Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | ք. Արտաշատ, Շահումյան, 19, ք. Մասիս, 3-րդ թաղամաս, Հերացու փողոց, 26/31, |
Կոորդինատներ | 39°57′40″ հս․. լ. 44°33′07″ ավ. ե.HGЯO |
Իրավազորության աղբյուր | ՀՀ Սահմանադրություն |
Կայք | Պաշտոնական էջ |
Դատարանի նախագահ | |
Ընթացիկ | Գագիկ Քերոբի Սարգսյան[1] |
Սկսած | 2008 թվականից[1] |
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերը[1]։
Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։
Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և երեք դատավորից[2].
- Գագիկ Քերոբի Սարգսյան, դատարանի նախագահ,
- Ելենա Երեմի Քոչարյան, դատավոր,
- Լևոն Ռուբենի Արազյան, դատավոր,
- Գևորգ Հարությունի Բալյան, դատավոր։
- Թաթուլ Ջանիբեկի Պողոսյան, դատավոր,
- Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյան, դատավոր,
- Հենրիկ Ռոբերտի Դարբինյան, դատավոր,
- Հարություն Գաբրիելի Պետրոսյան, դատավոր,
- Սամվել Սեյրանի Մատինյան, դատավոր,
- Սերգեյ Ժորայի Սահակյան, դատավոր,
- Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյան, դատավոր։
Նստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ունի հինգ նստավայր հետևյալ հասցեներով[1].
- ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան, 19,
- ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս, Հերացու փողոց, 26/31,
- ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Մ.Խաչատրյան, 1,
- ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Միկոյան, 23,
- ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի, 8։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան(չաշխատող հղում)
- ↑ «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
|