Խափանման միջոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խափանման միջոցներ, հարկադրանքի միջոցներ, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով։ Սովորաբար խափանման միջոցները սահմանվում են որպեսզի կանխվեն հետաքննությունից, նախաքննությունից կամ դատից խուսափելու, գործի քննությունը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու մեղադրյալի հնարավոր գործողությունները։ Խափանման միջոցը բացառիկ դեպքերում կարող է կիրառվել կասկածյալի նկատմամբ։

Խափանման միջոցներն են՝

  • կալանավորումը
  • գրավը
  • ստորագրությունը՝ չհեռանալու մասին
  • անձնական երաշխավորությունը
  • կազմակերպության երաշխավորությունը
  • հսկողության հանձնելը
  • հրամանատարության հսկողությանը հանձնելը[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 44