Հիպոկրատի երդումը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոկրատի երդումը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդա Ներետնիեցե
ԴերակատարներՊաուլ Բուտկևիչ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Հիպոկրատի երդում» (լատիշ․՝ Hipokrāta zvērests), ռեժիսոր Ադա Ներետնիեցեի գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում 1965 թվականին[1]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1966 թվականի փետրվարին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ վիրաբույժ Իմանտ Վայդեն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է ուղարկվել ուղևորատար նավում։ Առաջին իսկ երթի ժամանակ նա սխալ ախտորոշումը է անում մի հիվանդի, որը մահանում է վիրահատությունից հետո։ Դատարանը, հաշվի առնելով բժշկի երիտասարդությունը, սահմանափակվում է պայմանական պատիժ սահմանելով։

Իմանտն ամեն ինչում մեղադրում է իրեն և, չցանկանալով աշխատել մասնագիտությամբ, հեռանում է Բևեռային շրջան։ Օդերևութաբանների ղեկավարին հարկավոր է ավագ խոհարար Արջի բնակավայրում գտնվող հեռավոր կայանի համար, և Իմանտը նոր կյանք է սկսում այնտեղ։

Բևեռախույզներից մեկի՝ փորձառու մասնագետ Միխայիլ Միխայլովիչի մոտ սուր ցավեր են սկսվում։ Այնպես էր պատահել, որ նա առաջին օրը չէր սիրել նոր ժամանած սկսնակ աշխատողին, բայց Վեյդեի՝ ժամանակին ցույց տված օգնության և հետվիրահատական որակյալ խնամքի շնորհիվ հիվանդը փրկվում է անխուսափելի մահվանից։ Այս դեպքն Իմանտին օգնում է վերադարձնել հավատը սեփական ուժերի հանդեպ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաուլ Բուտկևիչ – Իմանտ Վեյդե
  • Ալեքսանդրա Զավյալովա – Վալենտինա Տոմիլովա
  • Ալեքսեյ Միրոնով – Անդրեյ Իվանովիչ
  • Վիկտոր Գավրիլով – Միխայիլ Միխայլովիչ
  • Սերգեյ Գուրզո – Մարատ Սերգեև
  • Ալեքսեյ Տեմերբեկ – Վասյա Լիսիցին

Դրվագներում՝

  • Էլզա Ռաձինա – Իմանտի մայրը
  • Էվալդս Վալտերսֆելդշեր Լանկա
  • Գենադի Յուդին – Իվան Բուրմին
  • Ադա Ներետնիեցե – բժիշկ
  • Լույս Շմիտս – փաստաբան
  • Օլգա Կրումինա – Բելսկայա
  • Հարիյ Ավենս- հիվանդ
  • Ալֆրեդ Վիդենիեքս – դատավոր
  • Վ. Ֆրեյմուտե, Է. Շալապենոկ, Վ. Սավին, Զ. Վիներտս, Լ. Զիեմելե
  • Օլգա Դրեգե, Հելենա Ռոմանովա, Տ. Միրեևա, Առնոլդ Միլբրետս, Վ. Զևակին, Է. Գիրգենսոն
  • Օլգերտ Շալկոնիս, Յուրիս Կամինսկիս, Ռիխարդ Ցերինշ, Լիգիտա Դևիցա

Զանգվածային տեսարաններին մասնակցել են Տիկսի ադրբևեռային քաղաքի բնակիչները։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Եվսեյ Բարենբոյմ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ադա Ներետնիեցե
  • Բեմադրող օպերատոր՝ Զիգուրդ Վիտոլս
  • Կոմպոզիտոր՝ Ռինգոլդ Օրե
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրիս Բաումանիս
  • Հնչյունային օպերատոր՝ Յան Զիվերտ
  • Ռեժիսոր՝ Էրիկ Լացիս
  • Օպերատոր՝ Յա. Ռիքշ
  • Կոստյումի նկարիչ՝ Ն. Շապորինա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Կ․ Լապինյա
  • Խմբագիր՝ Ե. Վախրուշևա
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ռ. Բուշ, Վ. Դուդին
  • Օպերատորի օգնական՝ Ա. Պյատկին
  • Խորհրդատուներ՝ ԽՍՀՄ վաստակավոր բևեռախույզ Կ. Յակուբով, վիրաբույժ Յու. Ստուրիս
  • Տնօրեն՝ Զ. Կրավալիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]