Նասրեդին Թուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նասրեդին Թաուսի Աբու Զաֆար Մուհամեդ իբն Մուհամեդ իբն Հասան Բաքր (1201—1274 թվականներ), գիտնական-հանրագիտակ և պետական գործիչ։ 1256 թվականից եղել է Հուլավու խանի անձնական խորհրդականն ու դպիրը։ Նասրեդին Թաուսի ղեկավարությամբ կառուցվել է Մարադայի աստղադիտարանը, կազմվել են աստղացուցակներ (Էլխանյան կամ Իլխանյան աղյուսակներ), որոնք պարունակում են նաև Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությունում Նասրեդին Թաուսը ցույց է տվել, որ Էվկլիդեսի զուգահեռ ուղիղների պոստուլատը կապված է եռանկյան անկյուևների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափությունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նաև [[երկրաբանություն|երկրաբանությանը], բժշկությանը, տրամաբանությանը, բարոյագիտությանը, պոեզիային վերաբերող աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png