Վադիմ Արությունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Արությունով
Ծնվել էհունիսի 1, 1978(1978-06-01) (45 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ, Ռուսաստան, Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԱսիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, հնագետ և արևելագետ
ԱշխատավայրՍպասիր ինձ
Կայքantitopor.com

Վադիմ Ալբերտովիչ Արությունով (հունիսի 1, 1978(1978-06-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի արևելագետ, հնդկագետ, լրագրող, ճանապարհորդ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Արությունովը ծնվել է 1978 թվականի հունիսի մեկին Բաքու քաղաքում։ 1996-1998 թվականներին ծառայել է ռուսական բանակում։ 2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ 2006 թվականին ավարտել է Կոստանայի պետական համալսարանը և ստացել բժշկական (կլինիկական) հոգեբանի որակավորում։ 2000-2003 թվականներին եղել է Ղազախստանի «Մոսկովսկի կոմսոմոլեց» «Առաջին ալիք» թերթի թղթակիցը։ 2000-2004 թվականներին եղել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի Հարավային Ասիայի երկրների (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Շրի Լանկա, Նեպալ) թղթակիցը։ 2004-2005 թվականներին աշխատել է որպես իսպանական «Semana» ամսագրի ռուսաստանյան թղթակից։ 2005-2010 թվականներին եղել է «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման հարավռուսական բյուրոյի ղեկավարը։ Եղել է հյուրախաղերի պրոդյուսեր, «Օդեոն» թատերական-համերգային գործակալության տնօրենը։ Արևելյան պրոբլեմների թեմաներով հաճախ է հյուրընկալվել տարբեր լրատվամիջոցներում[2]։ 2006 թվականից Ռուսաստանի լրագրողների միության անդամ է։ 2013 թվականի մարտի 16 գրամցում է իր ՅուԹյուբ ալիքը՝ Антитопор, իսկ 2015 թվականին լույս է տեսնում Антитопор կայքը[3]։ 2016 թվականից «Армянский след» ցանկի առաջին ֆիլմն է լույս տեսնում․ ֆիլմերում ցուցադրվում է սփյուրքի թողնված հետքը տարբեր երկրներում։ 2021 թվականից ՀՀ քաղաքացի։

Մի քանի տասնյակ հեռուստատեսային հաղորդումների և հարյուրավոր հրապարակումների հեղինակ է, տիրապետում է անգլերեն, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, ուրդու և հինդի լեզուներին։

Ձեռքբերումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սարասվատիի գավաթի» դափնեկիր, Արտասահմանյան լրագրող անվանակարգում, շնորհվել է CNN-IBN հեռուստաընկերության (Հնդկաստան) կողմից
  • «Արծաթե գրիչ» մրցանակի դափնեկիր, «The Statsman» թերթ (Հնդկաստան)
  • «Մեդեո» մրցույթի դիպլոմնիկ, «Էքսպրես Կ» թերթի կողմից (Ղազախստան)
  • Ն. Կիրիչենկոյի անվան մրցույթի դիպլոմնիկ, վերլուծական լրագրության ոլորտում (Ռուսաստան, Մոսկվա)
  • «Սլավոնական ճանապարհ» մշակութային փառատոնի մրցանակակիր
  • Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вадим Арутюнов и его календарь — Нахичевань.ru» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Арутюнов Вадим Альбертович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Антитопор | Главная». antitopor.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]