Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունք. Արմավիր, Հանրապետության, 41։
ք. Էջմիածին, Կամոյի, 15[1]։
Կոորդինատներ40°09′12″ հս․. լ. 44°02′14″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկՀրաչիկ Երեգլոյի Սարգսյան[1]
Սկսած1999 թվականից[1]

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Արմավիրի մարզը[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և վեց դատավորից[2].

Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի երկու նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.