Սագասոխուկ դեղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սագասոխուկ դեղին
Սագասոխուկ դեղին
Սագասոխուկ դեղին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Սագասոխուկ (Gagea)
Տեսակ Սագասոխուկ դեղին (G. lutea)
Միջազգային անվանում
Gagea lutea

Սագասոխուկ դեղին (լատին․՝ Gagea lutea), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-20 սմ բարձրությամբ, բազմամյա, սոխուկավոր բույս է։ Սոխուկը փոքր է, երկարավուն ձվաձև և թղթանման մոխրադարչնագույն թեփուկներով։ Արմատամերձ տերևը մեծ է և լայն-նշտարաձև։ 5-10 ծաղիկներով ծաղկաբույլը հովանոցանման է։ Ծաղկակից տերևները 3-4 հատ են։ Ծաղիկները մեծ են, ծաղկապատի մասերը 1,4-1,6 սմ երկարությամբ, գծային, արտաքինից կանաչավուն, իսկ ներսից՝ վառ դեղին։ Տուփիկը լայն հակաձվաձև է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Վանաձորի և Նոյեմբերյանի շրջակայք) և Դարեղեգիսի (Զառիթափ և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաննեորւմ։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական և Հարավային Կովկասը, Եվրոպան, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Հյուսիսային Իրանը և Աֆղանստանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և թփերի մացառուտների մեջ։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-մայիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ դեղին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագասոխուկ դեղին» հոդվածին։