«Օտար գյուղում» (լատիշ․՝ Svešiniece ciemā, ռուս.՝ «Чужая в посёлке»), 1958 թվականի խորհրդային լատվիական դրամատիկ ֆիլմ[1][2]։ Ֆիլմը դեբյուտային է եղել դերասան Գունար Չիլինսկու համար։
Ձկնորս Յանիսը գյուղ է վերադարձել երիտասարդ կնոջ հետ, որը նշանակվել է ձկան գործարանի տնօրեն։ Էլզային անբարյացակամ, անծանոթի պես են դիմավորում թե՛ ամուսնու ընտանիքում, թե՛ համագյուղացիների շրջանում։ Բայց, չնայած սկզբում տեղի ունեցած անհաջողություններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվում է կարգավորել աշխատանքը գործարանում, վերականգնել ձկնարդյունաբերությունը, և աստիճանաբար երիտասարդ կինը շահում է սեր և վստահություն…