Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունք. Գավառ, Սայադյան, 18,

ք. Սևան, Աբովյան փողոց (Սևան)Աբովյան, 6/1,
ք. Մարտունի, Շահումյան, 5,
ք. Վարդենիս, Ազգալդյան, 2,

ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի, 99/1[1]:
Կոորդինատներ40°21′25″ հս․. լ. 45°08′03″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀայաստանի Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԱղվան Ալբերտի Պետրոսյան[1]
Սկսած2008 թվականից[1]

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է Հայաստանի Գեղարքունիքի մարզը[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և ութ դատավորից[2].

Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ունի հինգ նստավայր հետևյալ հասցեներով[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.