Նեյլ Գեյման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյլ Գեյման

Gaiman, Neil (2007).jpg
Նեյլ Գեյմանը 2007 թվականին

Ծնվել է 10 նոյեմբերի 1960 (1960-11-10) (53 տարեկան)
Պորթչեսթեր, Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն Վիպագիր, սցենարիստ, կոմիքսների հեղինակ
Լեզու անգլերեն
Ազգություն բրիտանացի
Ստեղծագործական շրջան 1980-ականներից մինչ օրս
Գրական ոճեր Ֆենթզի, սարսափ, գիտաֆանտաստիկա, դարք ֆենթզի
Ուշագրավ աշխատանք(ներ) «Սենդմեն», «Աստղային փոշի», «Ամերիկյան աստվածներ», «Քորալայն», «Գերեզմանային պատմություն»
Ամուսին(ներ) Մերի ՄաքԳրաֆ (1985–2007)

Ամանդա Փալմեր (2011–այժմ)

Նեյլ Գեյման (անգլ.՝ Neil David John Gaiman; 10 նոյեմբերի 1960, Պորթչեսթեր, Մեծ Բրիտանիա) անգլիացի գրող է, պատմվածքների, վեպերի, կոմիքսների, աուդիո թատրոնների պիեսների և ֆիլմերի սցենարների հեղինակ։ Նրա գործերից են «Սենդմեն» կոմիքսների շարքը, «Աստղային փոշի», «Ամերիկյան աստվածներ», «Քորալայն», «Գերեզմանային պատմություն» վեպերը։ Նա ստացել է Հյուգոյի, Նեբուլայի և Բրեմ Սթոքերի մրցանակները։ Նա առաջին հեղինակն է, ով ստացել է Նյուբերիի և Քարնեգիի շքանշանները միևնույն գրքի՝ «Գերեզմանային պատմության» (2008) համար։

Կենսագրություն[խմբագրել]

Նեյլ Գեյմանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի Պորթչեսթեր քաղաքում։ Նրա ընտանիքը սերում է Լեհաստանի և Արևելյան Եվրոպայի հրեաներից։

Գեյմանը ուսանել է մի քանի անգլիկան եկեղեցական դպրոցներում։ Արդինգլի քոլեջում (1970–74) և Վիթջիֆթ դպրոցում (1974–77)։ Նա երկար տարիներ ապրել է Արևմտյան Գրինսթիդում երկար տարիներ՝ 1965֊ից մինչև 1980 թվականը և 1984֊ից մինչև 1987֊ը։ Նա իր առաջին կնոջը՝ Մարի Մաք Գրաթին, հանդիպել է, երբ վերջինս բնակվում էր Արևմտյան Գրինսթիդում և ուսանում էր սաենտոլոգիա։ Գեյմանը ամուսնացել է 1985 թվականին իր առաջին երեխայի՝ Միքայելի ծննդից հետո։

Նեյլ Գեյմնաը ունի երեք երեխա առաջին ամուսնությունից։ Այժմ նա ամուսնացած է երգչուհի և դերասանուհի Ամանդա Փալմերի հետ։ Պսակադրությունը կայացել է 2011 թվականի հունվարի 2-ին։

Գործունեություն[խմբագրել]

1980֊ականների սկզբին Գեյմանը զբաղվում էր լրագրությամբ, իրականացնում հարցազրույցներ և գրում գրախոսություններ։ Նա գրում էր մասնավորապես Բրիտանական Ֆենթեզիի Միության համար։ 1984 թվականի մայիսին առաջին անգամ տպագրվել է նրա «Featherquest» պատմվածքը։

1984 թվականին նա նա ավարտեց իր առաջին ծավալուն ստեղծագործությունը՝ Դյուրան Դյուրան խմբի կենսագրությունը։

1980֊ական թվականների վերջին հրատարակվել է նրա «Don’t Panic: The Official Hitchhiker’s Guide to the Galaxy Companion» գիրքը անգլիացի գրող Դուգլաս Ադամսի և նրա «Տիեզերքով ավտոստոպով ճանապարհորողի ուղեցույց» ստեղծագործության մասին։

1990 թվականին լույս է տեսնում անգլիացի հայտնի գրող Թերրի Փրաթչեթի հետ համահեղինակությամբ գրված «Բարի կանխատեսումներ» ստեղծագործությունը։

1991-1997 թվականներին Գեյմանը գրել է «Աստղային փոշի» ֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 1999 թվականին որպես հասարակ վեպ և որպես նկարազարդ տեքստային հրատարակություն և արժանացել է Հյուգոյի և Նեբյուլի մրցանակներին։

Գեյմանի բեսթսելեր և տարբեր մրցանակաբաշխությունների հաղթող «Ամերիկյան աստվածներ» վեպը տպագրվել է 2001 թվականին։ 10֊րդ տարեդարձին նվիրված հատուկ հրատարակությունը տպագրված էր «հեղինակի նախընտրած տեքստով»՝ 12,000 բառով ավելի երկար, քան բնօրինակ մասայական վաճառքի հրատարակությունները։

2008 թվականին Գեյմանը հրատարակեց մանկական «Գերեզմանային պատմվածք» գիրքը։ Այն խորապես ազդված էր Ռադիար Քիփլինգի «Ջունգլիների գրքից»։

Գեյմանը մի քանի ֆիլմի սցենարիստ է․

  1. բազմասերիանոց ֆիլմ «Neverwhere», որի սցենարը հիմք է հանդիսացել նույնանուն վեպի համար,
  2. ֆիլմ «Բեովուլֆ»,
  3. «Բաբելոն 5» ֆանտաստիկ սերիալի «Մեռածների օր» էպիզոդ,
  4. սեփական «Հայելային դիմակ» վեպի էկռանիզացիա,
  5. մուլտիպլիկացիոն ֆիլմ «Քորալայնը սարսափների աշխարհում»՝ Նեյլ Գեյմանի նույնանում վեպի հիման վրա,
  6. «Բժիշկ Ով» բրիտանական հեռուստասերիալի երկու էպիզոդներ («Բժշկի կինը» 6֊րդ սեզոնից; «Արծաթյա մղձավանջ» 7֊րդ սեզոնից)։