Իմ ընկերն անլուրջ մարդ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ ընկերն անլուրջ մարդ է
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1975
Լեզուլատիշերեն և ռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
ԴերակատարներՅանիս Պաուկշտելլո
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Իմ ընկերն անլուրջ մարդ է» (լատիշ․՝ «Mans draugs — nenopietns cilvēks», ռուս.՝ «Мой друг — человек несерьёзный»), 1975 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, արտադրա-կենցաղային կատակերգական մելոդրամա։ Նկարահանվել է Պետկինոյի և ԽՍՀՄ գրողների միության 1973 թվականի մրցույթի հաղթող Ալեքսանդր Գորոխովի «Ամեն մեկի հոգսերը» (ռուս.՝ «Заботы каждого») սցենարով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվիդ Լասմանիսն իր սկզբունքայնության պատճառով երկար չի մնում ոչ մի աշխատավայրում։ Կնոջը և երկու երեխաներին պետք է կերակրել, և նա աշխատում է որպես գերեզմանափոր գերեզմանոցում։ Զոքանչի փեսացուն՝ Ցիեկուրսը, Արվիդին աշխատանքի է ընդունում իր մոտ, բայց այստեղ էլ նրա անհաշտ բնավորությունը հնարավորություն չի տալիս համակերպվել անփույթ աշխատողների հետ. նա կտրականապես հրաժարվում է հողով ծածկել տեղադրման համար պատրաստված ժանգոտ խողովակները։ Ինտան՝ Արվիդի կինը, հոգնել է ապրել կոմունալ բնակարանում ապրելուց, բայց առանձին բնակարան ստանալու համար պետք է կարողանալ հարմարվել վերադասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանիս Պաուկշտելո – Արվիդ Լասմանիս
  • Գալինա Մացուլևիչ – Ինտա, Արվիդի կինը
  • Ձիդրա Ռիտենբերգ – Միրզա
  • Ալեքսեյ ՄիխայլովՑիեկուրս
  • Լիլիտա ԲերզինյաԱնդերսոնե
  • Կարլիս Պումպուրինշ – հարևան
  • Էվալդս Վալտերսնկարիչ Չական
  • Ռայմոնդս Աուշկապս – շատ լուրջ ղեկավար Եկաբսոնս
  • Էդուարդ Պավուլս – կադրերի բաժնի ղեկավար
  • Օլգերտ Դունկերս – շեֆ
  • Վլադիմիր Լոբինշ – Դրումայս
  • Ակվելինա Լիվմանե – զբոսաշրջիկ

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Գորոխով
  • Ռեժիսոր՝ Յանիս Սթրեյչ
  • Օպերատորներ՝ Միքս Զվիրբուլիս, Մոդրիս Ռեսնայս
  • Նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kristine Matīsa Vecās Labās: Latviešu kinoklasikas 50 spozākās pērles (50 жемчужин Латвийской киноклассики). R, — Atēna — 2005 Стр. 499 ISBN 9984-34-142-9(լատիշերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]