Մարաղայի աստղադիտարան (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաղայի աստղադիտարանի ավերակները

Մարաղայի աստղադիտարան, հիմնադրվել է 13-րդ դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս-արեմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի։ Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների մի քանի տասնյակ գիտնականներ։ Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ։ Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիրՀանրագիտակ և պետական գործիչ Նասրեղղին Թուսիի ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ։ Մարաղայի աստղադիտարանում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ։ Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png