Վերադարձ հաղթանակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերադարձ հաղթանակով
լատիշ․՝ Mājup ar uzvaru
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1947
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ԴերակատարներԱրթուր Դիմիտերս և Velta Līne?
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն92 րոպե

«Վերադարձ հաղթանակով» (ռուս.՝ Возвращение с победой, լատիշ․՝ Mājup ar uzvaru), ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի[1] գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է 1947 թվականին Ռիգայի կինոստուդիայում[2] Վիլիս Լացիսի «Հաղթանակ» պիեսի հիման վրա։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1948 թվականի հունիսի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյտենանտ Ավգուստ Գրիեզեն, պաշտպանելով հեռացող ընկերներին, գերի է ընկնում թշնամու մոտ։ Չկարողանալով գերուց որևէ տեղեկություն ստանալ՝ թշնամիները կազմակերպում են ակցիա նրան վարկաբեկելու համար։ Եթեր է հեռարձակվում Գրիեզեի կեղծված ելույթը, որով նա կոչ է անում հանձնել զենքերը։

Օդային հարձակման ժամանակ Ավգուստին հաջողվում է փախչել։ Նա միանում է պարտիզաններին և կեղծ անվան տակ դառնում է ամենահաջողակ և անվախ մարտիկներից մեկը։ Պատերազմի վերջում, երբ նրա մարտական ընկերները վերադառնում են հարազատ վայրերը, հաջողակ պարտիզանը հանդիպում է երջանիկ պատահականության։

Առաքելությունը հաջող ավարտելուց հետո հետախույզները գերի են վերցնում օբերշտուրմֆյուրեր Բուդբերգին, որը կարող էր հաստատել Գրիեզեի անմեղությունը և պատմել ոմն Գարտմանի իրական դերի մասին, որն իրեն ներկայացրել է որպես փախստական Պաուլ Նաուգլա անունով և ժամանակին ներգրավված է եղել կարմիրբանակայինների շարքերում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Янис Стрейч: «Мы были одним цехом»
  2. «7 ноября в истории Латвии: Новое время». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.