Գարնանային ուղեգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային ուղեգիր
Երկիր ԽՍՀՄ
Լատվիական ԽՍՀ
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎարիս Բրասլա
Սցենարի հեղինակՖեդոր Կնորրե
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Գարնանային ուղեգիր» (լատիշ․՝ «Pavasara ceļazīme», ռուս.՝ «Весенняя путевка»), 1978 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Ֆեոդոր Կնորեի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափնյա հանգստյան տանն անցկացրած մի քանի շաբաթները փոխում են Լինայի կյանքը։ Երիտասարդ «վայրենիների» ընկերության հետ ծանոթանալուց հետո նա սիրահարվում է Արթուրին՝ Լինայի ամուսնու սենյակակից ընկերոջը։ Երեկոյան ռոմանտիկ զբոսանքները լողափին և փոքր սրճարաններ այցելելը Արթուրի համար ավելի շատ ժամանց են, որոնք ոչինչ չեն նշանակում։ Նրանք բաժանվում են, և հիասթափված աղջիկն իրեն խոսք է տալիս այլևս երբեք չհանդիպել նրան։

Բայց ճակատագիրն այլ կերպ է տնօրինում իրադարձությունները, և նրանց վիճակված է ևս մեկ անգամ գտնել միմյանց։ Սկզբում Արթուրը ստիպված է լինում գտնել Լինայի քաղաքային բնակարանը, որպեսզի վերցնի մոռացված անձնագիրը, իսկ ավելի ուշ՝ իր ընկերոջից իմանում է, որ Լինան լուրջ հիվանդացել է և գտնվում է հիվանդանոցում։ Աղջիկը մերժում է հանդիպել նրան, բայց Արթուրը կարողանում է համոզել և դրանից հետո ամեն օր հիվանդանոց է գնում՝ հասկանալով, որ սիրում է նրան և երբեք չի կարող մոռանալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալինա Բելոզյորովա – Լինա
  • Անդրիս ԲերզինշԱրթուր
  • Ինեսա Սաուլիտե – Նինա
  • Վալենտինա Թալիզինա – Տոնյա
  • Վալենտինա Բերեզուցկայա – Սաֆարովա[2]
  • Իլգոնիս Շվիկաս – Յուլիա
  • Ռուդոլֆ Պլեպիս – Պաուլ
  • Իմանց Սկրաստինշ – Պրյագին
  • Աուստրիս Ուպելնիեկ – Անտոն
  • Վսևոլոդ Սաֆոնով – Լինայի պապը
  • Ալեքսեյ Վանին – Տոնյայի սիրեցյալը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ֆեոդոր Կնորե
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Բեմադրող օպերատոր՝ Ուգիս Էգլե
  • Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Ինարա Անտոնե
  • Գեղարվեստական ղեկավար՝ Յուլի Կարասիկ
  • Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
  • Խմբագիր՝ Յա․ Ռոկպելնիս
  • Տնօրեն՝ Գ. Բլումենտալ[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գարնանային ուղեգիր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Умерла звезда фильмов Операция Ы и ДМБ Валентина Березуцкая» (ռուսերեն). kp.ua. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. «Գարնանային ուղեգիր» ֆիլմը kinopoisk.ru կայքում