Ռիգայի կինոստուդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիգայի կինոստուդիա
Տեսակկինոստուդիա
Հիմնադրված է1948
ՎայրՌիգա, Լատվիա
Երկիր Լատվիա
Կայքstudio.lv/index.php?&4(լատիշերեն)

Ռիգայի կինոստուդիա (լատիշ․՝ Rīgas kinostudija), գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի լատվիական կինոստուդիա, բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է Խորհրդային Լատվիայում՝ բոլոր միութենական հանրապետություններում կինոարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1940 թվականին, Նախկինում գոյություն ունեցող մասնավոր կինոընկերությունների հիման վրա։ 1948 թվականին՝ երկու արտադրությունների միավորումից հետո, ստեղծվել է գեղարվեստական և ժամանակագրական-վավերագրական ֆիլմերի ստուդիա, որը 1958 թվականին կոչվել է Ռիգայի կինոստուդիա։

1946-1952 թվականներին Լատվիայում նկարահանվել է ընդամենը երեք ֆիլմ՝ «Որդիներ», «Վերադարձ հաղթանակով» և «Ռայնիս»[1]։

Ստուդիայի տաղավարները ցրված էին ողջ քաղաքով մեկ՝ Լաչպլեշի փողոցում գտնվող շենքում, որն ավելի ուշ զբաղվեցրել է Պատանի հանդիսատեսի թատրոնը, նախկին «Պիոներ» կինոթատրոնում, ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում և «Զիեմելբլազմա» մշակույթի պալատում։ Ստուդիայի ղեկավարությունը գտնվել է դպրոցական փողոցում։

1954 թվականին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առընթեր կինեմատոգրաֆիական և տպագրական արդյունաբերության «Գիպրոկինոպոլիգրաֆ» պետական նախագծային ինստիտուտի կինեմատոգրաֆիայի կոմիտեն ստեղծել է Ռիգայի կինոստուդիայի շենքերի համալիրի նախագիծ (ճարտարապետներ՝ Վ. Վորոնով և Ա. Օկունև)։ Երկու հերթով՝ 1961 և 1963 թվականներին, շահագործման են հանձնվել երեք նկարահանման տաղավարներ՝ 950, 800, 140 մ² մակերեսներով[2]։ Բոլոր ծառայությունները տեղափոխվել են նոր վայր՝ Շմերլ փողոց, 3 հասցեում։

Խորհրդային տարիներին ստուդիան ապահովել է կինոարտադրության ամբողջական շարքը՝ սկսած սցենարի գրելու գործընթացից մինչև ֆիլմը վարձույթի հանելը։ 1970-80-ական թվականներին նկարահանվել է տարեկան 10-15 ֆիլմ (որոնց կեսը՝ լիամետրաժ խաղարկային ֆիլմեր), ինչն ապահովում էր մոտ 1000 աշխատակիցների աշխատանքը։

Տարբեր տարիների կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամներ են եղել լատվիացի նշանավոր թատերական գործիչներ, հայտնի ռեժիսորներ և դերասաններ, ինչպիսիք էին Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտը, Վիյա Արտմանեն, Յուրի Յուրովսկին, Էդուարդ Սմիլգիսը և Էլզա Ռաձինյան։

1965 թվականից կինոստուդիային կից աշխատել է Կինոդերասանի ժողովրդական ստուդիան, որը ղեկավարել է Լիվիա Ակուրատերեն։ Ստուդիան ստեղծագործական մրցույթ անցած հայցորդներին հնարավորություն է տվել պատրաստվել պրոֆիլային ուսումնական հաստատություններ ընդունվելուն։ Ստուդիան ունակ երիտասարդներին ուղարկել է կինեմատոգրաֆիական մասնագիտություններ ստանալու Մոսկվայի և Լենինգրադի բուհերում։

Կինոստուդիայի տրամադրության տակ եղել են լավ սարքավորված նկարահանման տաղավարները, որոնք մինչ օրս ամենամեծն են Հյուսիսային Եվրոպայում։

Ռիգայի կինոստուդիայում պահվում է փաստաթղթերի, լուսանկարների, հագուստների էսքիզների, դեկորացիաների տարրերի և տեխնիկական հարմարանքների հավաքածու, որը պատկանում է Ռիգայի կինոթանգարանին։

Լատվիայի պետական անկախության վերականգնմամբ կինոարտադրությունը ստուդիայում գրեթե դադարել է։ Ստուդիան գումար է վաստակում տարածքների ու գույքի վարձակալության, մասնագետների ծառայությունների հաշվին։ Ստուդիայի տարածքում գտնվող կինոկենտրոնն իրականացնում է վարչական գործառույթներ։

«Ես երբեմն փորձ եմ անում նախկին Ռիգայի կինոստուդիայի շենքում։ Նրա դատարկված միջանցքներն ասես գերեզմանատուն լինեն։ Միայն նկարներ են պատերին։ Իսկ ինչ կյանք էր եռում նրա պատերի ներսում։ Ի՜նչ ֆիլմեր են նկարահանվել։ Ափսո՜ս, շատ ցավալի է»,- խոստովանել Է 20-րդ դարի ամենահանրաճանաչ լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը[3]։

Ստուդիայի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948—1964 — Պ. Յանկովսկիս
  • 1964—1968 — Ֆ. Կորոլկևիչ
  • 1968—? — Հ. Լեպեշկո
  • 1987—1990 — Ռիխարդ Պիքս

Սցենարի բաժնի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962—1967 — Արվիդ Գրիգուլիս
  • 1967—1972 — Յա. Օսմանիս
  • 1973—1976 — Ու. Նորիետիս
  • 1976—1993 — Օսվալդ Կուպլանով

Ռիգայի կինոստուդիայի ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանում / Բնօրինակ անվանում — Ռեժիսոր

1940—1949[խմբագրել | խմբագրել կոդը]

1940

  • Կաուգերնի ապստամբություն / Kaugurieši — Վոլդեմար Պուցե

1946

  • Որդիներ / Dēli — Ալեքսանդր Իվանով

1947

1949

1950—1959[խմբագրել | խմբագրել կոդը]

1955

1956

  • Պատճառներ և հետևանքներ / Cēloņi un sekas — Վարիս Կրումինշ
  • Կարապաերամ ամպերից այն կողմ / Kā gulbji balti padebeši iet — Պավել Արմանդ
  • Փոթորկից հետ / Pēc vētras — Էդուարդ Պենցլին, Ֆեոդոր Կնորե

1957

1958

1959

1960—1969[խմբագրել | խմբագրել կոդը]

1960

  • Քո երջանկությունը / Tava laime — Ադա Ներետնիեցե
  • Փոթորիկ / Vētra— Վարիս Կրումինշ, Ռոլանդ Կալնինշ

1961

1962

  • Օր առանց երեկոյի / Diena bez vakara — Մարիս Ռուձիտիս
  • Մոցարտ և Սալիերի / Mocarts un Saljēri — Վլադիմիր Գորիկկեր

1963

1964

1965

1966

  • Նոկտյուրն / Noktirne — Ռոստիսլավ Գորյաև
  • Վերջին խաբեբան / Pēdējais blēdis — Վադիմ Մասս և Յան Էբներ
  • Էդգար և Քրիստինա / Purva bridējs — Լեոնիդ Լեյմանիս
  • Նախաարշալույսային ծխում / Rīta migla — Իմանտս Կրենբերգս
  • «Ցիկլոնը» կսկսվի գիշերը / «Ciklons» sāksies naktī — Ադա Ներետնիեցե
  • Օր առանց ամսաթվի / Diena bez datuma — Վլադիմիր Կոչետով
  • Նավապետ Էնրիկոյի ժամացույցը / Kapteiņa Enriko pulkstenis — Յանիս Ստրեյչ և Էրիկ Լացիս
  • Ես ամեն ինչ հիշում եմ, Ռիչարդ (Քար և բեկորներ) / Es visu atceros, Ričard! — Ռոլանդ Կալնինշ

1967

  • Արտույտներն առաջինն են գալիս / Cīruļi atlido pirmie — Մարիս Ռուձիտիս
  • Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը / Kad lietus un vēji sitas logā — Ալոիզ Բրենչ
  • «Խաղատուտների» բանակը նորից պայքարում է / Cielaviņas armija atkal cīnās — Ալեքսանդր Լեյմանիս
  • Խորը շնչեք (Չորս սպիտակ վերնաշապիկներ) / Elpojiet dziļi! — Ռոլանդ Կալնինշ

1968

1969

1970—1979[խմբագրել | խմբագրել կոդը]

1970

1971

1972

1973

1974

1975

1976

1977

1978

1979

1980—1989[խմբագրել | խմբագրել կոդը]

1980

1981

1982

1983

1984

1985

1986

1987

1988

1989

1990

2000[խմբագրել | խմբագրել կոդը]

2000

  • Հին վարչության միստերիան / Vecās pagastmājas mistērija — Յանիս Ստրեյչ

Վեճ հեղինակային իրավունքների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Նախարարների կաբինետի քննարկմանն է ներկայացվել ավելի ուշ մերժված օրինագիծը, որի համաձայն Ռիգայի կինոստուդիայի 125 ֆիլմեր պետք է մասնավորեցվեին։

2008 թվականից կինոստուդիան սկսել է ինքնուրույն տարածել իր ֆիլմերը Լատվիայի սահմաններից դուրս։

Ռիգայի Վիձեմերի շրջանային դատարանը 2013 թվականի հունիսի 13-ին ճանաչել է Լատվիայի մշակույթի նախարարության գույքային հեղինակային իրավունքները խորհրդային տարիներին նկարահանված մի շարք ֆիլմերի նկատմամբ։ Որոշումը տարածվել է 973 ֆիլմի վրա, որոնք նկարահանվել են Ռիգայի կինոստուդիայում 1964 թվականի հունիսի 1-ից մինչև 1993 թվականի մայիսի 14-ը։ Դատարանը ճանաչել է այդ ֆիլմերի ստեղծողների անքակտելի անձնական և գույքային իրավունքները և որոշել Ռիգայի կինոստուդիայից բռնագանձել 29 517 լատ հօգուտ մշակույթի նախարարության[4]։

Սակայն այդ որոշումը վիճարկվել է, և 2017 թվականի հունվարի 31-ին Լատվիայի Գերագույն դատարանը մերժել է Ռիգայի կինոստուդիայի՝ 973 ֆիլմի նկատմամբ գույքային հեղինակային իրավունքները, որոնք նկարահանվել են 1964 թվականից մինչև 1990 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ դրանով անփոփոխ թողնելով Ռիգայի շրջանային դատարանի որոշումը, որն ավելի վաղ մերժել էր հայցը։ Դատարանը նշել է, որ իրավաբանական անձանց վիճահարույց հեղինակային իրավունքները դադարել են գործել 1993 թվականի մայիսի 15-ին, երբ Լատվիայի Հանրապետությունում ուժի մեջ է մտել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, իսկ դրանից հետո օրենսդիրը չի ընդունել նորմատիվ ակտեր, որոնք կապահովեին այդ իրավունքների հետագա ամրագրումը իրավաբանական անձանց նկատմամբ։ Այդ պատճառով դրանց չեն կարող հավակնել ոչ Ռիգայի կինոստուդիան, ոչ էլ պետությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фомин В. И. История российской кинематографии (1941—1968 гг.). — М.: Канон+ РООИ «Реабилитация», 2018. — С. 270.
  2. Jānis Krastiņš, Ivars Strautmanis «Riga. The Completе Guide to Architecture»; Rīga, Projekts 2004.(անգլ.)
  3. Челышева, Оксана (2021 թ․ մարտի 8). «В объективе: Маэстро Раймонд Паулс». Инфо-портал gazeta.fi (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  4. «Президент и премьер-министр Латвии проигнорировали юбилей Рижской киностудии». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Верховный суд: созданные в советское время фильмы Латвии не принадлежат, Mixnews.lv». Mixnews.lv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рижская киностудия // Рига : Энциклопедия = Enciklopēdija Rīga / [пер. с латыш. ; гл. ред. П. П. Еран]. — Рига : Главная редакция энциклопедий, 1989. — С. 362-363. — ISBN 5-89960-002-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]