Ֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆոբիա (հուն.՝ φόβος — «վախ»), իռացիոնալ անկառավարելի վախ կամ տարատեսակ վախերի համառ դրսևորում: Հոգեբուժության մեջ ընդունված է ֆոբիա անվանել վախի հիվանդագին ուժեղացված դրսևորումը այս կամ այն գրգռիչի նկատմամբ: Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության: Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և հետևաբար խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից:

Օրինակ այխմոֆոբիայի դեպքում մարդը փորձում է ամբողջ ուժերի գնով խուսափել սուր առարկաներից, որոնցով վախենում է վնասվել կամ վնասել այլ մարդկանց: Ակվաֆոբիայի զարգացման դեպքում մարդը վախենում է լողալ, իսկ կլաուստրոֆոբիայի դեպքում բարձրանում է բերև բացառապես սանդուղքով, քանի որ վախենում է գտնվել փակ վերելակում: Ֆոբիային համեմատաբար հեշտ է հաղթել դրա առաջացման սկզբում, բայց այն կարող է ամրապնդվել մարդու հոգեկանում և ուժգնանալ ժամանակի ընթացքում:

Եթե վախը դուրս է գալիս մարդու վերահսկումից և խոչընդոտում է նրա նորմալ կենսագործունեությանը, ապա նրան այդ ժամանակ կարող է տրվել խուճապային խանգարում կամ առանձնահատուկ ֆոբիայի ախտորոշում:

Ֆոբիայի առկայությունը պարզելու համար հաճախ կիրառվում է խուճապի և ֆոբիայի թեստը, այսպես կոչված Զանգի սանդղակը խուճապի ինքնագնահատականի համար

Բուժումը [խմբագրել]

Ֆոբիաների բուժման ամենատարածված եղանակը կայանում է նրանում, որ հիվանդին աստիճանաբար «մոտեցնում են» իր վախի առարկայի հետ, ռելակսացիայի և կոգնիտիվ-վարքային թերապիայի մեթոդների համադրական օգտագործմամբ: Այս տեխնիկան հայտնի է որպես սիստեմատիկ դիսենսիբիլիզացիա. Օրինակ, եթե մարդը վախենում է շներից, ապա անհրաժեշտ է աստիճանաբար նրան մոտեցնել շանը. սկզբում երախակալով և վզակապով, հետո առանց երախակալի, իսկ հետո արդեն նաև առանց վզակապի: «Մոտեցման» գործընթացը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ հոգեբանը բացահայտել է վախի պատճառը, անցկացրել է ուղղիչ գործողությունների համալիր և սովորեցրել է հիվանդին ռելակսացիայի հմտությունները:

Տե՜ս նաև [խմբագրել]