«Աշունը դեռ հեռու է» (լատիշ․՝ Līdz rudenim vēl tālu), ռեժիսոր Ալոիզ Բրենչի գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նկարահանվել է Զիգմունդ Սկուինշի «Կոլումբոսի թոռները» վիպակի հիման վրա 1964 թվականին։ Ֆիլմի այլ անվանումն է՝ «Պատմություն մի սիրո մասին»։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1965 թվականի օգոստոսին Ռիգայում և 1966 թվականի փետրվարի 14-ին Մոսկվայում։
Երիտասարդ ու գեղեցիկ աղջիկը պետք է ընտրի իր սրտի երկու հավակնորդներից մեկին։ Յուդիտեն ունի հրապուրիչ հնարավորություն՝ թաքնվել կազմակերպված կենցաղի աշխարհում, որը կտա երիտասարդ գիտությունների թեկնածու Շումսկու հետ միությունը։ Այնուամենայնիվ, նա հեռանում է Ռոլանդից և ընտրում անհայտությունը ի դեմս իր նախկին դպրոցական ընկերոջ՝ ռոմանտիկ նկարիչ Լիպստի։