Առագաստներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առագաստներ
Երկիր ԽՍՀՄ
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻմանց Կրենբերգս
ԴերակատարներԻմանց Սկրաստինշ և Գունդարս Աբոլինշ
ՕպերատորԱնդրիս Սելեցկիս
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն130 րոպե

«Առագաստներ» (լատիշ․՝ Buras), խորհրդային երկմասանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իմանտ Կրենբերգսը ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի պատվերով Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ծովային ուսումնարանի առաջին կուրսեցիների՝ երեկվա դպրոցականների կյանքի մասին, որոնք աստիճանաբար հաղթահարում են ծովային մասնագիտությանը տիրապետելու դժվարին ճանապարհը։ Կուրսի դաստիարակը՝ նախկին ծովային սպա Վայվարսը փորձում է երեխաներին սովորեցնել իր կարծիքով նավաստու գլխավոր որակը՝ միշտ պատրաստ լինել պատասխան տալու իր արարքներից յուրաքանչյուրի համար։

Դժվար ընտրության առջև է կանգնած կուրսանտ Սոսնովսկին։ Նա ոչ մի կերպ չի կարողանում որոշել, թե ինչն է իր համար ավելի կարևոր՝ ծովը, թե երաժշտությունը, որի պարապմունքներին ինքը նվիրել է տարիների համառ աշխատանք։ Հեռագրով անհաջող կատակից հետո նրան սպառնում է հեռացում ուսումնարանից։ Դեռահասին օգնության են գալիս Վայվարսն ու կուրսանտ ընկերները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմանտս Սկրաստինշ – Յուրիս Վայվարս
  • Գունդարս ԱբոլինշՍտաս Սոսնովսկի
  • Ռոլանդս Զագորսկիս – Անդրիս Օզոլինշ
  • Տատյանա Պոպպե – Ժենյա Կոմարովսկայա
  • Վլադիմիր Ժուկ – Զվեզդին
  • Ռուբեն Կարապետյան – Մարատ Հակոբյան
  • Նորմունդ Օզոլինշ – Յանիս Սկրումինշ
  • Միխայիլ Զաբոչի – Սաշա Վալդմանիս
  • Դայլա Իլտներե – Մարտա
  • Ռադիոն Գորդիենկո – նավապետ
  • Վալդեմար Զանդբերգ – Սերգեյ Գեորգիևիչ
  • Վալենտինա Ստարժինսկայա – Ալբինա Իվանովնա
  • Միխայիլ Խիժնյակով – սպա
  • Ալբերտ Ցիրուլիս – բժիշկ
  • Կասպարս Պուցե – սպեկուլյանտ
  • Մ. Զուսմանեն – Յուրիսի մայրը

Ֆիլմում նկարահանվել են Ռիգայի, Լիեպայի ծովային ուսումնարանների կուրսանտները և «Կրուզենշտերն» ուսումնական առագաստանավի անձնակազմը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Գուսելնիկով, Վլադիմիր Լոբանով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իմանտս Կրենբերգս
  • Բեմադրող օպերատոր՝ Անդրիս Սելեցկիս
  • Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Զինտա Գաումիգա
  • Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
  • Ռեժիսոր՝ Յու․ Ցելմս
  • Օպերատոր՝ Ի. Հոֆմանիս
  • Կոստյումների նկարիչ՝ Լ. Բրաուն
  • Նկարիչ-գրիմարար՝ Է․ Նորիետե
  • Մոնտաժող՝ Էրիկ Մեշկովսկա
  • Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
  • Երաժշտական խմբագիր՝ Նիկոլայ Զոլոտոնոս
  • Խորհրդատուներ՝ Վ. Շիշկին, Վ. Ասարիս
  • Տնօրեն՝ Տ. Զուևա[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առագաստներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Առագաստներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում