Առնոլդ Միլբրետս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդ Միլբրետս
լատիշ․՝ Arnolds Mīlbrets
Ծնվել էհոկտեմբերի 27, 1905(1905-10-27)
ԾննդավայրԼիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 21, 1968(1968-09-21) (62 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Առնոլդ Միլբրետս (լատիշ․՝ Arnolds Mīlbrets, հոկտեմբերի 27, 1905(1905-10-27), Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1968(1968-09-21), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ և խորհրդային դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդ Միլբրետսը ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 27-ին, Լիեպայայում։ Հայրը բանվոր էր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունեցել 1905 թվականի հեղափոխության իրադարձություններին։ Վախենալով հետապնդումներից` նա իր ընտանիքի հետ մեկնել է Օդեսա։

Լատվիա վերադառնալուց հետո Առնոլդ Միլբրետսն ավարտել է Լիեպայայի տեխնիկումը (1923 թվական)։ Սովորել է Լատվիայի կինոկուրսերում և դրամատիկական կուրսերում։ Եղել է Լիեպայայի նոր թատրոնի (1927-1932 թվական), 1933-1938 և 1940-1967 թվականներին` Լատվիայի ազգային թատրոնի դերասան։ Աշխատել է Լատվիայի հանրապետության Հասարակական հարցերի նախարարության գեղարվեստական բաժնում (1938-1940 թվական)։

20-ական թվականներից նկարահանվել է կինոյում, թաթար մարտիկի դերով իր դեբյուտն է նշել Pathé կինոստուդիայի «Թագավորի սուրհանդակը» ֆիլմում։ Նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում։

Մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 21-ին, թաղված է Ռիգայում` Լեսնոյ գերեզմանատանը[1]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում

Լիեպայայի թատրոն

Ազգային թատրոն

Ֆիլմագրություն

  • 1923 թվական` Թագավորի սուրհանդակը` թաթար
  • 1939 թվական` Ձկնորսի որդին` Բունջինիշ
  • 1947 թվական` Վերադարձ հաղթանակով` Պետերիս
  • 1955 թվական` Գարնան ցրտահարությունը` Պուտրանս
  • 1956 թվական` Պատճառը և հետևանքը` Սաուսվեդերս
  • 1957 թվական` Ռիտա` Բերտս
  • 1957 թվական` Ձկնորսի որդին (նոր վերսիա)` Բունջինիշ
  • 1958 թվական` Վիպակ լատիշական նետի մասին` Միլզիս
  • 1959 թվական` Արձագանքը` Բալոդիս
  • 1962 թվական` Մոցարտ և Սալիերի` կույր երաժիշտ
  • 1963 թվական` Իոլանտա` ծաղրածու

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալ «Գերազանց աշխատանքի համար» (03.01.1956 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. , (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)