Joker Out

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Joker Out
Ժանրերփոփ ռոք և ռոք
Գործունեությունմայիս 2016
Կայքjokeroutband.com
 Joker Out Վիքիպահեստում

Joker Out, սլովենական ինդի ռոք խումբ, որը ստեղծվել է 2016 թվականին։ Իր գոյության ընթացքում խումբը թողարկել է երկու ալբոմ[1]։ 2023 թվականի մայիսին խումբը ներկայացրել է Սլովենիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Carpe Diem» երգով, որտեղ նրանք զբաղեցրել են 21-րդ հորիզոնականը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2021: Ստեղծում և «Umazane misli» ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 2016 թվականի մայիսին Apokalipsa խմբի փլուզումից հետո, որում ընդգրկված էին Բոյան Ցվետիչանինը, Մարտին Յուրկովիչը, Մատիչ Կովաչիչը և Լուկա Շկերլեպը։ Նրանցից երեքին (Ցվետիչանին, Յուրկովիչ և Կովաչիչ) միացել են Քրիս Գուստինն ու Յան Պետեխը, ովքեր այդ ժամանակ նվագում էին Բուրջուազիա խմբում։ Խմբին տալով Joker Out անունը՝ նրանք թողարկել են իրենց առաջին սինգլը՝ «Kot srce, ki kri poganja», որի համար նկարահանել են նաև իրենց առաջին տեսահոլովակը[3]։ 2017 թվականի հունիսի 17-ին նրանք դարձել են Spire League-ի 4-րդ սեզոնի (2016/17) հաղթողներ (ուսանողական երաժշտական ​​խմբերի և մենակատարների մրցույթ)[4]։ Նոյեմբերին թողարկել են իրենց երկրորդ երգը՝ «Omamljeno telo»[5][6]:

Նրանց հաջորդ սինգլը՝ «Gola», որի ժամանակ նրանք առաջին անգամ համագործակցել են պրոդյուսեր Ջարեթ Փարքի հետ, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին։ Նոյեմբերի 2-ին նրանք Լյուբլյանայի դղյակում ունեցել են իրենց առաջին գլխավոր համերգը[7]։ 2020 թվականի մարտին թողարկվել է չորրորդ՝ «Vem, da greš» սինգլը, իսկ հոկտեմբերին՝ «Umazane misli» սինգլը։

2021 թվականի առաջին կեսին խմբում փոփոխություններ են տեղի ունեցել, Յուրե Մաչեկը փոխարինել է հեռացած թմբկահար Մատչ Կովաչիչին։ 2021 թվականի հուլիսին թողարկվել է նրանց «A sem ti povedal» սինգլը։

2021 թվականի հոկտեմբերի 1-ին «Umazane misli» ստեղծագործությունը հանդիսատեսի կողմից ընտրվել է որպես «Անցյալ տարվա նոր սլովենական կոմպոզիցիա» առաջին Frišno/Fresh փառատոնում[8][9]։

2021 թվականի հոկտեմբերին թողարկվել է Joker Out-ի առաջին «Umazane misli» ալբոմը։ Թողարկումն ի սկզբանե նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլին, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այն մի քանի անգամ հետաձգվել է։ Ալբոմը ներկայացվել է երկու համերգների ժամանակ՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին։ Երկու համերգների տոմսերը սպառվել են դեռ 2020 թվականից։ Համերգներից մեկը ձայնագրել է սլովենական RTV Slovenija հեռուստաընկերությունը։

2022 թվականի ապրիլին նրանք թողարկեցին իրենց առաջին ալբոմի վերջին՝ «Barve Oceana» երգի տեսահոլովակը։

Այս երկու տարիների ընթացքում նրանք ստացել են երկու Զլատա Պիշչալի մրցանակ՝ 2020 թվականին «Տարվա նորեկներ» անվանակարգում, իսկ 2021 թվականին՝ «Տարվա արտիստներ» անվանակարգում[10]։

2022-ից այսօր՝ Demons ալբոմ և Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 12-ին Zlata Piščal մրցանակաբաշխության ութերորդ արարողության ժամանակ Joker Out-ը երկրորդ տարին անընդմեջ առաջադրվել է «Տարվա արտիստ» կոչման համար։

Օգոստոսի 31-ին նրանք թողարկել են իրենց երկրորդ Demoni ալբոմը, որին նախորդել էր «Katrina» սինգլը։ Ալբոմի շնորհանդեսի համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Լյուբլյանայում։ Հոկտեմբերի 10-ին խումբն իր Instagram-ում հայտարարել է, որ բաս կիթառահար Մարտին Յուրկովիչը լքում է խումբը՝ սովորելու արտասահմանում, և նրան փոխարինում է Նեյս Ջորդանը, որը Diamanti-ի՝ «V petek zvečer» շոուի հաուս խմբի անդամ է[11][12]։ Հոկտեմբերի վերջին խումբը թողարկել է «Demoni» սինգլը, որը դարձել է նրանց առաջին խորվաթերեն սինգլը[13]։

2022 թվականի դեկտեմբերի 8-ին RTV Սլովենիան հայտարարել թ, որ Joker Out-ը ներկայացնելու է Սլովենիան Լիվերպուլում կայանալիք Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։ Նրանց Եվրատեսիլյան երգի ձայնագրությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Գերմանիայի Համբուրգ քաղաքի ստուդիայում, որտեղ նրանք անցկացրել են 12 օր[14]։ Խումբը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջ երգը կատարել սլովեներենով՝ «Մենք ցանկանում ենք սլովեներենը թարգմանել պարի և զվարճանքի համընդհանուր լեզվի, որը հասկանալի է բոլոր երկրներում»[15]։ 2023 թվականի հունվարին խումբը նկարահանել է իր տեսահոլովակը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում՝ Յունիոն Գրանդ հյուրանոցում[16]։

«Carpe Diem» երգի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարին Misija Liverpool ծրագրում SLO 1 հեռուստաալիքով[17]:«Carpe Diem» տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել YouTube-ի նրանց ալիքում[18]։

Մարտ և ապրիլ ամիսներին իրենց գովազդային շրջագայության շրջանակում խումբը մասնակցել է Եվրատեսիլի նախօրեին կազմակերպվող համերգներին՝ Բարսելոնայում, Վարշավայում, Թել Ավիվում, Մադրիդում, Ամստերդամում և Լոնդոնում։ Մարտին խումբը ներառվել է Եվրոպայի 100 ուշագրավ երաժշտական ​​արտիստների ցանկում («Artists to Watch 2023») Անկախ երաժշտական ​​պիտակների ասոցիացիայի կողմից[19]։

Ապրիլի 21-ին նրանք թողարկել են «New Wave» սինգլը՝ «Novi Val»-ի անգլերեն-սլովենական տարբերակը, ձայնագրված բրիտանացի արտիստ Էլվիս Կոստելոյի հետ[20]։

Եվրատեսիլ 2023-ում նրանք ելույթ են ունեցել երկրորդ կիսաեզրափակիչում և անցել եզրափակիչ, որտեղ գրավել են 21-րդ հորիզոնականը։ Մրցույթից հետո խումբը մեկնել է եվրոպական շրջագայության Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, ինչպես նաև Իռլանդիա և Մեծ Բրիտանիա։ Հունիսին Joker Out-ը հայտարարել է հյուսիսեվրոպական շրջագայության մասին սեպտեմբերին՝ ներառյալ Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում[21]։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոյան Ցվետիչանին (ծնված 06.01.1999) - վոկալ (2016–այսօր),
  • Քրիս Գուշտին (ծնված 16.01.2000) - կիթառ, բեք-վոկալ (2016-այսօր),
  • Յան Փեթեհ (ծնված 01.01.1999) - կիթառ, բեք վոկալ (2016–այսօր),
  • Յուրե Մաչեկ (ծնված 25.05.1996) - հարվածային գործիքներ (2021–այսօր),
  • Նացե Ջորդան (ծնված 30.06.1994) - բաս, բեք-վոկալ (2022-այսօր)։

Նախկին անդամմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտին Յուրկովիչ - բաս (2016-2022),
  • Մատիչ Կովաչիչ - հարվածային գործիքներ (2016-2021)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Umazane misli
  • Թողարկվել է՝ 2021 թվականի հոկտեմբերի 18
  • Լեյբլ։ Self-released
  • Ձևաչափ։ CD, Digital download, Streaming
Demoni
  • Թողարկվել է՝ 2022 թվականի օգոստոսի 31
  • Լեյբլ։ Self-released
  • Ֆորմատ։ CD, Digital download, Streaming

Սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ամենաբարձր

դիրքը

Ալբոմ
SLO
«Kot srce, ki kri poganja» 2016
«Omamljeno telo» 2017 Umazane misli
«Gola» 2019
«Vem, da greš» 2020
«Umazane misli»
«A sem ti povedal» 2021
«Barve oceana» 2022
«Katrina» Demoni
«Demoni»
«Carpe Diem» 2023 1
«Carpe Diem (English Version)» -
«New Wave (feat. Էլվիս Կոստելլո)» -
«Sunny Side of London» -
«—» նշանակում է ձայնագրություն, որը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
Zlata piščal 2020 Տարվա երգ «Gola» Առաջադրված
Տարվա նորեկ Joker Out Հաղթանակ
2021 Տարվա արտիստ Հաղթանակ
2022 Տարվա արտիստ Հաղթանակ
Տարվա երգ «Umazane misli» Առաջադրված
«A sem ti povedal» Առաջադրված
Տարվա ալբոմ «Umazane misli» Առաջադրված
2023 Տարվա արտիստ Joker Out Առաջադրված
Տարվա ալբոմ «Demoni» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Joker Out Slovenia's 2023 Eurosong entrant». Slovenia Times (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. «Slovenia has spoken: It's 'Joker Out' for Liverpool 2023». Eurovision.tv. 2022 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Joker out predstavljajo video Kot srce, ki kri poganja». 2016 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Joker Out: mladi upi, ki so zmagali na četrti Špil ligi». 2017 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Nova skladba shagadeličnih Joker Out». 2017 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  6. «Joker Out z novim singlom Omamljeno telo». 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Joker Out novembra z velikim koncertom na Ljubljanskem gradu». 2019 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Frišno/Fresh 2021 – katera bo nova slovenska naj skladba zadnjega leta?». 2021 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  9. «Nova slovenska glasba zazvenela v "Frišni" preobleki». 2021 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  10. «Zlate piščali prejeli Joker Out, Koala Voice, Dan D in Marko Brecelj». 2020 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Skupino Joker Out zapušča basist Martin Jurkovič». 2022 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. «Vemo, kdo se bo skupini Joker Out po odhodu kitarista pridružil na odrih». 2022 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. «JOKER OUT grejo na jug – DEMONI izidejo na noč čarovnic». 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. Granger, Anthony (2022 թ․ դեկտեմբերի 29). «🇸🇮 Slovenia: Joker Out Eurovision Entry Recorded». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  15. D'Eila, Luca (2023 թ․ փետրվարի 4). «Slovenia: Joker Out reveals "Carpe Diem" music video — watch now!». ESCUnited (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  16. Granger, Anthony (2023 թ․ հունվարի 23). «🇸🇮 Slovenia: Joker Out Film Music Video for Eurovision Entry». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  17. B, T. K. «Evrovizija: na Misijo Liverpool se podajajo Joker Out!». rtvslo.si (սլովեներեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  18. «Evrovizija: na Misijo Liverpool se podajajo Joker Out!». Radiotelevizija Slovenija (սլովեներեն). 2022 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  19. «100 Artists To Watch - IMPALA». www.impalamusic.org (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մարտի 21. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  20. J, A. P. «"Pridružimo se karnevalu pozitivnih sprememb" ─ Joker Out in Elvis Costello izdali skupni videospot». rtvslo.si (սլովեներեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  21. «Вход • Instagram». www.instagram.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Joker Out» հոդվածին։