Պորտալ:Միջին Արևելք/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաբական թերակղզի կամ Արաբիա, աշխարհագրական շրջան Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը 3 237 500 կմ2 է, բնակչությունը՝ ավելի քան 77 միլիոն մարդ։ Կոմունիկացիոն տեսանկյունից գտնվելով 3 աշխարհամասերի՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հատման կետում՝ Արաբական թերակղզին իր ուրույն տեղն ունի համաշխարհային պատմության մեջ։ Թերակղզու դերը հատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»՝ նավթի և «կապույտ վառելիքի»՝ բնական գազի հսկայական պաշարներ։ Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում տեղակայված է նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոների հանքավայրեր։ Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը։ 1981 թվականին Եմենից բացի թերակղզու պետությունները հիմնում են Պարսից ծոցի տնտեսական համագործակցության խորհրդի մեջ (արաբ․՝ مجلس التعاون لدول الخليج العربي‎‎)։ Թերակղզին հյուսիսից եզերում են Հորդանանը և Իրաքը։ Արաբական թերակղզին դեռ վաղնջական ժամանակներից անջատվել է Աֆրիկա մայրցամաքից և միացել Եվրասիային։ Աֆրիկայի և թերակղզու միջև առաջացած ճեղքը լցվել է Հնդկական օվկիանոսի ջրերով, և առաջացել է Կարմիր ծովը։ Հյուսիսում՝ Ասիական մայրցամաքի շարունակություն...