Արքիմեդես
| Արքիմեդես | |
Մտածող Արքիմեդեսը
|
|
| Ծնվել է | մ.թ.ա. 287 Սիրակուզա Սիցիլիա |
|---|---|
| Մահացել է | մ.թ.ա. 212 (75 տարեկան) Սիրակուզա |
| Բնակության վայր | Սիրակուզա |
| Գիտական ոլորտ | Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ճարտարագիտություն, Աստղագիտություն |
| Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ: Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը: Նրան են վերագրում նորարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը: Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը: Ընդհանուր առմամբ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոսը և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը: [1][2]
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Արքիմեդը ծնվել է Սիցիլիա (Սիցիլիայի հունական գաղութ) կղզու Սիրակուզա քաղաքում: Նրա հայրը Ֆիդիասն էր, ով հայտնի աստղագետ էր ու մաթեմատիկոս: Ինչպես գրում է Պլուտարքոսը, Ֆիդիասը և Սիրակուզայի տիրան Հիերոնն ազգականներ էին: Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդեսի դեռևս մանկուց գիտական հետաքրքրությունների վրա։ Արքիմեդը կրթություն է ստացել Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր: Ալեքսանդրիայում Արքիմեդը ծանոթանում ու մտերմանում է ժամանակի հայտնի գիտնականների՝ Կոնոնի և Էրատոսթենեսի հետ: Ավարտելով ուսումն Ալեքսանդրիայում, Արքիմեդը վերադարնում է Սիրակուզա, ուր արժանանում է հայրենակիցների ուշադրությանն ու հարգանքին: Լեգենդները պատմում են, որ Արքիմեդեսը մոռանում էր սնվելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և պատրաստ էր գծագրելու ամենուրեք. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը բեռնում է մարմինը հեղուկի միջոցով և, մոռանալով ամեն ինչի մասին, մերկ, վազում է Սիրուկազի փողոցով հաղթական աղաղակելով «Էվրիկա»/Ես գտա/։
Արքիմեդը բազմաթիվ բացահայտումների հեղինակ է, հանճարեղ գիտնական, հայտնի ողջ հունական աշխարհում ի շնորհիվ շատ մեխանիկական կոնստրուկցիաների. դաշտերի ոռոգման մեքենաների, ջրամբարձ մեխանիզմների, լծակների համակարգերի, մեծ ծանրություններ բարձրացնելու ճախարակների /վերամբարձ կռունկներ/, զինվորական մետաղական ապարատների։ Նա կառուցել է լծակների մի այնպիսի համակարգ, որի օգնությամբ մի մարդ կարողացավ ջուրը իջեցնել «Սիրակոսիա» հսկա նավը։
«Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը Արքիմեդի մտքերից է։ Արիքմեդը մահացել է հռոմեական զինվորականի սրի հարվածից։ Նա խորասուզված էր աշխատանքով և չէր նկատել, որ քաղաքը գրավված էր հռոմեացիների կողմից։ Երբ զինվորը հայտնվում է նրա մոտ և պահանջում, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին, Արքիմեդը կնճռոտվում է, աչքը գծագրից չբարձրացնելով, թափ է տալիս ձեռքը և մռթմռթում. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»։ Զինվորը հանում է սուրը և սպանում նրան։ Իր շիրմաքարին Արքիմեդը ավանդել էր քանդակել գունդ և գլան՝ երկրաչափական նրա բացահայտումների խորհրդանիշները։ Տարիներ հետո շիրմաքարը ծածկվում է խոտով և այդ մասը շատ շուտով մոռացվում է։ Եվ միայն իր մահվանից 137 տարի հետո Ցիցերոնը Սիրակուզայում փնտրում և գտնում է այդ շիրմաքարը, որը ժամանակի ընթացքում մաշվել էր, իսկ հետո շիրմաքարը կորում է, արդեն ընդմիշտ։ Արքիմեդը կատարել է շատ ու շատ հայտնագործություններ։
Անկյունը երեք հավասար մասերի բաժանելու առաջադրանքը առաջացել է ճարտարապետական և շինարարական տեխնիկայի անհրաժեշտությունից։ Աշխատանքային գծագրությունների ժամանակ տարբեր տեսակի զարդաքանդակների, բազմանիստ սյունաշարերի, ճարտարապետական շինարարության, տաճարների արտաքին և ներքին ձևավորման համար ճարատարապետները, նկարիչները հանդիպում էին խնդիրների, որի յուրահատուկ ու միևնույն ժամանակ չափազանց հասարակ լուծումը տվեց Արքիմեդը՝ անկյունը բաժանելով 3 հավասար անկյունների։
Մահը [խմբագրել]
Արքիմեդի մահվան մասին կան մի քանի պահպանված պատմություններ, ըստ որոնց նա մահացել է Սիրակուզայի պաշարման ժամանակ հռոմեացի զինվորի կողմից.
- Յոհաննես Ցեցես (Chiliad, գիրք II). 75-ամյա Արքիմեդը իր տան մոտ, հենց ավազների վրա կատարված գծագրերի վրա մտածելիս է եղել։ Այդ ճանապարհով անցնող հռոմեացի զինվորը անցել է ավազի վրայով և խառնել գծագիրը։ Արքիմեդը բարկացած հարձակվել է զինվորի վրա ասելով «Ձեռք չտաս իմ գծագրերին», իսկ զինվորը սպանել է ծերունուն սրով։
- Պլուտարքոսի պատմություն. Արքիմեդին է մոտենում մի զինվոր և ասում որ, իրեն կանչել է Մարցելը, բայց Արքիմեդը համառորեն նրան խնդրում է սպասել մի րոպե, որպեսզի վերջացնի խնդրի լուծումը։ Այդ ժամանակ զինվորը բարկացած Արքիմեդի պատասխանից, սրով սպանում է նրան։
- Դիոդորոս Սիկիլիացու պատմություն. Արքիմեդը մեխանիկական գծագրերի վրա աշխատելիս է լինում, և երբ հռոմեացի զինվորը մոտենալով նրան փորձում է քարշ տալ գերի վերցնելու համար, մտասուզված իր գծագրով Արքիմեդը չի նկատում որ դիմացինը զինվոր է, ասում է նրան «Հեռու գնա իմ գծագրից», ապա նկատելով զինվորին բացականչում է «Ինչ-որ մեկդ, բերեք իմ պատրաստած մեքենաներից մեկը»։ Հռոմեացին սպանում է ծերունի Արքիմեդին։ Երբ Մարցելն իմացավ այդ մասին, խիստ վշտացավ և այլ քաղաքացիների հետ կազմակերպեց մեծ գիտնակաի հուղարկավորությունը, իսկ նրան սպանող զինվորը ենթադրաբար գլխատվեց։
- մեկ այլ պատմության համաձայն, Արքիմեդը ինքն էր գնացել Մարցելի մոտ, նրան ցույց տալու արեգակի մեծության չափման իր սարքը։ Ճանապարհին նրա ձեռքի բեռը տեսնելով հռոմեացի զինվորները մտածելով որ դա ոսկի է կամ այլ թանկարժեք իր, կտրում են նրա վիզը։
Պլուտարքոսը պնդում էր, որ դեսպան Մարցելը բարկացել է Արքիմեդի սպանության պատճառով, հրամայված էր որ նրան պետք է չվնասեին։
Ցիցերոնը իր «Տուսլուլանյան խորհրդածություններ» գրքում գրում է, որ Արքիմեդի մահվանից 137 տարի անց` մ.թ.ա. 75 թ. իրեն հաջողվել է գտնել Արքիմեդի կիսաքանդ գերեզմանը, որի վրա, ինչպես և կտակել էր Արքիմեդը պատկերված էր գունդ, գլանի մեջ։
Հայտնագործություններ և գյուտեր [խմբագրել]
Ոսկե Թագ [խմբագրել]
Կյանքի օրոք Արքիմեդի մասին հյուսվել են բազմաթիվ լեգենդներ: Ամենահայտնի լեգենդներից է Հիերոնի թագի պատմությունը: Սիրակուզայի արքա Հիերոն II-ը կարգադրում է Արքիմեդին ճշտել, այդյոք իր նոր թագը պատրաստված է մաքուր ոսկուց, թե՞ ոսկերիչը խարդախություն է արել ու թագի ոսկուն արծաթ է խառնել:[3] Ոսկու սկզբնական քաշը հայտնի էր, պատրաստի թագն էլ կշռում էր հենց այնքան. պետք էր որոշել թագի ծավալը, որ համեմատվեր նույն քաշի ոսկու ծավալի հետ: Սակայն թագը ձևավոր էր, և անհասկանալի էր, թե ինչպես կարելի է չափել անհարթ մարմնի ծավալը: Այդ մտորումներով տարված Արքիմեդը որոշեց լոգանք ընդունել: Ջրի մեջ ընկղմվելիս ջրի ինչ որ մասը դուրս հոսեց, և Արքիմեդը հասկացավ, որ մարմնի ծավալը հավասար կլինի իր իսկ դուրս մղած ջրի ծավալին: Համաձայն լեգենդի, Արքիմեդը բղավում է «Էվրիկա» ինչը նշանակում է «գտա՜»:[4] Այդ պահին հայտնաբերվեց հիդրոստատիկայի հիմնական օրենքը, Արքիմեդի օրենքը:
Ոսկե թագի պատմությունը տեղ չի գտել Արքիմեդեսի հայտնի գործերում: Ավելին, նրա նկարագրած մեթոդի կիրառելիությունը կասկածի տակ էր առնվում, քանի որ դուրս մղված ջրի ծավալը չափելու համար ծայրահեղ ճշգրտություն էր պահանջվում:[5] Հնարավոր է Արքիմեդեսը փոխարենը փնտրել է լուծում, որը կիրառում էր սկզբունք, որ հիդրոդինամիկայում հայտնի է որպես Արքիմեդի սկզբունք, որը նա նկարագրել է իր Լողուն մարմինների մասին տրակտատում: Այս սկզբունքը պնդում է, որ ջրի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որը հավասար է արտամղված հեղուկի կշռին:[6]
Արքիմեդի պարուրակ [խմբագրել]
Արքիմեդը բազմաթիվ ինժեներական գյուտերի հեղինակ է: Նա ստեղծել է ջուր բարձրացնող մեքենա (արքիմեդյան պարուրակ, որն առ այսօր կիրառվում է ծորուն և մածուցիկ բեռների տեղափոխման համար), լծակների և ճախարակների համակարգեր՝ մեծ ծանրություններ բարձրացնելու համար:
Արքիմեդի ճիրան [խմբագրել]
Արքիմեդի ճիրանը զենք է, որն ինչպես ենթադրվում է, ստեղծվել է Սիրակուզա քաղաքը պաշտպանելու համար: Հայտնի է նաև "նավ թափահարող" անվամբ, ճիրանը բաղկացած էր կռունկի նման բազկից, որից կախված էր մեծ մետաղյա շերեփը: Երբ ճիրանը իջեցվում է հարձակվող նավի վրա, բազուկը սկսում է թափահարել՝ նավը վեր բարձրացնելով այնուհետ ցած է գցում և սուզում այն: 2005 թ. “Հնագույն աշխարհի սուպերզենքերը” ֆիլմի նկարահանման ժամանակ, ճիրանը կառուցվել և փորձարկվել է հաստատելով նրա մեխանիզմի աշխատունակությունը:[7][8]
Արքիդեմեսի ջերմային ճառագայթները [խմբագրել]
Մեր թվարկության 2–րդ դարի հեղինակ Լուկիանոսը գրում է, որ մ.թ.ա. 212 թ. Սիրակուզայի պաշարման ժամանակ, Արքիմեդեսը թշնամու նավերը ոչնչացրեց կրակով: Դարեր անց, Անթեմիուսը Թրալեսից հիշատակում է այրող ապակիները որպես Արքիմեդեսի զենք:[9] Սարքը երբեմն անվանում էին «Արքիմեդեսի ջերմային ճառագայթ», որի միջոցով արևի լույսը ուղղորդում են դեպի մոտեցող նավերը, ստիպում նրանց այրվել:
Այլ հայտնագործություններ և գյուտեր [խմբագրել]
Չնայած Արքիմեդեսը լծակը չէր հայտնաբերել, նա տվել է սկզբունքի բացատրությունը իր Հարթությունների հավասարակշռության մասին աշխատությունում: Լծակի ավելի վաղ նկարագրություններ գտնվել են Արիստոտելի հաջորդների Պերիպատետիկ դպրոցում և երբեմն վերագրում են Արքիտասին:[10][11] Համաձայն Պապուս Ալեքսանդրիացու, Արքիմեդեսը աշխատել է լծակների վրա, որի հետևանք է նրա այն արտահայտությունը. "Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը:" (հուն.՝ δῶς μοι πᾶ στῶ καὶ τὰν γᾶν κινάσω)[12] Պլուտարքոսը նկարագրում է, թե ինչպես Արքիմեդեսը կառուցել է ճախարակ, որը թույլ էր տալիս վաճառականներին օգտագործելով լծակի սկզբունքը բարձրացնել շատ ծանր իրեր:[13][14]
Մաթեմատիկա [խմբագրել]
Չնայած Արքիմեդեսը համարվում էր մեխանիկական սարքավորումների կոնստրուկտոր, նա հայտնագործություններ է կատարել մաթեմատիկայի բնագավառում:
| Նա իր սերն ու ձգտումները ներ է դրել այնպիսի բնագավառներում, որոնք կապ չունեն կյանքի վուլգար կարիքների հետ: |
Արքիմեդեսը կարողացավ օգտագործել անվերջ փոքրը ժամանակակից ինտեգրալ հաշվին նման եղանակով
Գրականություն [խմբագրել]
Ռուսերեն [խմբագրել]
- Архимедовы теоремы, Андреем Таккветом, езуитом, выбранные и Георгием Петром Домкиио сокрашенные… / Пер. с лат. И. Сатарова. СПб., 1745. С. 287—457.
- Архимеда Две книги о шаре и цилиндре, измерение круга и леммы. / Пер. Ф. Петрушевского. СПб., 1823. 240 стр.
- Архимеда Псаммит, или Изчисление песку в пространстве равном шару неподвижных звезд. / Пер. Ф. Петрушевского. СПб., 1824. 95 стр.
- Новое сочинение Архимеда. Послание Архимеда к Эратосфену о некоторых теоремах механики. / Пер. с нем. Одесса, 1909. XVI, 28 стр.
- О квадратуре круга (Архимед, Гюйгенс, Ламберт, Лежандр). / Пер. с нем. под ред. С. Н. Бернштейна. (Серия «Библиотека классиков точного знания», 3). Одесса, 1911. 156 стр.
- 3-е изд. (Серия «Классики естествознания»). М.-Л.: ОНТИ. 1936. 235 стр. 5000 экз.
- Архимед. Исчисление песчинок (Псаммит). / Пер. и прим. Г. Н. Попова. (Серия «Классики естествознания»). М.-Л., Гос. техн.-теор. изд. 1932. 102 стр.
- Архимед. Сочинения. / Перевод, вступительная статья и комментарии И. Н. Веселовского. Перевод арабских текстов Б. А. * Розенфельда. М.: Гос. изд-во физ.-мат. лит-ры (Физматгиз), 1962. 640 стр. 4000 экз.
Անգլերեն [խմբագրել]
- Boyer, Carl Benjamin (1991). A History of Mathematics. New York: Wiley. ISBN 0-471-54397-7.
- Clagett, Marshall (1964-1984). Archimedes in the Middle Ages. 5 vols. Madison, WI: University of Wisconsin Press.
- Dijksterhuis, E.J. (1987). Archimedes. Princeton University Press, Princeton. ISBN 0-691-08421-1. Republished translation of the 1938 study of Archimedes and his works by an historian of science.
- Gow, Mary (2005). Archimedes: Mathematical Genius of the Ancient World. Enslow Publishers, Inc. ISBN 0-7660-2502-0.
- Hasan, Heather (2005). Archimedes: The Father of Mathematics. Rosen Central. ISBN 978-1-4042-0774-5.
- Heath, T.L. (1897). Works of Archimedes. Dover Publications. ISBN 0-486-42084-1. Complete works of Archimedes in English.
- Netz, Reviel and Noel, William (2007). The Archimedes Codex. Orion Publishing Group. ISBN 0-297-64547-1.
- Pickover, Clifford A. (2008). Archimedes to Hawking: Laws of Science and the Great Minds Behind Them. Oxford University Press. ISBN 978-0-19-533611-5.
- Simms, Dennis L. (1995). Archimedes the Engineer. Continuum International Publishing Group Ltd. ISBN 0-7201-2284-8.
- Stein, Sherman (1999). Archimedes: What Did He Do Besides Cry Eureka?. Mathematical Association of America. ISBN 0-88385-718-9.
Ֆրանսերեն [խմբագրել]
«Collection Budé» մատենաշար: Archiméde. Oeuvres.
- T. I: De la sphère et du cylindre. — La Mesure du cercle. — Sur les conoïdes et les sphéroïdes. Texte établi et traduit par Ch. Mugler. 2e tirage 2003. XXX, 488 p.
- T. II: Des spirales. — De l'équilibre des figures planes. — L’Arénaire. — La Quadrature de la parabole. Texte établi et traduit par Ch. Mugler. 2e tirage 2002. 371 p.
- T. III: Des corps flottants. — Stomachion. — La Méthode. — Le livre des lemmes. — Le Problème des boeufs. Texte établi et traduit par Ch. Mugler. 2e tirage 2002. 324 p.
- T. IV: Commentaires d’Eutocius. — Fragments. Texte établi et traduit par Ch. Mugler. 2e tirage 2002. 417 p.
Ծանոթագրություններ [խմբագրել]
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ (Անգլերեն) Calinger, Ronald (1999)։ A Contextual History of Mathematics։ Prentice-Hall, 150։ ISBN 0-02-318285-7։ “Shortly after Euclid, compiler of the definitive textbook, came Archimedes of Syracuse (ca. 287 212 BC), the most original and profound mathematician of antiquity.”
- ↑ (Անգլերեն) «Archimedes of Syracuse»։ The MacTutor History of Mathematics archive։ January 1999։ http://www-history.mcs.st-and.ac.uk/Biographies/Archimedes.html։ Վերցված է 2008-06-09։
- ↑ (Անգլերեն) Vitruvius։ «De Architectura, Book IX, paragraphs 9–12, text in English and Latin»։ Չիկագոյի համալսարան։ http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Vitruvius/9*.html։ Վերցված է 2007-08-30։
- ↑ (Անգլերեն) HyperPhysics։ «Buoyancy»։ Georgia State University։ http://hyperphysics.phy-astr.gsu.edu/Hbase/pbuoy.html։ Վերցված է 2007-07-23։
- ↑ (Անգլերեն) Rorres, Chris։ «The Golden Crown»։ Drexel University։ http://www.math.nyu.edu/~crorres/Archimedes/Crown/CrownIntro.html։ Վերցված է 2009-03-24։
- ↑ (Անգլերեն) Carroll, Bradley W։ «Archimedes' Principle»։ Վեբերի պետական համալսարան։ http://www.physics.weber.edu/carroll/Archimedes/principle.htm։ Վերցված է 2007-07-23։
- ↑ (Անգլերեն) Rorres, Chris։ «Archimedes' Claw – Illustrations and Animations – a range of possible designs for the claw»։ Courant Institute of Mathematical Sciences։ http://www.math.nyu.edu/~crorres/Archimedes/Claw/illustrations.html։ Վերցված է 2007-07-23։
- ↑ (Անգլերեն) Carroll, Bradley W։ «Archimedes' Claw – watch an animation»։ Weber State University։ http://physics.weber.edu/carroll/Archimedes/claw.htm։ Վերցված է 2007-08-12։
- ↑ (Անգլերեն) Hippias, 2 (cf. Galen, On temperaments 3.2, who mentions pyreia, "torches"); Anthemius of Tralles, On miraculous engines 153 [Westerman].
- ↑ (Անգլերեն) Rorres, Chris։ «The Law of the Lever According to Archimedes»։ Courant Institute of Mathematical Sciences։ http://www.math.nyu.edu/~crorres/Archimedes/Lever/LeverLaw.html։ Վերցված է 2010-03-20։
- ↑ (Անգլերեն) Clagett, Marshall (2001)։ Greek Science in Antiquity։ Dover Publications։ ISBN 978-0-486-41973-2։ Վերցված է՝ 2010-03-20։
- ↑ (Անգլերեն) Quoted by Pappus of Alexandria in Synagoge, Book VIII
- ↑ (Անգլերեն) Dougherty, F. C.; Macari, J.; Okamoto, C.։ «Pulleys»։ Society of Women Engineers։ http://www.swe.org/iac/lp/pulley_03.html։ Վերցված է 2007-07-23։
- ↑ (Անգլերեն) «Ancient Greek Scientists: Hero of Alexandria»։ Technology Museum of Thessaloniki։ http://www.tmth.edu.gr/en/aet/5/55.html։ Վերցված է 2007-09-14։
- ↑ (Անգլերեն) Plutarch։ «Extract from Parallel Lives»։ fulltextarchive.com։ http://fulltextarchive.com/pages/Plutarch-s-Lives10.php#p35։ Վերցված է 2009-08-10։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արքիմեդես կատեգորիայում։ |
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի շաբաթվա հոդված |