Վիլդե Ֆրանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլդե Ֆրանգ
Ծնվել էօգոստոսի 19, 1986(1986-08-19)[1][2] (37 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[3]
Երկիր Նորվեգիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրաժշտության նորվեգական ակադեմիա
ԼեյբլWarner Classics?
ԿրթությունԲարատ Դյուի երաժշտական ինստիտուտ
Պարգևներ
Կայքvildefrang.com
 Vilde Frang Վիքիպահեստում

Վիլդե Ֆրանգ (նորվ.՝ Vilde Frang, օգոստոսի 19, 1986(1986-08-19)[1][2], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի ջութակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլդե Ֆրանգը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 19-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Ջութակ սկսել է նվագել 4 տարեկան հասակից։ Սովորել է Մարի-Լուիզա Բարաթ Դուեի անվան երաժշտական ինստիտուտում՝ Սթեֆան Բարաթ Դուեի մոտ։ Կրթությունը շարունակել է Գերմանիայում՝ Համբուրգի երաժշտության և թատրոնի ավագ դպրոցում Կոլյա Բրախերի մոտ։ Հետա շարունակել է Կրոնբերգի ակադեմիայում[6], սովորել է Աննա Չումաչենկոյի մոտ։

Տասը տարեկանում ելույթ է ունեցել օրկեստրի հետ Նորվեգիայի ռադիոյով։ 1998 թվականին Մարիս Յանսոնսը հրավիրում է նվագելու Օսլոյի ֆիլհարմոնիկ օրկեստրում։ Այդ պահից սկսած համերգներով հյուրախաղերի է մեկնել Եվրոպայի և Ասիայի շատ երկրներ։ Նվագել է Մարթա Արգերիխի, Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի, Աննե-Սոֆի Մուտտերի, Յուլիան Ռախլինի, Լեյֆ Օվե Անդսնեսի, Թրուլս Մյորքի, Ռենո Կապյուսոնի, Մաքսիմ Վենգերովի հետ։

Վիլդը Ֆրանգը նվագում է Ժան Բատիստ Վիլյոմի պատրաստած ջութակով, որը նրան նվիրել է Աննե-Սոֆի Մուտտերի ֆոնդը [1] Արխիվացված 2011-08-10 Wayback Machine:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prokofiev & Sibelius: Violin Concertos (2009), with WDR Symphony Orchestra, Thomas Søndergård (conductor), EMI Classics.
  • Grieg, Bartók, R.Strauss: Sonatas (2011), with Michail Lifits (piano), EMI Classics.
  • Tchaikovsky/Nielsen: Violin Concertos (2012), with DR Symfoniorkesteret and Eivind Gullberg Jensen (conductor), EMI Classics.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #140278389 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.nrk.no/kultur/se-alle-spellemann-vinnerne-her-1.13930966
  5. Vinnere av Spellemannprisen 2022(նորվ.) — 1995.
  6. Mackenzie, Sir Compton; Stone, Christopher (2008). The Gramophone. C. Mackenzie. էջ 35.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլդե Ֆրանգ» հոդվածին։