Ռենո Կապյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենո Կապյուսոն (ֆր.՝ Renaud Capuçon; ծնվ. հունվարի 27 1976, Շամբերի), ֆրանսիացի ջութակահար։

FolleJournée2009 RenaudCapuçon.jpg

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1976թ. հունվարի 27-ին ֆրանսիական Շամբերի քաղաքում։ Սովորել է իր հայրենի քաղաքի կոնսերվատորիայում, այնուհետև Փարիզի կոնսերվատորիայում՝ Ժերար Պուլեի դասարանում։ Աշխատել է տարբեր նվագախմբերում։ Հանդես է գալիս Ժերար Կոսսեի, Նիկոլա Անգելիխի, Հելեն Գրիմոյի, իր թավջութակահար եղբոր՝ Գոտիե Կապյուսոնի և այլ անվանի երաժիշտների հետ։ Նա նվագում է իտալացի վարպետ Գվարներիի 1737 թ. պատրաստած ջութակով։ Նրա առավել հայտնի կատարումներից են Ռոբերտ Շումանի և Ֆելիքս Մենդելսոնի կոնցերտները։ Որպես կամերային երաժշտության փայլուն կարատող, նա նվագում է Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները։ Նրա դիսկոգրաֆիան ընդգրկում է Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Գաբրիել Ֆորեյի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Արտաքին հղումներ[խմբագրել]