակատարը և երգերի հեղինակը։ Իր հետ խմբում էին նաև բասիստ Կատո Այկլանդը (Cato Eikeland), «Butterfly Garden» խմբի նախկին անդամ, թմբկահար Յորգեն Լենդխուտը (Jørgen Landhaug): Որոշ ժամանակ թիմն աշխատում էր «Dokken Lyd», ստուդիայում, որտեղ Էվենը նաև հնչյունային ռեժիսոր էր։ Խմբի անվանումն ընտրել էին գերմանական դետեկտիվ սերիալի` «Ոստիկան Դերրիկ», հատվածից[8]։ Լոնդոնում նրանք ապրում էին կիսաքաղց, մինչև որ նրանց մասին սկսեցին գրել մամուլում։ Նախապես ձայնագրելով ալբոմի կեսը` «Լիբիդոն» պայմանագիր է ստորագրում բրիտանական «Fire» լեյբլի հետ։ Մի քանի սինգլներից («Blow», «Supersonic Daydream» և «Overthrown»), որոնք հեռարձակվել էին BBC ռադիոյով և դեպի Անգլիա ու ԱՄՆ համերգային շրջագայություններից հետո «Լիբիդոն» թողարկում է իր առաջին ալբոմը` «Ինչ-որ մեռյալ ժամանակի սպանություն» (Killing Some Dead Time) անվանմամբ[9]։

Կոլեկտիվը ստացավ մեծ ուշադրություն և լավ կարծիքներ իր մասին։ Սակայն որոշ ֆինանասական խնդիրներից ելնելով Էվենը վերցրեց իր բաժին հոնորարը և հեռացավ խմբից։ Դա նաև այն պատճառով էր, որ հենց այդ նույն տարում նա ամուսնացել էր շոտլանդացի Բեկիի հետ, նրանք ունեին մեկ դուստր։ 1999 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվեց շոտլանդական Դամֆրիս գյուղը։ Կյանքի փոփոխությունների հետ միաժամանակ փոխվեց նաև Էվենի երաժշտական ոճը[8]։

Կարիերան որպես մենակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Libido» խմբի հետ աշխատելու ժամանակ երաժիշտը երգ գրեց, որը ոճային առումով չէր համապատասխանում կոլեկտիվին։ 2001 թվականի գարնանը Յոհանսենը այդպսի երգերը միավորեց մեկ ալբոմում և անվանեց «Խաղաղ ու ոճային» «Quiet & Still», որը նա թողարկեց «Մագնիտ» (Magnet;ամենուր, բացի ԱՄՆ-ից) կեղծանվամբ։ Ալբոմի ձայնագրումը տեղի է ունեցել Բերգենում, տնային պայմաններում և ամբողջ երաժշտությունը կատարվել է միայն Մագնիտի կողմից։ Արտաքին աշխարհից ալբոմի միակ տարրը եղել է «Պարեր լուսնի լույսի տակ» (Dancing In The Moonlight) երգի քովերը, որի իսկականը պատկանում է իռլանդական դասական «Thin Lizzy» ռոք-խմբին։ Ալբոմը հաջողությամբ լրացրեց բերգենյան «Rec90» ձայնագրման ստուդիայի երգացանկը` ստանալով քննադատների արձագանքը։ Երբ ծնվում է Էվենի որդին, նա պայմանագիր է կնքում բրիտանական «Ultimate Dilemma» լեյբլի հետ, որը կազմակերպում է նոր մինիոնների` «Այնտեղ, որտեղ ապրում է երջանկությունը» (Where Happiness Lives) և «Երազանքի հետևից» (Chasing Dreams), տարածումը։ Նորվեգիայում ձայնասկավառակները տարածվեցին «Warner» ընկերության միջոցով։

2003 թվականին թողարկվել է երկրորդ ալբոմը` «Քո կողքին» (On Your Side),որի մի մասը ձայնագրվել է շոտլանդական Լոկերբի քաղաքում, իսկ մյուս մասը` Դամֆրիսում, տնային պայմաններում, թողարկվել է կեղծանունով և արժանացել քննադատների բարձր գնահատականին։ Կես տարվա ընթացքում Նորվեգիայում վաճառվեց ավելի քան 20 000 ձայնասկավառակ։ Այդ նույն տարում Մագնիտը իր ալբոմով գնում է հյուրախաղերի և սիրվում է բոլոր մելոմանների կողմից` Նորվեգիայից մինչև Ավստրալիա։ Բրիտանական NME երաժշտական ամսագիրը Մոգնիտին անվանեց «Նոր լավագույն կոմպոզիտորներից մեկը» («en av de viktigste nye artistene»): Ալբոմի թողարկմանը մասնակցել է երաժիշտ Յորգեն Թրայենը (Jørgen Træen): Բացի այդ իրենց ներդրումն են ունեցել նաև Թարեյ Սթրեմը (Tarjei Strøm) և Դավիդ Աաշեյմը (David Aasheim): Երեքն էլ Մագնիտի համերգների ժամանակ եղել են նրա կողքին սկզբից մինչև վերջ։ Անգլիայում ամառային շրջագայությունների ժամանակ Մագնիտը ելույթ է ունեցել «Doves» հանրաճանաչ բրիտանական խմբի հետ։ Համերգներին հնչեցրել են տարբեր երգեր «Chasing Dreams» մինի ալբոմից, նաև խմբի և Ստիվ Օսբորնի հետ ձայնագրած երգերից։ Շրջագայությունից Մագնիտը վերադարձել է 2003 թվականին, Ծննդյան տոներից առաջ և իր հետ հայրենիք է բերել մի շարք առաջին կարգի պատվոգրեր։ Նա արժանացել է նաև «Alarm-prisen» մրցանակի որպես լավագույն պոպ-դիսկ (Årets Pop-plate) և «Spellemann-prisen»,` «Լավագույն պոպ-մենակատար» (Årets Mannlige Popsolist) անվանակարգում։

Magnet-ը «Skral Festival» փառատոնում, Գրիմստեդ, Նորվեգիա, 2007

2005 թվականին Լոս Անջելեսում թողարկվել է «The Tourniquet» երրորդ ալբոմը։ Այդ նույն տարում երաժիշտը մասնակցել է նաև «Միստր և միսիս Սմիթները» ֆիլմի սաունդթրեկին։ Նրա երգերը եղել են նաև «Միայնակ սրտեր» և «Հաճախորդը միշտ մահացած է» սերիալների սաունդթրեքները[10]։ 2006 թվականին նրա չորս երգերը հնչել են «Dreamfall: The Longest Journey» խաղի մեջ։ 2007 թվականին թողարկվել է չորրորդ ալբոմը` «The Simple Life»: Հենց այս աշխատանքի համար Մագնիտը Օսլոյում փետրվարի 2-ին պարգևատրվել է «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում։ Գոհ լինելով իր «On Your Side» ալբոմի հաջողություններից` Յոհանսենը որոշում է վերադառնալ Նորվեգիա և գնում է Բերգենից մի քիչ հեռու գտնվող Ասկո քաղաքի լքված ֆերման։

Մոր մահը և ստեղծագործական ընդմիջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ արտիստը ապրում էր արտասահմանում, նրա մոր մոտ խնդիրներ առաջացան ալկոհոլի նկատմամբ[11]։

«Այդ տառապանքը սկսվեց, երբ ես քսան տարեկան էի։ Անցան շատ տարիներ, մինչև ես կհասկանայի, թե դա որքան էր լուրջ».

:

2008 թվականի աշնանը Էվենին զանգահարեցին տեղի ոստիկանությունից։ Նրա մայրը ոստիկանություն էր տարվել ոչ սթափ վիճակում այն բանից հետո, երբ նրան սուպերմարկետում գարեջուր չէին վաճառել։ Արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 2,9 գ/լ էր։ Մի շաբաթ հոսպիատալացնելուց հետո նրան ասացին, որ երկրորդ այդպիսի դեպքը կսպանի իրեն։ Էվենը, հետաձգելով համերգները և կարիերայի դադար տալով, մորը բերեց իր տուն։ Նա հույս ուներ, որ եթե մայրը լիեր իր թոռների, տղայի ու հարսի կողքին, հետ կմնա նման արարքներից։ Հինգ ամիս մայրն ապրեց իրենց հետ` չօգտագործելով ոչ մի կաթիլ ալկոհոլ։ Մի անգամ Էվենն իր կնոջ հետ մեկնեց համերգի` Տրոնհեյմ` տանը թողնելով մորն ու երեխաներին։ Երբ նրանք վերադարձան, Էվենի մայրն արդեն մահացած էր։ Նա 64 տարեկան էր։ Արտիստը հիշում է.

«Նա գնել էր մեծ քանակությամբ ալկոհոլ, փակվել բնակարանում և խմել մինչև սչտի կանգ առնելը։ Ես մեղադրում եմ ինձ, որ թողեցի նրան մենակ։ Բայց ես ոչինչ չէի կարող անել, բացի այն, որ կապկպեի նրան, սակայն ես նման բան չէի անի...»

:

Վերադարձ բեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս և կես տարի երկար ընդմիջումից հետո երգիչը չէր էլ մտածում արդարանալ մամուլի առջև։

«Երբ երգիչ Ռիկկի Լի Ջոնսը 1999 թվականին թողարկեց իր առաջին „Extremely Cool“, ալբոմը` անգործ մնալով 18 տարի, նրան հարցրեցին, թե ինչու այդքան երկար։ Նա բացահայտ պատասխանեց. «Ես... Շեղվել էի»

:

2011 թվականի դեկտեմբերին Մագնիտը վերջապես թողարկում է իր հինգերորդ ալբոմը` «Ferrofluid» և 2012 թվականին մեկնում համերգային շրջագայությունների։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Quiet & Still
    • 10 հոկտեմբերի, 2000 — Նորվեգիա
    • 15 մայիսի, 2001 — ԱՄՆ
  • On Your Side
    • 23 հունիսի, 2003 — Նորվեգիա
    • 7 հուլիսի, 2003 — Միացյալ Թագավորություն
    • 28 սեպտեմբերի, 2004 — ԱՄՆ
  • The Tourniquet
    • 30 մայիսի, 2005 — Նորվեգիա
    • 22 օգոստոսի, 2005 — Միացյալ Թագավորություն
    • 14 փետրվարի, 2006 — Միացյալ Թագավորություն
  • The Simple Life
    • 26 մարտի, 2007 — Նորվեգիա
    • 18 սեպտեմբերի, 2007 — Միացյալ Թագավորություն
    • 24 մարտի, 2008 — Միացյալ Թագավորություն
  • Ferrofluid
    • 26 մարտի, 2011 — Նորվեգիա

Սինգլներ/Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Where Happiness Lives EP (3 հունիսի, 2002) (CD, 10»)
    1. «Where Happiness Lives»
    2. «I’ll Come Along»
    3. «Heaviest Heart»
    4. «Nothing Hurts Now»
  • Chasing Dreams EP (23 սեպտեմբերի, 2002) (CD, 10")
    1. «Chasing Dreams»
    2. «Little Miss More or Less»
    3. «Home Song»
    4. «I’ll Come Along» (Psychonauts Remix)
  • The Day We Left Town EP (21 ապրիլի, 2003) (CD)
    1. «The Day We Left Town»
    2. «Clean Slate»
    3. «Dead Happy»
    4. «The Big Black Moon»
  • «Last Day of Summer» single (24 նոյեմբերի, 2003) (12")
    1. «Last Day of Summer»
    2. «Last Day of Summer» (Tom Middleton Cosmos Vox Remix)
    3. «Last Day of Summer» (Tom Middleton Cosmos Deep Dub)
  • «Lay Lady Lay» single (22 մարտի, 2004)
    • CD:
    1. «Lay Lady Lay» (with Gemma Hayes) (Radio Edit)
    2. «Wish Me Well»
    3. «Last Day of Summer» (Tom Middleton Cosmos Vox Remix)
    4. «Lay Lady Lay» (enhanced video)
    • 7" vinyl:
    1. «Lay Lady Lay» (with Gemma Hayes)
    2. «Clean Slate» (The Bees Remix Edit)
  • Minus EP (29 նոյեմբերի, 2004) (միայն Նորվեգիա)
    1. «Let It Snow»
    2. «Clean Slate»
    3. «Heaviest Heart»
    4. «Dead Happy»
    5. «The Big Black Moon»
    6. «Clean Slate» (The Bees Remix)
  • «Hold On» (15 օգոստոսի, 2005)
    • UK double 7" set:
    1. «Hold On»
    2. «The Mute»
    3. «The Pacemaker»
    4. «Good Mourning»
    • US Tour EP CD:
    1. «Hold On» (Radio Edit)
    2. «The Mute»
    3. «Good Mourning»
    4. «Grinder»
    5. «Hold On» (Metronomy Remix)
    6. «Hold On» (Hans-Peter Lindstrøm Remix)
  • «Fall at Your Feet» (5 դեկտեմբերի, 2005)
    • CD:
    1. «Fall at Your Feet» (Jack Joseph Puig Mix)
    2. «This Bird Can Never Fly»
    • 7" vinyl:
    1. «Fall at Your Feet»
    2. «Hold On» (Metronomy Remix)
  • Dreamfall: The Longest Journey Soundtrack EP (5 ապրիլի, 2006)
    1. «Be With You» (previously unreleased)
    2. «My Darling Curse»
    3. «The Pacemaker»
    4. «Nothing Hurts Now»
  • «Lonely No More» (30 հունիսի, 2008) (միայն համացանցի միջոցով)
    1. «Lonely No More»
    2. «Pennydrop»
    3. «1997»
    4. «Selfhelper»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://rateyourmusic.com/artist/magnet
  2. 2,0 2,1 https://itunes.apple.com/gb/artist/magnet/id5169030
  3. 3,0 3,1 http://www.allmusic.com/artist/magnet-mn0000227141
  4. 4,0 4,1 4,2 https://itunes.apple.com/us/album/quiet-still/id296018774
  5. 5,0 5,1 5,2 http://www.konzertjunkie.com/tag/norway
  6. Alarmprisen er historie (норв.) / (not translated to no) — 1893. — ISSN 0804-8991
  7. http://home.c2i.net/gluedy/choco.htm Արխիվացված 2008-09-07 Wayback Machine Биография группы «Шоколадная передозировка»
  8. 8,0 8,1 8,2 Magnet — Kultur-og-underholdning — NRK
  9. «Libido — Ballade.no». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. http://www.dagbladet.no/kultur/2005/06/09/434239.html Саундтреки Магнита к Фильмам
  11. http://www.dagbladet.no/2011/12/05/magasinet/musikk/even_johansen/magnet/plater/19293735/ Интервью, взятое онлайн-газетой «Dagbladet»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Magnet» հոդվածին։