Սկայպ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Skype 4-ը գործում է Windows Vista-ի վրա |
|
| Զարգացումը՝ | Skype Limited |
|---|---|
| Առաջին անգամ լույս տեսավ՝ | Օգոստոս 2003 |
| Վերջին թողարկում | 4.1 / 2009-07-20 ) |
| Գրված է՝ | CodeGear Delphi(Windows) / Objective-C (Mac OS X/iPhone)/C++ QT-ով (Linux) |
| ՕՀ | Միջ-Պլատֆորմ` Windows / Linux / Mac OS X / Pocket PC |
| Առկա է | Բազմալեզու |
| Տեսակ | Ձայն IP-ի վրա / ակնթարթային հաղորդագրություն / խորհրդաժողովի անցկացում |
| Արտոնագիր | Անվճար ծրագիր (որոշ վճարովի հատկանիշների հետ) |
| Վեբկայք | http://www.skype.com/ |
Սկայպը մասնավոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ: Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և բջջային հեռախոսներ վճարովի են: Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են ակնթարթային հաղորդագրությունը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և խորհրդաժողովի անցկացումը:
Այն մշակվել է Էստոնացի ծրագրավորողներ Ահտի Հեյնլա-ի, Պրիիթ Կասեսալու-ի և Յան Թալին-ի կողմից՝[1] Kazaa-ի և Venice Project-ի (որն հետագայում վերանվանվեց Joost) ձեռներեցներ Նիկլաս Զենսթրոմի և Ջենուս Ֆրիսի համար: Երեք էստոնացիները նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները:
Բովանդակություն |
Գործողությունները [խմբագրել]
Այն հնարավորություն է տալիս անվճար հեռախոսային կապ հաստատել բացառապես երկու համակարգիչների և տերմինալների միջև, որոնք ունեն Սկայպ և միացված են համացանցին, ունեն խոսափող ու բարձրախոս, ականջակալներ կամ USB-ով հեռախոս, որոնք միացված են համակարգչին: Այն ունի նաև արագ հաղորդագրության` ակնթարթային հաղորդագրության հնարավորություն, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդակցվել տեքստերի միջոցով և միմյանց փոխանցել տարբեր փաստաթղթեր :
Սկայպը միաժամանակ հնարավորություն է տալիս վճարովի հեռախոսակապ հաստատել ֆիքս և բջջային հեռախոսների հետ և վերջերս առաջարկում նաև ընդունել հեռախոսազանգեր ֆիքս և բջջային հեռախոսներից, սակայն դեռևս մի քանի երկրներում :
Խորհրդաժողովի անցկացումը հնարավոր դարձավ 2006-ի հունվարից և Windows-ի համար Skype v2-ի դուրս գալուց հետո:
Սկայպը դարձել է համակարգչի միջոցով ամենաշատ օգտագործվող ձայնային հաղորդակցման ծառայություններից մեկը, որը հավասարազոր է Windows Live Messenger-ին, չնայած որ առաջացնում է փոխադարձ խնդիրներ (ծրագրի և բանաձևի փոխադարձ մենաշնորհ) և վստահության մտահոգություն (անորոշ անվտանգություն, էականորեն անճշտելի):
2008-ի փետրվարից Սկայպի մի տարբերակ էլ հավասարապես հասանելի է Playstation Portable համակարգչի վրա, և 2009-ի մարտի 23-ից՝ նաև Apple-ի iPhone-ի վրա:
Գործելակերպի սկզբունքը [խմբագրել]
Սկայպն օգտագործում է P2P VoIP տեխնոլոգիան, որը հանդիսանում է peer-to-peer-ի (փոստ առ փոստ) և VoIP-ի (ձայն IP-ի վրա) համադրությունը` Սկայպի մյուս օգտագործողների հետ կապ հաստատելու և միևնույն նպատակով օգտագործվող տեղեկատվությունը կիսելու համար: Նրանք միաժամանակ հնարավորություն են տալիս անվտանգության սարքի հետևում գտնվող օգտագործողներին կապ հաստատել միմյանց միջև: Մուտք TCP-ին 1024-ից բարձր բոլոր ուղղություններով կամ դեպի 80-րդ պորտը, պարտադիր է: Ձայնային բարձր որակ ունենալու համար նախընտրելի է օգտագործել Սկայպի ընտրություններում տրված պորտը: Բայց քանի որ ինֆորմացիայի հոսքը ծածկագրված է, դժվար է հասկանալ թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվում Սկայպ օգտագործողի համակարգիչ, որն էլ առաջացնում է անվտանգության հետ կապված խնդիրներ:
Այս ծրագիրն աշխատում է Microsoft Windows-ի ներքո, ինչպես նաև GNU/Linux (x86-ի վրա), Mac OS X և Pocket PC համակարգերով: Այն օգտագործում է TCP և UDP բանաձևերը և թույլ տալիս կազմակերպել ձայնային կոնֆերանսներ մինչև հարյուր հոգու մասնակցությամբ :
Windows օգտագործող փոխշփումը վերամշակվել է Pascal Object Delphi Win32 հետ, Linux տարբերակը` C++ Qt հետ, իսկ Mac OS X-ը Objective-C-ի Cocoa հետ:
Սկայպը ստեղծեց մի հակասություն, քանի որ օգտագործեց ոչ օրինաչափ և մասնավոր բանաձև, որը արգելք է հանդիսանում փոխազդեցությանը, որն էլ համացանցի հաջողության մասն է կազմում և գործում բաց հաղորդակցման ստանդարտների վրա` թույլ տալով բոլորին կապի մեջ լինել` օգտագործելով տարբեր, բայց համապատասխան ծրագրերի գրառումները :
P2P VoIP տեխնոլոգիան ներկայացրեց բոլոր ապացույցները տեխնիկական և կոմերցիոն տեսանկյունից, IETF հասատատությունը սահմանեց մի օրինաչափություն (անգլերենով) այդ թեմայի վերաբերյալ, այն է` Session Initiation Protocol (հապավումը` SIP) :
Հաղորդակցության անվտանգություն [խմբագրել]
- Սկայպի տվյալների ամբողջ ընթացքը ծածկագրված է:
- Սկայպը հավակնում է օգտագործել ծածկագրության հայտնի ալգորիթմները, որոնց դժվար է կոտրել:
- Օգտագործողին հասանելի չեն ծածկագրման պարամետրերը և հետևաբար նա չի կարող տեխնիկական որոշումներ կայացնել, որոնք վերաբերվում են հանրային բանալիներով ենթակառուցվածքին:
Ծածկագրման նպատակներից մեկն էլ անվտանգության հարցերի առաջ քաշելն է` հաղորդակցման նպատակով, որոնք փոխ առ փոխ աշխատում են այլ օգտագործողների կողմից:
Հաղորդակցությունների ծածկագրումը մի թեմա է, որը հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների շրջանում: