Այա (ֆիլմ)
Այա լատիշ․՝ Aija | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1987 |
Լեզու | լատիշերեն |
Ռեժիսոր | Վարիս Բրասլա |
Դերակատարներ | Zane Jančevska? և Juris Žagars? |
Երաժշտություն | Իմանց Կալնինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Այա» (լատիշ․՝ «Aija»), 1987 թվականի խորհրդային երկսերիանոց հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլին Յանիս Յաունսուդրաբինշի համանուն վեպի հիման վրա[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Լատվիայում։ Յանիսը երկար բացակայությունից հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ իրեն համոզելով, որ գնում է ծնողների մոտ, այլ ոչ թե իր պատանեկան սիրուն տեսնելու։ Նախկինում նա, չկարողանալով համակերպվել Այայի ամուսնության հետ, որին սիրում էր մանկուց, մեկնել էր Ռիգա։ Պարզվում է, որ Այայի ամուսինը՝ երբեմնի հարուստ գյուղացին, հարբեցողությամբ է տարվել ու մահացել, իսկ Այան մենակ է մնացել երեք երեխաների հետ։ Նախկին զգացմունքով տարված՝ Յանիսը, մոռանալով նախկին վիրավորանքները և հակառակ ծնողների խնդրանքներին, ամուսնանում է նրա հետ։ Բայց շուտով հասկանում է, որ Այան իր հետ ամուսնացել է ոչ թե սիրելով, այլ աղքատությունից դուրս գալու հույսով։ Յանիսը հավատում է, որ աշխատասիրությունն ու պարկեշտությունը ընտանիք կբերեն հարստություն և երջանկություն, բայց Այան արդեն սովոր է այլ կյանքի... Շուտով Յանիսն իմանում է, որ Այան հանդիպում է իր վաղեմի ընկեր Այզուպսի հետ, որը ժամանակ առ ժամանակ նրան գումար է տալիս։ Չկարողանալով տանել դա՝ Յանիսը հեռանում է կյանքից։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զանե Յանչևսկա – Այա
- Յուրիս Ժագարս – Յանիս
- Դիտա Կրենբերգա – Իևա
- Աննա Լիեդսկալնինյա – Յանիսի մայրը
- Վալդեմարս Զանդբերգս – Յանիսի հայրը
- Վելտա Լինե – տանտիրուհի
- Էդուարդ Պավուլս – տանտեր
- Դացե Էվերսա – Պակալնե
- Պաուլ Բուտկևիչ – Պակալնս
- Յուրիս Կամինսկի – Զիզումս
- Վիզմա Կալմե – Զիզումա
- Անդրես Բերզինեշ – Յուրիս Այզուպս
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
- Սցենարի հեղինակներ՝ Ալվիս Լապինշ, Յանիս Յաունսուդրաբինշ
- Օպերատոր՝ Ալվիս Մենգոտս
- Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
- Նկարիչ՝ Դայլիս Ռոժլապա[2]
Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով, պրեմիերան տեղի է ունեցել 1987 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայի հեռուստատեսությունում։
Սա վեպի երկրորդ էկրանավորումն է, առաջինը 1959 թվականի «Արձագանք» ֆիլմն է։
Ֆիլմը նկարահանելու որոշման վերաբերյալ ռեժիսոր Վարիս Բրասլան ասել է, որ իրեն այն ժամանակ գրավել է գրական հիմքը․ ինքն ակնածանքով էր բացում վեպը․
Նրանում քիչ են սոցիալական հարցերը, ավելի շատ են մարդկային պահերը և բնավորությունները։ Շատ մարդկային, էթրիկական, բարոյական բաներ են ի հայտ գալիս։ Յանիս Յունսուդրաբինշը շատ նուրբ է հյուսում սյուժեն։ Վեպի հերոս Յանիսը՝ կոպտաբար վիրավորված շատ նուրբ հոգի է, որը զոհվում է։ Այնտեղ ինձ մարդկայնորեն մոտ երևույթներ կան։ Այնտեղ լեզուն և գյուղական օդը, որ ներսում է, յուրաքանչյուր էջում իմն է։
Բնօրինակ տեքստ (լատիշերեն)Tur mazāk ir sociālas lietas, vairāk cilvēciskais moments un raksturi. Jaunsudrabiņš ir ļoti smalks "tamborētājs”. Jānis, ko Juris Žagars spēlēja, ir ļoti smalka dvēsele, saduroties ar raupjumu, viņš faktiski iet bojā. Tur ir man cilvēciski tuvas lietas. Tā valoda un lauku gaiss, kas tur ir iekšā katrā lappusē, tas ir mans. Ar lielu bijību šķīru vaļā grāmatu un arī scenāriju.
— ռեժիսոր Վարիս Բրասլա[3]
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարիստն ու ռեժիսորը, ստեղծելով հայտնի ստեղծագործության իրենց տարբերակը, բավականաչափ համարձակ չեն եղել նոր էկրանային իրականության որոնումներում, սակայն ֆիլմը նկարահանվել է բարյացակամորեն, և այն հանդիսատեսի շրջանում հաջողություն ունի։
— Վիկտոր Ավոտինշ, «Искусство» ամսագիր, 1988 թվական[4]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեծ Կրիսատապ» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում գլխավոր դերում նկարահանված դերասանուհի Զանե Յանչևսկային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Այա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Այա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Režisors Varis Brasla: Katrs "ķinis" man ir gabaliņš no miesas, dvēseles vai dzīves Արխիվացված է Նոյեմբեր 5, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Latvijas Sabiedriskie Mediji, 02. novembris 2019
- ↑ Виктор Авотинь — Как погубить Яниса Балодиса? // Журнал «Māksla», 1988 год
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айя // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 14
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Скалбергс А. — «Айя» (о худож . фильме) // Ригас Балсс, 17 июня 1988
|