Տարգալակտուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարգալակտուց
Eurasian Spoonbill-2.jpg
Տարգալակտուց սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Քաջահավեր
Ցեղ Տարգալակտուցներ
Լատիներեն անվանում
Plateinae
Bonaparte, 1838

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տարգալակտուց, (լատ.՝ Platalea leucorodia), արագիլների կարգի, քաջահավերի ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը արագիլից քիչ փոքր է (երկարությունը մոտ 80 սմ, զանգվածը՝ 1, 5 կգ), փետրավորումը ամբողջությամբ սպիտակ։ Տափակ և լայն կտուցի ծայրը գդալանման կլորանում է։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում։ Ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Տարգալակտուցը ջրաճահճային թռչուն է, սնվում է գլխավորապես ջրային մանր անողնաշարավորներով։

Բնադրում[խմբագրել]

Բնադրում է գաղութներով։ Դնում է 3—5 ձու։ Հայաստանում, մինչև Սևանա լճի մակարդակի անկումը, տարգալակտուցը ոչ մեծ քանակությամբ բնադրում էր Գիլլի լճի ճահճուտներում։ Այժմ տարգալակտուցը հանդիպում է միայն գարնանային և աշնանային չուի ճանապարհին (Արարատյան դաշտի ձկնաբուծական ջրավազաններում դադար է առնում 15—20 օր)։ Գրանցված է Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png