Անդրեյ Ուպիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ուպիտ
Andrejs Upīts
Ծնվել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1877 կամ դեկտեմբերի 4, 1877(1877-12-04)[1]
ԾննդավայրՍկրիվերի, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 17, 1970(1970-11-17)[2] (92 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրական քննադատ, քաղաքական գործիչ, բանաստեղծ և գրող
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԼատվիայի համալսարան
Պարգևներ
Изображение автографа
 Andrejs Upīts Վիքիպահեստում

Անդրեյ Մարտինովիչ Ուպիտ (լատիշ․՝ Andrejs Upīts, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1877 կամ դեկտեմբերի 4, 1877(1877-12-04)[1], Սկրիվերի, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17, 1970(1970-11-17)[2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող, գրականագետ, հասարակական գործիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող։ Լատվիայի ԽՍՀ ԴԱ ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։ Լատվիայի խորհրդային գրականության հիմնադիրը։ Հանդես է եկել դեկադենտության դեմ՝ լատվիական գրականության մեջ, ամուր կանգնել քննադատական ռեալիզմի դիրքերում՝ պատմվածքներ գյուղական կյանքից, «Բուրժուա» և «Վերջին լատվիացին»։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր ակունքներ» վեպով Ուպիտը սկսել է «Ռոբեժնիեկները» վիպաշարը լատվիական գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը, որը պատմում է 1905 - 1907 թթ. հեղափոխության ժամանակ լատվիական գյուղացիության ուղիների մասին։ 1910 - 1911 թթ. բացահայտորեն անցել է պրոլետարիատի դիրքերը, ծավալել հրապարակախոսական և գրական–քննադատական գործունեություն։ «Կինը», «Մետաքսե սարդոստայնում», «Ոսկի», «Ուրացողները» վեպերում Ուպիտը խարազանել է քաղաքային բուրժուազիային, քաղքենիությունը։ «Կանչ ու արձագանք», «Մեկը և շատերը» պիեսներում լատվիական դրամատուրգիայում առաջին անգամ ստեղծել է բանվոր հեղափոխականների ռեալիստական կերպարներ։ 1917 թ. փետրվարի հեղափոխությունից հետո, որի իրադարձություններն արտացոլված են «Ձնհալ» պատմվածքների ժողովածույի մեջ, Ուպիտը ընտրվել է Ռիգայի բանվորների դեպուտատների սովետում և սովետի գործկոմում։ Դեռևս 1920 - 1940 թթ. Լատվիայում Ուպիտը մշակել է սոցիալիստի, ռեալիզմի սկզբունքները։ 1921 թ. հրատարակել է «Հյուսիսային քամի» վեպը։ Բուրժուական հանրապետության բարքերն է խարազանել «Ծիածանային կամրջով», «Յան Ռոբեժնիեկի վերադարձը», «Յան Ռոբեժնիեկի մահը», «Ժպտացող տերև» վեպերում և երգիծական կատակերգություններում։ Ուպիտի նովելագրության բարձրակետն են «Կերպարանափոխություն» և «Մերկ կյանք» ժողովածուները։ «Միրաբո» և «Ժաննա դ’Արկ» ողբերգություններով Ուպիտը սկսել է հերոսի և ժողովրդական զանգվածների փոխհարաբերության մասին պատմություն եռերգությունը։ Պատմության թեմայով է գրված նաև «Դարերի սահմանագծում» քառահատոր վեպը։ Ուպիտ հիմնական հեղինակն է «Համաշխարհային գրականության պատմություն» քառահատոր աշխատության։ «Սպարտակ» ողբերգությունով ավարտել է պատմական եռերգությունը։ «Կանաչ երկիր» և «Լուսաշերտ ամպերի մեջ» երկերգությունը պատմում է XIX դարի վերջին լատվիական գյուղական կյանքի և բանվորական շարժման առաջին քայլերի մասին։ Ուպիտը եղել է Լատվիայի ՍՍՀ գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ և նախագահության անդամ, Լատվիայի ԳՄ վարչության նախագահ։ Լատվիայի ՍՍՀ պետական մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի այլ շքանշաններով։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զամշելո գյուղի տղաները։ [Պատմվածքներ], Երևան։ Հայաստան, 1966
  • Նովելներ, Երևան։ Սովետական գրող, 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.obalkyknih.cz/view_auth?auth_id=js20020925022
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։