Քրիստիան Բարնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Բարնարդ
անգլ.՝ Cristian Barnard
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1922(1922-11-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4]
Մահացել էսեպտեմբերի 2, 2001(2001-09-02)[5][1][6][…] (78 տարեկան)
Մահվան վայրՊաֆոս, Պաֆոսի շրջան, Կիպրոս
Քաղաքացիություն ՀԱՀ և  Ավստրիա
ԿրթությունՔեյփթաունի համալսարան և Մինեսոտայի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, բժիշկ և գրող
ԱշխատավայրՔեյփթաունի համալսարան
 Christiaan Barnard Վիքիպահեստում

Քրիստիան Նետլինգ Բարնարդ[7] (աֆրիկաանս՝ Christiaan Neethling Barnard, Նոյեմբերի 8 1922, Բոֆորտ-Ուեստ, Կապի նահանգ, Հարավաֆրիկյան Միություն  սեպտեմբերի 2 2001, Պաֆոս, Կիպրոս)՝ հարավաֆրիկյան սրտային վիրաբույժ, փոխպատվաստող վիրաբույժ և հասարակական գործիչ։ 1967 թվականի դեկտեմբերի 3-ին կատարեց մարդուց մարդ աշխարհում առաջին սրտի փոխպատվաստումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոգևորականի և ուսուցչուհու՝ ծագումով գերմանացու և ֆրանսուհու ընտանիքում[8]։ Նրա ծննդավայրն է Հարավային Աֆրիկայի հարավում գտնվող Բոֆորտ-Ուեստ փոքր քաղաքը, որտեղ այժմ բացվել է իր անունով թանգարանը, այնտեղ պահվում է տարբեր երկրներում ստացած իր 133 պարգևները։ Ունեցել է երեք եղբայր, որոնցից մեկը՝ Մարիուսը, նույնպես հայտնի սրտի վիրաբույժ է դարձել ։

Սովորել է Քեյփթաունի համալսարանի (1940—1945) և Մինեսոտայի համալսարանի (1955—1958) բժշկական ֆակուլտետներում։

Քեյփթաունի համալսարանն ավարտելուց հետո վերապատրաստվել է Քեյփթաունի Գրոոտ Շուր հոսպիտալում, որից հետո աշխատել է ընդհանուր պրակտիկայի բժիշկ Սիրես (Արևմտյան Կապ) գյուղական քաղաքում։ 1951 թվականին վերադարձել է Քեյփթաուն, որտեղ միաժամանակ աշխատել է քաղաքային հիվանդանոցում և Գրոտ Շուրի հոսպիտալի բժշկական դեպարտամենտում՝ որպես արձանագրող։ 1953 թվականին ավարտել է Քեյփթաունի համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով բժշկության մագիստրոսի կոչում։ Նույն թվականին ստացել է բժշկության դոկտորի աստիճան նույն համալսարանում իր՝ «Տուբերկուլյոզային մենինգիտի բուժում» ատենախոսության շնորհիվ[9]։

Դրանից կարճ ժամանակ անց շների վրա փորձեր է կատարել՝ հետազոտելով աղիքային ատրեզիան։ Ինն ամիս և 43 փորձերից հետո կարողացել է բուժել այդ վիճակը՝ հեռացնելով ոչ բավարար արյունամատակարարմամբ աղիների մի մասը։ Նրա տեխնիկան փրկել է տասնյակ նորածինների կյանքեր Հարավային Աֆրիկայում և ընդունվել Է վիրաբույժների կողմից Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում[9]։ Բացի այդ, նա վերլուծել է տուբերկուլյոզային մենինգիտի 259 դեպք[9]։

1955-1958 թվականներին աշխատել և սովորել է ԱՄՆ-ում։ 1958 թ. ստացել է մագիստրոսի աստիճան վիրաբուժության ոլորտում՝ «Աորտալ փական՝ պրոթեզային փականի արտադրության և փորձարկման խնդիրները» ատենախոսության համար։ Նույն թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ «Բնածին աղիքային արտեզիայի պատճառագիտությունը» ատենախոսության համար։

Հարավային Աֆրիկա վերադառնալուց հետո՝ 1958 թվականին, նշանակվել է փորձարարական վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գրոտ Շուրի հոսպիտալում և Քեյփթաունի համալսարանում։ Շուտով համալսարանում դարձել է դասախոս և համալսարանի վիրաբուժական հետազոտությունների վարիչ։ Միաժամանակ բացել է բաժանմունք հարևան Կարմիր Խաչի «Սիթի-պարկ» հիվանդանոցում, որտեղ վիրահատել է սրտի բնածին արատներ ունեցող երեխաներին։

1960 թվականին հատուկ ժամանել էր Մոսկվա՝ հանդիպելու Վ. Դեմիխովի հետ, որին հետագայում անվանում էր «անշուշտ սրտի և թոքերի փոխպատվաստման հայր կոչմանը արժանի»[10]։

1961 թվականին նշանակվել է սրտանոթային վիրաբուժության բաժնի վարիչ՝ Քեյփթաունի համալսարանի ուսումնական հիվանդանոցներում։ 1962-ին դարձել է վիրաբուժության ամբիոնի դոցենտ։ Բարնարդի աջ ձեռքը կարդիովիրաբուժության բաժանմունքում, ի վերջո, դարձավ Մարիուսը՝ նրա կրտսեր եղբայրը, ով նույնպես բժշկություն էր ուսումնասիրում։

Աշխարհում առաջին անգամ փոխպատվաստում է կատարել (1967)[11] և (1974) մարդու սրտի փոխպատվաստում (մինչ այդ շների վրա 48 նմանատիպ գործողություն է իրականացրել, սակայն շները 10 օրից ավելի չեն ապրել[12]): Նույն թվականին կարողացել է հաջողությամբ երիկամ փոխպատվաստել։

1967 թվականի դեկտեմբերից մինչև 1974 թվականի նոյեմբերը նրա կողմից իրականացվել է սրտի 10 փոխպատվաստում, սրտի ու թոքերի 1 փոխպատվաստում (1971 թվականին)։ Այդ 10 հիվանդներից 4-ը 18 ամսից ավելի են ապրել, ընդ որում նրանցից երկուսը երկարակյացներ են դարձել (13 և 24 տարի)[12]։

Ք. Բարնարդը մշակել է հետերոտոպիկ (կամ «վիրակապային») փոխպատվաստման գաղափարը, որտեղ հիվանդի հիվանդ սիրտը մնում է տեղում, իսկ կողքին ավելացվում է դոնորի սիրտը, ըստ էության, ձևավորելով «կրկնակի սիրտ» և 1974-ում կատարել է առաջին նման փոխպատվաստումը[13]։ 1974 թվականի նոյեմբերից 1983 թվականի դեկտեմբերը Գրոոտ Շուտում անցկացվել 43 հիվանդների 49 հաջորդական սրտի հետերոտոպիկ փոխպատվաստում։ Հիվանդների գոյատևման ցուցանիշը մեկ տարվա կտրվածքով կազմել է ավելի քան 60%, ի տարբերություն ստանդարտ փոխպատվաստման դեպքում՝ 40%, իսկ գոյատևման փոխարժեքը 5 տարիների ընթացքում կազմել է ավելի քան 36% և 20% ստանդարտ փոխպատվաստման դեպքում[14]։

Ժամանակի ընթացքում հայտնի է դարձել որպես փայլուն վիրաբույժ, որը մեծ ներդրում ունի սրտի հիվանդությունների բուժման մեջ, հատկապես Ֆալլոյի տետրադայի և Էբշտեյնի անոմալիայի բուժման հարցում։ 1972 թվականին դարձել է Քեյփթաունի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր։

Համաշխարհային ճանաչում և հանրաճանաչություն ազդել է նրա կյանքի վրա, նա սիրել է աշխարհիկ միջոցառումները, ընդունելություները և սիրավեպերը (հայտնի է նրա սիրավեպը Ջինա Լոլոբրիջիդայի հետ 1968 թվականի հունվարին՝ Պողոս VI Հռոմի Պապի հետ հանդիպման համար Իտալիա կատարած այցի ժամանակ)

Իր վերջին հարցազրույցներից մեկում Բարնարդը հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ «անհոգ կյանքի» վերաբերյալ, որը տարել է փառքի գագաթնակետին

Գուցե դա իմ բազմաթիվ դժվարությունների պատճառներից մեկն էր, քանի որ ես ինձ անվանի պրոֆեսորին վայել չէի պահում։ Ես սիրում էի երեկույթեր և կանանց ընկերակցություն։ Եթե ինձ առաջարկեին ընտրել Նոբելյան մրցանակը կամ գեղեցիկ կնոջը, ես կընտրեի կնոջը[15]։

Սրտի փոխպատվաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի Դեկտեմբերի 3-ին Քեյփթաունի հոսպիտալում Քրիստիան Բարնարդը մարդկային սրտի աշխարհում առաջին հաջող փոխպատվաստումն է կատարել։ Ավտովթարից նախօրեին մահացած 25 ամյա Դենիս Դարվալ սիրտը՝ նրա ընտանիքի համաձայնությամբ, փոխպատվաստվել է 54-ամյա Լուիս Վաշկանսկուն, ով տառապում էր անբուժելի սրտային հիվանդությունից և շաքարախտից։ Բարնարդին օգնել է նրա եղբայրը՝ Մարիուսը, ինչպես նաև երեսուն հոգանոց բժշկական անզնակազմը։ Վիրահատությունը տևել է մոտ հինգ ժամ[16][17][18]։
Չնայած այն հանգամանքին, որ վիրահատությունը կատարվել է անթերի, որն ամբողջությամբ ուշքի գալով Վաշկանսկին ապրել է միայն 18 օր և մահացել է երկկողմանի թոքաբորբից (հակառետրովիրուսային դեղերի ընդունման պատճառով իմունային համակարգը թուլացել էր) [19]:
Բարնարդի փոխպատվաստման երկրորդ հիվանդը՝ Ֆիլիպ Բլայբերգը, 1968 թվականի հունվարի 2-ին անցկացված վիրահատությունից հետո, ապրել է տասնինն ամիս և կարողացել է հիվանդանոցից տուն վերադառնալ (մահացել է փոխպատվաստված օրգանների խրոնիկական մերժումից)
Դիրկ Վան Զիլը, որը նոր սիրտ է ստացել 1971 թվականին, դարձել է ամենաերկարակյաց ռեցիպիենտը, ով վիրահատությունից հետո ապրել է 24 տարի[14]։
Բլայբերգի փոխպատվաստման հաջողությունը հանգեցրել է ամբողջ աշխարհում սրտի փոխպատվաստման վիրահատություններ իրականացնող բժիշկների թվի անհապաղ ավելացմանը։ 1968 թվականի օգոստոսի վերջին իրականացվել է սրտի 34 փոխպատվաստում, իսկ 1968 թվականի դեկտեմբերին արդեն իրականացվել է մոտ 100 նման վիրահատություն[20][21]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեկ կյանք» (1969) ինքնակենսագրական գրքի հրատարակումից ստացված միջոցներով ստեղծել է հիմնադրամ՝ սիրտ-անոթային վիրաբուժության ոլորտում գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար։ Նա բացահայտ ընդդիմադիր էր Հարավաֆրիկյան օրենքների ապարտհեյդին և չէր վախենում քննադատել իր երկրի կառավարությանը։ ՀԱՀ-ում հետապնդումների է ենթարկվել իր հասարակական գործունեության համար։ Հայտարարել է, որ չի ստացել Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ, քանի որ նա սպիտակ հարավաֆրիկացի է։
Հրապարակվել է Զիգֆրիդ Սթենդերի հետ համահեղինակությամբ «Անցանկալի տարրեր» վեպը, որտեղ, այդ թվում, շոշափվել են ռասսայական սեգրեգացիայի հիմնախնդիրները։
1981 թվականին դարձել է Համաշխարհային մշակութային խորհրդի հիմնադիրներից մեկը։

Նա եղել է կենդանիների ակտիվ պաշտպան և Կյուրայի իր ֆերմայում՝ Քեյփթաունից 680 կմ հեռավորության վրա, պահում էր տասնյակ վայրի կենդանիներ՝ ցանկանալով պաշտպանել նրանց կործանումից։

Կյանքի վերջին շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի է անցել սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնից 1983-ին՝ ձեռքերում ռևմատոիդ արթրիտի զարգացումից հետո, ինչը վերջ դրեց նրա վիրաբուժական կարիերային։ Թոշակի անցնելուց հետո 2 տարի եղել է որպես ԱՄՆ-ում Օկլահոմայի փոխպատվաստման ինստիտուտի գործող խորհրդատու։ Հետաքրքրվել է երիտասարդացում և ծերացման դեմ պայքարի հետազոտություններով։
1999-ին նա հիմնադրել է Քրիստիան Բարնարդի անվան «Աշխարհի սիրտը» հիմնադրամը, որը բարեգործական ակցիաներ է իրականացնում ամբողջ աշխարհում։ Հիմնադրամի համար գումար է վաստակել ինքն՝ փոխանցելով էկոլոգիապես մաքուր արտադրանքի վաճառքից ստացված միջոցները, և իր գրքերը հրատարակելով։ Որի հիմնական նպատակն է օգնել ցածր կենսամակարդակ ունեցող երկրների երեխաներին և մայրերին՝ հիմնականում Աֆրիկայից և Ասիայից։ Առաջին ակցիաներից մեկը Չեռնոբիլի ատոմակայանի վթարից տուժածների համար Մինսկում Ուռուցքաբանության ինստիտուտի մանկական կլինիկայի ֆինանսական օգնությունն էր[8]։
«Աշխարհում բարությունը բազմապատկելու համար» պարգևատրվել է Նիկոլայ Հրաշագործի շքանշանով։

Մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 2-ին՝ աստմայի նոպայից հետո։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին կնոջը ամուսնական մատանի գնելու համար Բարնարդը ստիպված է եղել վաճառել դժվարությամբ գնված օգտագործված ավտոմեքենան[22]։

Վլադիմիր Օնոպրիևը իր հիշողություններում գրել է հետևյալը[23]։

Մասնավորապես, ես իմացա, թե որքան երախտապարտ աշակերտ է եղել Քրիստիան Բարնարդը։ Աշխարհի առաջին սրտի փոխպատվաստման վիրահատության նախօրեին նա զանգահարում է երկրագնդի այն կաղմում գտնվաղ Դեմիխովին։ Ժամանելով Մոսկվա (արդեն հայտնի վիրահատությունից հետո)՝ հերթական անգամ տեսնելով դիմավորող պաշտոնյաներին, բացականչեց.
«Ներեցե՛ք, բայց ես այստեղ չեմ տեսնում իմ ուսուցչին՝ պարոն Դեմիխովին։ Որտե՞ղ է նա »:

Դիմավորող պաշտոնյաները տարակուսանք են հայտնել։ Փառք Աստծո, ինչ-որ մեկը հիշեց, ստիպված էին խաբել, որ պարոն Դեմիխովը չի եկել՝ Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ինստիտուտում խիստ զբաղվածության պատճառով։ Հյուրն անմիջապես ցանկություն հայտնեց գնալ նրա մոտ։ Ստիպված են եղել նրան ուղեկցել։ Բարնարդը իր ուսուցչին գտավ կիսամութ ցուրտ նկուղում, որտեղ տեղակայված էր ԽՍՀՄ-ում օրգանների փոխպատվաստման բաժնի առաջին լաբորատորիան

Վ.Մ. Շուկշինայի «Սիրտ ես տալիս» պատմվածքի սյուժեն ծավալվում է առաջին վիրահատության մասին հաղորդագրության շուրջ։

Քրիստիան Բարնարդին է նվիրված Էդուարդ Ասադովի բանաստեղծություններից մեկը։ Նրան է նվիրված նաև Պյոտր Մորոզովի «Դոկտոր Բերնարդ» (1968) երգը։ Կատարվել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի «Կամերտոն» անսամբլի կողմից։ Հետագայում Պյոտր Մորոզովը գրել է «Սիրտ» ռոք օպերան, որտեղ ոչ միայն մտել է այս երգը, այլ նաև դուրս է բերվել Բարնարդը, որպես գլխավոր հերոս (1973)։ Ցավոք, հինգ երիտասարդ բժիշկներ չկարողացան ավարտել այդ ստեղծագործությունը, սակայն այդ ստեղծագործոթւյունից հատվածներ նրանք կատարվեցին համերգների ժամանակ։

Ունեցել է 11 պատվավոր դոկտորական աստիճան, ինչպես նաև 36 միջազգային պարգև 21 երկրում, ինչպես նաև 76 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Եղել է 26 քաղաքի պատվավոր քաղաքացի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր երեք անգամ։
1-ին կինը (1948—1969)՝ Ալետտա Գերտուիդա Լու (1924—2011), բուժքույր։
Այս ամուսնությունից ծնվել են Դեյդրեն (1950 թ.ծ.) և Անդրեն (1951—1984):

2-րդ կինը (1970—1982)՝ Բարբարա Զոլլները, հարավաֆրիկյան միլիոնատերի աղջիկ (1951—1998):
Այս ամուսնությունից ծնվել են Ֆրեդերիկը (1972 թ.ծ.) և Քրիստիան կրտսերը (1974 թ.ծ.)

3-րդ կինը(1988—2000)՝ Կարին Զետցկորն (1963 թ.ծ.), մոդել։
Այս ամուսնությունից ծնվել են Արմինը (1989 թ.ծ.) և Լարան (1997 թ.ծ.)[24]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 գրքի և մոտ 250 գիտական հրապարակումներ հեղինակ[8]։

  • Барнард К., Стандер З. Нежелательные элементы. — М.: Прогресс, 1977. — 480 էջ։
  • Барнард К. 50 путей к здоровому сердцу. — Измаил, РИА «СМИЛ», 2001. — 239 էջ։
  • Barnard C. One Life. — Toronto: The Macmillan Co.: Collier-Macmillan Canada Ltd., 1970. — 393 p.
  • Barnard C. The Second Life: Memoirs. — Vlaeber, 1993. — 407 էջ։
  • Barnard C. Fifty Ways to a Healthy Heart. — Thorsons, 2001. — 304 էջ։
  • Barnard C. The Donor
  • Barnard C. Your Healthy Heart
  • Barnard C. In The Night Season
  • Barnard C. The Best Medicine
  • Barnard C. Arthritis Handbook: How to Live With Arthritis
  • Barnard C. Good Life Good Death: A Doctor’s Case for Euthanasia and Suicide
  • Barnard C. South Africa: Sharp Dissection
  • Barnard C. Body Machine

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. filmportal.de — 2005.
  3. Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  4. Christiaan Barnard // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 2001. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Internet Speculative Fiction Database — 1995.
  7. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 46
  8. 8,0 8,1 8,2 Кристиан Барнард: «полагаю, что и пересаженное сердце способно любить»
  9. 9,0 9,1 9,2 Every Second Counts: The Race to Transplant the First Human Heart, Donald McRae, New York: Penguin (Berkley/Putnam), 2006, p.48-49
  10. Dawn and Evolution of Cardiac Procedures
  11. «Барнард К. Н. Пересадка сердца человеку: предварительное сообщение об успешной операции, проведенной в Госпитале Гроот Шур, Кейптаун. S. Afr. Med. J. 1967;41(48):1271-4». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. 12,0 12,1 A new heart, a new era
  13. A tale of two hearts
  14. 14,0 14,1 Transplantation of the heart: An overview of 40 years’ clinical and research experience at Groote Schuur Hospital and the University of Cape Town
  15. * Анна Фенько [https://www.kommersant.ru/doc/282096 Сердечных дел мастер. Журнал «Коммерсантъ Власть», № 36, 11.09.2001
  16. Christiaan Neethling Barnard
  17. Every Second Counts: The Race to Transplant the First Human Heart, Donald McRae, New York: Penguin (Berkley/Putnam), 2006, p.191-196
  18. This day in history
  19. Christiaan Barnard, 78, Surgeon For First Heart Transplant, Dies. New-York Times 3.09.2001
  20. Joseph Gustaitis. Frontiers of Heart Medicine
  21. «MAJOR MEDICAL MILESTONES LEADING UP TO THE FIRST HUMAN HEART TRANSPLANTATION» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  22. Анна Фенько Сердечных дел мастер Журнал «Коммерсантъ Власть», № 36, 11.09.2001
  23. Оноприев В. И. Жить по уму и по совести. — Краснодар, 2007. — 236 с. ISBN 978-5-98722-018-4
  24. Christiaan Bernard. Biography

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բարնարդ» հոդվածին։