Քաղաքը լորենիների ներքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքը լորենիների ներքո
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլոիզ Բրենչ
ԴերակատարներVyacheslav Shalevich? և Գիրթ Յակովլև
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Քաղաքը լորենիների ներքո» (լատիշ․՝ Pilsēta zem liepām), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի դրվագներից մեկի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Ալոիզ Բրենչը Ռիգայի կինոստուդիայում 1971 թվականին[1][2]։ Ֆիլմում առաջին անգամ հնչել է Վենիամին Բասների և Միխայիլ Մատուսովսկու «Крестики-нолики» հանրահայտ երգը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի առաջին օրերին գերմանական զորքերի կողմից շրջապատված Լիեպայայից (քաղաքը պաշտպանելու փորձից հետո) մարտերով դուրս են գալիս Կարմիր բանակի զորամասերը, նավատորմի անձնակազմերը և աշխատանքային ջոկատները։

Բժիշկ Բալոդիսը երկու որդի ունի՝ Յանիսը և Արթուրը։ Մեկը ղեկավարում է աշխատանքային դրուժինայի ջոկատը, իսկ երկրորդն օգնում է գերմանական զորքերին։

Վաշտի հրամանատար Բորիս Պոպովն ամուսնացել է պատերազմի նախօրեին։ Նրա կինը, որը ռազմական բժիշկ է, մահանում է նահանջի ժամանակ՝ գերմանական ջոկատի հետ փոխհրաձգության ժամանակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտալի ԿոնյաևՅանիս Բալոդիս
  • Լեոնիդ ՆեվեդոմսկիԿոստյա Ֆրոլով
  • Վյաչեսլավ ՇալևիչԲորիս Պոպով
  • Ինգրիդա Անդրինյա – Այնա
  • Ալեքսանդր Աֆանասև – կապիտան Ռիժուխին
  • Նիկոլայ Բարմին – հրամանատար
  • Լյուդմիլա Բեզուգլայա – Կլավդիա
  • Իգոր Բոգոլյուբով – Ռյաբինին
  • Պաուլ Բուտկևիչ – Իմանտ
  • Լյուբով Վիրոլայնեն – Մարտա
  • Ալեքսանդր Գայ – Բոբրով
  • Ուլդիս Դումբրիս – Գրինս
  • Աֆանասի Կոչետկով – Տոմիլով
  • Ստեփան Կռիլով – գեներալ Դեբելցև
  • Նիկոլայ Կրյուկով – Մեշկով
  • Օլեգ Մոկշանցև – Դյակով
  • Էդուարդ Պավուլս – Բունկա
  • Արկադի Տոլբուզին – Չիժով
  • Բրունո Ֆրեյնդլիխ – դոկտոր Բալոդիս
  • Գեորգի Շևցով – Աֆոնին, կապիտան-լեյտենանտ
  • Գիրտ Յակովլև – Արթուր Բալոդիս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝  Ալոիզ Բրենչ
  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Սմիռնով
  • Օպերատոր՝  Հենրիխ Պիլիպսոն
  • Նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]