Ջեյմս Բալլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Բալլարդ
անգլ.՝ James Graham Ballard
Ծնվել էնոյեմբերի 15, 1930(1930-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրՇանհայ, Չինաստան[4] կամ Shanghai International Settlements, Չինաստանի Հանրապետություն
Վախճանվել էապրիլի 19, 2009(2009-04-19)[5][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Մասնագիտությունվիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և The Leys School?
Ուշագրավ աշխատանքներCrash?, Արևի կայսրություն, The Drowned World?, The Crystal World? և The Burning World?
Պարգևներ
ԶավակներBea Ballard?
 J. G. Ballard Վիքիպահեստում

Ջեյմս Գրեմ Բալլարդ (անգլ.՝ James Graham Ballard, նոյեմբերի 15, 1930(1930-11-15)[1][2][3][…], Շանհայ, Չինաստան[4] և Shanghai International Settlements, Չինաստանի Հանրապետություն - ապրիլի 19, 2009(2009-04-19)[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, 20-րդ դարի կեսի անգլիական գրականության խոշոր դեմքերից մեկը։ Նրա գրական համբավը սկսվել է գիտաֆանտաստիկ պատմվածքներից և վեպերից, իսկ ավելի ուշ՝ նաև հոգեախտաբանական թրիլլերներից («Ավտովթար», «Բետոնե կղզի» և այլն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բալլարդը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 15-ին Շանհայում՝ բրիտանացի դիվանագետի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա իր ծնողների հետ եղել է Շանհայի ճապոնական համակենտրոնացման ճամբարում, որը նախատեսված էր խաղաղ բնակիչների համար։ Ազատվելուց հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դպրոցն ավարտելուց հետո միացել է թագավորական ռազմաօդային ուժերին։

Բալլարդի վրա մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի արվեստը։ 1956 թվականից սկսել է պատմվածքներ հրատարակել գիտաֆանտաստիկ ամսագրերում։ 1961 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Քամի ոչ մի տեղից». հաջորդող երկու վեպերը ևս աղետների վերաբերյալ էին։

1964 թվականին թոքաբորբից մահացել է նրա կինը՝ Հելեն Մերի Մեթյուզը, և նրա խնամքին են մնացել երեք երեխաները (Ջեյմս, Ֆեյ և Բի)։ Չնայած դրանից հետո Բալլարդը չի ամուսնացել, բայց մի քանի տարի անց նա հանդիպել է Քլեր Ուոլշին, ում հետ նա իր ողջ կյանքի ընթացքում ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ։

1970 թվականին լույս է տեսել Բալլարդի պատմվածքների տասներորդ ժողովածուն՝ «Դաժանության ցուցահանդես», որը գրողին մեծ համբավ է բերել։ Բալլարդին նախկինում ամենաքիչն էին հետաքրքրում առաջընթացը, տեխնոլոգիան, ապագան, այլմոլորակային քաղաքակրթությունները և այլն։ Նրա գրիչն ուղղված էր տարբեր տեսակի արտասովոր հանգամանքների ազդեցության տակ մարդու հոգեբանության փոփոխությունները նկարագրելուն։ «Դաժանության ցուցահանդեսը» արձակ ստեղծագործության մեջ շեշտադրումը հոգեբանությունից տեղափոխվել է հոգեախտաբանություն. այդուհետ Բալլարդի հերոսները տարված են տարբեր գաղափարներով, ֆոբիաներով և բռնության հանդեպ հիվանդագին կրքով։

Ստեղծագործության նոր շրջանի գագաթնակետն է «Վթար» (1973) վեպը, որն էկրանավորել է Դեյվիդ Քրոնենբերգը 1996 թվականին, որտեղ գրողը սեռական կապ է գտել մարդու և ավտովթարների (դրանց ընթացքի և հետևանքների) միջև՝ հասցնելով հերոսին ավտովթարով մահվան նախագծման ուժգին մոլուցքի։ Բալլարդն իր վեպի հերոսի անունից մշակում է Էլիզաբեթ Թեյլորի մահը, նույն ժամանակաշրջանի մեկ այլ պատմության մեջ նկարագրված է Ժակլին Քենեդու սպանության ծրագիրը։ Ամերիկացի հրատարակիչը ձեռագիրը վերադարձրել է Անգլիա՝ «Հեղինակն ակնհայտորեն պաթոլոգիկ հիվանդ է» նշումով։ Այնուհետև լույս են տեսնում «Բետոնե կղզի» (1973) և «Բարձրահարկը» (1975) վեպերը, որոնցում ներկայացվում է մեծ քաղաքի անհույս խորշերը քշված մարդու գիտակցության հոգեբանական աղավաղումը։

Քաղաքային թեմայից շեղվում են 1979 թվականի նոր վեպերը (էրոտիկ բնույթի սյուրռեալիստական ​​շլափայլությունը)` «Անվերջ երազների գործարան», «Բարև, Ամերիկա», «Արևի կայսրություն» (ինքնակենսագրական վեպ, որի հիման վրա Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն ֆիլմ 1987 թվականին)։ Սկսած 1980-ականներից՝ Բալլարդը սովորական մարդկանց գործողություններում սկսում է բացահայտել մարդկային ենթագիտակցության մութ կողմերը, որոնք հեղինակը ներծծել է բռնության միկորոչափաբաժնով. «Խենթացածները» (1988), «Կոկաինյան գիշերներ» (1994, և դրա ավելի զարգացած տարբերակը «Սուպերկաններ», 2000), «Հազարամյակի մարդիկ» (2003) վեպերը։

Ջեյմս Բալլարդի գերեզմանաքարը Լոնդոնում

Բալլարդը համարվում է Անգլիայի առաջատար լեզվական ոճաբան։ Նրան պատրաստակամորեն հարցազրույցներ էին տալիս արդիական թեմաների շուրջ, թեև գրողն ինքը հրապարակային քիչ ելույթներ է ունեցել և Մեծ Բրիտանիայում որևէ հասարակական կամ գրական գործունեության չի ծավալել։

1970-ականներից Բալլարդն ապրել է Լոնդոնի Շեփերթոն արվարձանում։ Վերջին վեպը («Աստծո թագավորությունը») լույս է տեսել 2006 թվականին։

Բալարդի ինքնակենսագրականը՝ «Կյանքի հրաշքները», լույս է տեսել 2008 թվականի հունվարին, և The Sunday Times-ին տված հարցազրույցում Բալլարդն ասել է, որ 2006 թվականի կեսերին իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել, ինչը դրդել է իրեն գրել ինքնակենսագրությունը։

Բալլարդը մահացել է 2009 թվականի ապրիլի 19-ին, 79 տարեկան հասակում[6]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Հայերեն անվանում Բնագրային անվանում Примечания
1961 Քամի ոչ մի տեղից The Wind From Nowhere վեպ
1962 ժամանակի ձայնը (1994) The Voices of Time պատվածք
1962 Խորտակված աշխարհ (Ջրային աշխարհ) (1994) The Drowned World վեպ
1962 Բիլենիում Billenium պատվածք
1963 Քառաչափ մղձավանջ The Four-Dimensional Nightmare պատվածք
1963 Անձնագիր դեպի հավերժություն Passport to Eternity պատվածք
1964 Վերջին ափը The Terminal Beach պատվածք
1964 Այրված աշխարհ The Burning World (The Drought) վեպ
1966 Բյուրեղյա աշխարհ (2000) The Crystal World վեպ
1966 Անհնար մարդ The Impossible Man պատվածք
1967 Սարսափի գոտի The Disaster Area պատվածք
1967 Ծանրաբեռնված մարդ The Overloaded Man պատվածք
1970 Դաժանության ցուցահանդես The Atrocity Exhibition պատվածք
1972 Վերջնական քաղաք ‘Chronopolis’ & Other Stories պատվածք
1973 Ավտովթար (1999) Crash վեպ
1974 Բետոնե կղզի(2003) The Concrete Island վեպ
1975 Բարձրահարկը High-Rise վեպ
1975 Մանուշակագույն ավազներ (1994) Vermilion Sands պատվածք
1975 Ցածր թռչող ինքնաթիռներ(2003) ‘Low-Flying Aircraft’ & Other Stories պատվածք
1979 Անսահմանափակ երազանքների գործարան(2004) The Unlimited Dream Company վեպ
1981 Բարև Ամերիկա Hello America վեպ
1982 Մոտ ապագայի առասպելներ Myths of the Near Future պատվածք
1984 Լույսի կայսրություն Empire of the Sun վեպ
1985 Մի օր ընդմիշտ The Day of Forever պատվածք
1987 Ստեղծման օր The Day of Creation վեպ
1988 Տիեզերական դարաշրջանի հիշողություններ Memories of the Space Age պատվածք
1988 Գժվածները Running Wild վեպ
1989 Պատերազմի տենդ War Fever պատվածք
1991 Կանանց բարությունը The Kindness of Women վեպ
1994 Կոկաինի գիշերներ (2005) Cocaine Nights վեպ
1995 Շտապում է դրախտ Rushing to Paradise վեպ
1996 Հազարամյակի ուղեցույց A User’s Guide to the Millennium ակնարկների և խոհագրության հավաքածու
2000 Սուպեր-Կանն (2003) Super-Cannes վեպ
2003 Հազարամյակի մարդիկ Millennium People վեպ
2003 Հարցազրույցներ Conversations հարցազրույցների հավաքածու
2006 Աստծո թագավորություն Kingdome Come վեպ
2008 Կյանքի հրաշքները Miracles of Life ինքնակենսագրություն

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118656929 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/8007331.stm
  6. «Скончался британский писатель Джеймс Баллард». Lenta.ru. 2009 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բալլարդ» հոդվածին։