Էդուարդ Սմիլգիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Սմիլգիս
լատիշ․՝ Eduards Smiļģis
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1886(1886-11-23)[1]
ԾննդավայրՌիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 19, 1966(1966-04-19)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրԴայլես թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Երեք աստղերի շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Eduards Smiļģis Վիքիպահեստում

Էդուարդ Յանովիչ Սմիլգիս (նոյեմբերի 23, 1886(1886-11-23)[1], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1966(1966-04-19)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948

1911 թվականից Ռիգայի Նոր, 1915 —1919 թվականներին Պետրոգրադյան լատվիական թատրոնների դերասան։ 1920 թվականին Ռայնիսի անվան Գեղարվեստական թատրոնի (Ռիգա) ստեղծման նախաձեռնողներից (մինչև 1964 թվականը՝ գեղարվեստական ղեկավար)։ Սմիլգիսի ռեժիսորական արվեստը որոշիչ է եղել Գեղարվեստական թատրոնի ոճի և ստեղծագործական մեթոդի համար։ Նրա բեմադրությունների մեծ մասին հատուկ են մոնումենտալությունը, հերոսառոմանտիկական ուղղվածությունը, վառ թատերայնությունը։ Լավագույններից են՝ Ռայնիսի «կրակ և գիշեր» (1947, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1947), Գյոթեի «Ֆաուստ» (1940), Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշները» (1946), Շիլլերի «Մարի Ստյուարտ» (1956), Շեքսպիրի «Համլետ» (1959), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1964)։ Դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Համլետ, Կեսար, Պետրուչչո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Անսանձ կնոջ սանձահարումը»), Տոտս (Ռայնիսի «Նվագել եմ ես, պարել»)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սմիլգիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 458