Ռիտա (ֆիլմ, 1957)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտա
լատիշ․՝ Rita
Երկիր ԽՍՀՄ
Լատվիական ԽՍՀ
Թվական1957
Լեզուլատիշերեն
ՌեժիսորԱդա Ներետնիեցե
ԵրաժշտությունԱդոլֆ Սկուլտե
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Ռիտա» (ռուս.՝ «Рита»), 1957 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Ֆեոդոր Կնորեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։

Ֆիլմն արժանացել է երկրորդ մրցանակի Համամիութենական կինոփառատոնի մանկական ֆիլմերի բաժնում (1959), ստացել է մրցանալ Մերձբալթյան հանրապետությունների, Բելառուսի և Մոլդովայի 2-րդ կինոփառատոնում (Վիլնյուս, 1959), առաջադրվել է «Բյուրեղապակյա գլոբուսի» Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում (1958)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կառուցված է ծերունի Լուսիսի հիշողությունների տեսքով իր թոռնուհի Ռիտայի՝ լատիշ աղջկա մասին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից գրավված Լատվիայում ամեն օր կյանքը վտանգելով փրկել է մի քանի վիրավոր զինվորների՝ ռուսի, ֆրանսիացու և երկու լատիշի, ինչում նրան օգնել է գերմանացի տղա Արթուրը՝ Կրամերների որդին (գերմանացի զույգ, որը «նոր հողեր» էր ժամանել որպես «տիրապետող ռասա»)։ Ռիտային և Կրամերին անսպասելի օգնություն է ցուցաբերում գերմանացի հակաֆաշիստ Էրիխը, որը հասկանում է, որ Ռիտան ինչ-որ մեկին թաքցնում է ձեղնահարկում, բայց չի մատնում նրան... Կարմիր բանակի գալուց առաջ հիտլերականները կասկածում են աղջկան, բայց խորհրդային զինվորները գալիս են ժամանակին և նացիստներին թույլ չեն տալիս հաշվեհարդար տեսնել գերիների և Ռիտայի հետ, բայց ֆաշիստական գնդակից առաջացած սպին մնում է որպես պատերազմի հետք նրա դեմքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներում` Էվալդս Վալտերս, Միերվալդիս Օզոլինշ, Ագրիյ Աուգշկապ, Ալֆոնս Կալպակս, Վալենտինս Սկուլմե և այլն։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ՎԳԻԿ-ի շրջանավարտ Ադա Ներետնիեցեի նորամուտային աշխատանքնէ գեղարվեստական կինոյի բնագավառում։

Սցենարը գրել է Ֆեոդոր Կնորեն հատուկ մանկահասակ դերասանուհի Ինեսե Գուլբեի համար, որը երկրորդական դեր է խաղացել նախորդ «Փոթորկից հետո» (1956) ֆիլմում։

Նկարահանումներն անացկացվել են Տուկումս քաղաքում, այդ քաղաքի դպրոցում, բայց դպրոցի ավերակներն իրական են․ դա Ջուկստե քաղաքի՝ պատերազմի ժամանակ ավերված դպրոցն է։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը գրավում էր անկեղծությամբ, հումանիստական ուղղվածությամբ, որոնք զգացվում էին թե՛ ռեժիսորի, թե՛ Ռիտայի երիտասարդ դերակատարի, թե՛ վիրավոր զինվորների ճշմարիտ կերպարներ կերտած դերասանների աշխատանքում։

— կինոգետ Ռիմա Կարպինա[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռիտա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. Эдуард Павулс / Р. Карпина. — Искусство, Ленинградское отд., 1980. — 143 с. — стр. 43․

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Рита»: о съёмках худож. фильма на Рижской киностудии. Рассказывают режиссёр и актёры) // Кино (Рига), № 5, 1982. — стр. 8-9
  • Рита // Советские художественный фильмы: Звуковые фильмы, 1930—1957. / ВГФК, Москва. — М.: Искусство, 1961. — стр. 736
  • Рита // Краткая история советского кино / Виталий Ждан. — М.: Искусство, 1969. — 615 с. — стр. 574
  • Рита // Великая Отечественная, 1941—1945: каталог киновидоматериалов, Том 2. — М.: Гостелерадиофонд, 1994. — стр. 61