Շպից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպից
Տեսակշան տեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)
Գերմանական շպից

Շպից (գերմ.՝ spitz, նշանակում է սրածայր), ընտանի շան ցեղատեսակ, բնորոշվում է երկար, հաստ և հաճախ սպիտակ մորթիով, սուր ականջներով և դնչիկով։ Պոչը հաճախ պտտվում է շան մեջքին կամ ուղղված է դեպի վերև։ Թեև բոլոր ցեղատեսակները հիշեցնում են պարզունակ շներ, ավելի փոքր ցեղատեսակները հիշեցնում են աղվեսներ, մինչդեռ ավելի մեծ ցեղատեսակները հիշեցնում են շնագայլեր և գայլեր։ Շպիցերի հստակ ծագումը հայտնի չէ, չնայած մերօրյա շպիցերը գալիս են Սիբիրի Արկտիկական շրջանից[1]։ Այս ցեղատեսակը նկարագրվել է որպես Պոմերանյան Կանիս 1788 թվականին Յոհան Ֆրիդրիխ Գմելինի խմբագրությունում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիցը լավ հարմարվում է Հյուսիսային ցուրտ կլիմայական պայմաններում ապրելու համար։ Նրանք հաճախ ունեն ջերմամեկուսիչ մորթե շերտ, որն ջերմությունն պահելու համար ավելի խիտ է, քան վերին շերտը։ Փոքր, ուղիղ ականջները օգնում են նվազեցնել ցրտահարության վտանգը, թաթերի վրա աճող հաստ մորթին պաշտպանում են շներին սառույցից։ Շպիցի շատ ցեղատեսակներ, ինչպիսիք են ճապոնական ակիտան և չաո-չաոն, պահպանում են գայլի հատկությունները, ինչպիսիք են անկախությունը, կասկածամտությունը և ագրեսիան անծանոթ մարդկանց և այլ շների նկատմամբ։ Դեռ վաղ տարիքից նրանք պահանջում են շատ մարզումներ և սոցիալականացում։ Շպիցի մի քանի ցեղատեսակներ (օրինակ ՝ հասկի) բուծվում են միայն մեկ նպատակով։ Այնուամենայնիվ, շպիցի շատ ցեղատեսակներին (օրինակ ՝ ռուսական լայկա) բնորոշ են որսորդությունը, բեռների փոխադրումը, անասունների արածեցումը և պաշտպանությունը[3]։

Ուղեկիցներ և խաղալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիցերը, իրենց խիտ, փափուկ մորթիով, ոլորված պոչերով, փոքրիկ դնչերով ու ականջներով, բուծվել են որպես ոչ ակտիվ շներ, որոնք նախատեսված են ծառայել որպես ուղեկիցներ կամ խաղալիքներ։ Այս միտումն ավելի շատ նկարագրում է փոքրիկ պոմերանյան շպիցերին, որոնք ի սկզբանե մեծ շներ էին, ավելի մոտ էր կիշոնդների (գայլաշպիցեր) չափին։ Կիշոնդը գերմանական շպիցի տեսակ է՝ սիրալիր, նվիրված և շատ եռանդուն ընտանի կենդանի, որը բուծվել է որպես պահակ շուն բեռնանավերի համար։ Հաճախ այս ցեղատեսակները ճանաչվում են իրենց ժպտացող դեմքի շնորհիվ[4]։

Շպիցի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագավազ շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկյան հասկի Ծագումը։ Ալյասկա, Միացյալ Նահանգներ Ալյասկյան մալամուտ Ծագումը։ Ալյասկա, Միացյալ Նահանգներ
Կանադական էսկիմո Ծագումը։ Հյուսիսային Կանադա Գրենլանդական շուն Origin: Գրենլանդիա
Սիբիրյան հասկի Ծագումը։ Սիբիր, Ռուսաստան Սամոյեդ Samoyed dog Ծագումը։ Ռուսաստանի հյուսիս-արևմուտք և Արևմտյան Սիբիր
Յակուտյան լայկա Ծագումը։ Սախա հանրապետություն

Որսորդական շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիական սև էլխաունդ Ծագումը։ Նորվեգիա Արևելասիբիրյան լայկա Ծագումը։ Ենիսեյ գետի արևելք
Ֆիննական շպից Ծագումը։ Ֆինլանդիա Հոկայդո Ծագումը։ Հոկայդո, Ճապոնիա
Կորեական ջինդո Ծագումը։ Ջինդո կղզի, Հարավային Կորեա Կայկեն Ծագումը։ Ճապոնիա
Նորվեգիական էլխաունդ Ծագումը:Նորվեգիա Նորվեգական Լունդեհունդ Ծագումը։ Նորվեգիա
Ռուս-եվրոպական լայկա Ծագումը։ Եվրոպական Ռուսաստան Շիբա ինու Ծագումը։ Ճապոնիա
Շիկոկու Ծագումը։ Շիկոկու, Ճապոնիա Շվեդական էլխաունդ Ծագումը։ Շվեդիա
Շվեդական սպիտակ էլխաունդ Ծագումը։ Շվեդիա Թայվանական շուն Ծագումը։ Թայվան
Արևմտասիբիրյան լայկա Ծագումը։ Ռուսաստան

Հովվաշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելշ կորգի Ծագումը։ ՈՒելս Ֆիննական լապլանդացի Ծագումը:Լապլանդիա, Ֆինլանդիա
Իսլանդական հովվաշուն Ծագումը։ Իսլանդիա Լապլանդական հովվաշուն Ծագումը։ Ֆինլանդիա
Նենեցյան լայկա Ненецкая лайка 7 Ծագումը։ Ռուսաստան Նորվեգական բուխունդ Ծագումը։ Նորվեգիա
Վելշ կորգի Ծագումը։ Ուելս Շվեդական լապլանդացի Ծագումը։ Լապլանդիա, Շվեդիա

Ասիական ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիտա Ծագումը։ Ճապոնիա Բաչհա Ծագումը։ Վիետնամ
Չաու-չաու Ծագումը։ Չինաստան Հնդկական շպից Ծագումը։ Հնդկաստան
Ճապոնական շպից Ծագումը։ Ճապոնիա Կինտամանի Ծագումը։ Կինտամանի, Բալի, Ինդոնեզիա
Շարպեյ Ծագումը:Չինաստան

Ուղեկից շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան էսկիմո Ծագումը։ Գերմանիա Դանիական շպից Ծագումը։ Դանիա
Գերմանական շպից Ծագումը։ Գերմանիա Կիշոնդ Ծագումը։ Նիդերլանդներ
Գերմանական շպից կլեյն Ծագումը։ Գերմանիա Գերմանական շպից միտել Ծագումը։ Գերմանիա
Պոմերանյան Ծագումը։ Գերմանիա Տոնյա ֆինոսու Ծագումը։ Թուրքիա

Անհետացած ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական նապաստակ (շուն) Ծագումը։ Կանադա Սախալինյան հասկի Ծագումը։ Սախալին, Ռուսաստան
Սալիշ բրդյա շուն Ծագումը։ Հյուսիսային Ամերիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Spitz or Northern Group - Dog Breeds». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին.
  2. Linnaeus, C. (translated and revised by R. Kerr). 1792. The Animal Kingdom; or, zoological system of the celebrated Sir Charles Linnaeus. Class I. Mammalia and Class II. Birds. Being a translation of that part of the Systema Naturae, as lately published with great improvements by Professor Gmelin, together with numerous additions from more recent zoological writers and illustrated with copperplates. J. Murray, London, 644 pp.
  3. Presberg, Carole (2014). «Herding Dogs of Asia: Russian Siberia». www.bordercolliemuseum.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  4. Gest, Jason (January 2016). «What Is a Spitz Type Dog?». Cute Pomsky. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.