Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 1/1 ք. Դիլիջան, Շահումյան փողոց, 15 |
Կոորդինատներ | 40°52′45″ հս․. լ. 45°08′34″ ավ. ե.HGЯO |
Իրավազորության աղբյուր | ՀՀ Սահմանադրություն |
Կայք | Պաշտոնական էջ |
Դատարանի նախագահ | |
Ընթացիկ | Սամվել Կոստյայի Մարդանյան[1] |
Սկսած | 2004 թվականից[1] |
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Տավուշի մարզը[1]։
Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։
Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և երեք դատավորից[2].
- Սամվել Կոստյայի Մարդանյան, դատարանի նախագահ,
- Արման Աշոտի Կուրեխյան, դատավոր,
- Զոյա Շաքարի Զաքինյան, դատավոր,
- Ռաֆիկ Գերասիմի Մելքոնյան, դատավոր։
Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի չորս նստավայր հետևյալ հասցեներով[1].
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան փողոց, 1/1,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան փողոց, 15,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի փողոց, 3,
- ՀՀ, Տավուշի մարզ, ք. Բերդ, Այգեստան փողոց, 49ա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
|