Յոհան Գոթլիբ Նաուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Յոհան Գոթլիբ Նաուման
Բնօրինակ անունգերմ.՝ Johann Gottlieb Naumann
Ծնվել էապրիլի 17, 1741(1741-04-17)[1][2][3]
Blasewitz, Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]
ԵրկիրԳերմանիա
Մահացել էհոկտեմբերի 23, 1801(1801-10-23)[1][2][4][…] (60 տարեկան)
Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]
ԳերեզմանԴրեզդեն
Ժանրերօպերա[2], սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունKreuzschule?
ԱմուսինCatharina Magdalena Naumann?[5]
 Johann Gottlieb Naumann Վիքիպահեստում

Յոհան Գոթլիբ Նաուման (գերմ.՝ Johann Gottlieb Naumann, ապրիլի 17, 1741(1741-04-17)[1][2][3], Blasewitz, Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] - հոկտեմբերի 23, 1801(1801-10-23)[1][2][4][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]), գերմանացի երգահան և դիրիժոր, օպերաների հեղինակ։ Առավել հայտնի է Շվեդիայում և Դանիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հողատիրոջ ընտանիքում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Լոշվիցեի գյուղական դպրոցում, որտեղ նա սովորել է երգեհոն և դաշնամուր նվագել։ 13 տարեկան հասակում նա ստիպված էր փականագործություն սովորել, այնուհետև ընդունվել է Դրեզդենի լատինական դպրոցներից մեկը և այնտեղ շարունակել երաժշտական կրթությունը։ 1757 թվականին Գեյգեր Անդերս Վեստրյոմի հետ ուղևորվել է Իտալիա՝ ճամփորդության։ 1759-1763 թվականներին աշակերտել է Ջուզեպպե Տարտինիի (Պադովա), Ջովաննի Բատիստա Մարտինիի (Բոլոնյա), ինչպես նաև Յոհան Ադոլֆ Հասսեի (Վենետիկ) մոտ։ Այս տարիների ընթացքում գրել է իր առաջին երաժշտական ստեղծագործությունները։ Իր առաջին օպերան (իտալ․«Il tesoro insidiato») գրել է 1763 թվականին՝ Վենետիկի կառնավալին ընդառաջ։

1764 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է Դրեզդենի պալատական երգահան, իսկ հաջորդ տարում՝ նորից ուղևորվել Իտալիա՝ ճամփորդության։ 1768 թվականին վերադարձավ Դրեզդեն, որտեղ գրեց Ֆրիդրիխ Ավգուստ I-ի ամուսնությանը նվիրված «Տիտոյի ողորմածությունը» (իտալ.՝ La clemenza di Tito) օպերան։ 1772-1774 թվականներին աշխատել է Մյունխենում, ապա կրկին վերադարձել Պադովա (Իտալիա), որտեղ գրել է հինգ օպերա և դարձել օպերային երգահան։ 1776 թվականին, հրաժարվելով Բեռլինի հրավերից, դարձել է Դրեզդենի պալատական դիրիժոր։ 1777 թվականին ընդունել է Շվեդ թագավոր Գուստավ III-ի հրավերը, որտեղ աշխատել է Ստոկհոլմի Թագավորական օպերայում և բարեփոխել տեղի պալատական նվագախմբի կազմը։ 1786 թվականին բեմադրել է Շվեդիայում շատ հայտնի «Գուստավ Վազա» օպերան և մինչ կյանքի վերջին տարիները աշխատել է Դրեզդենում։ Որպես դիրիժոր հրավիրվել է Կոպենհագեն (1785—1786 թթ) և Բեռլին (1788—1789 թթ)։ 1792 թվականին ամուսնացել է դանիական նավատորմի հրամանատարի աղջկա հետ, սակայն շուտով ստիպված էր դադարեցնել երաժշտական ակտիվ գործունեությունը՝ սրացող խլության պատճառով։

Որպես երգահան բեղմնավոր ստեղծագործական կյանք է ապրել՝ գրելով տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ, բայց ավելի շատ հայտնի է եղել որպես օպերային երգահան։ Պալերմոյի թատրոնի համար գրել է «Աքիլլեսը Սկիրոսում», Վենետիկում բեմադրվեց նրա «Ալեքսանդրը Հնդկաստանում» օպերաները։ Ավելի ուշ իտալական բեմերում մեծ հաջողությամբ ներկայացվեցին «Սուլեյման», «Չստացված հարսանիք», «Անմարդաբնակ կղզի», «Արմիդա» օպերաները։ Ստոկհոլմում աշխատելու տարիներին գրեց շվեդերեն իր առաջին օպերան՝ «Ամֆիոնը», որը մեծ հաջողություն ունեցավ, դրան հետևեցին «Կեղև» և «Գուստավ Վազա» (այժմ արդեն շվեդերեն) օպերաները, իսկ Կոպենհագենում՝ «Օրփեոս» օպերան։ Նրա վերջին՝ «Աքիդ և Գալատեա» օպերան բեմադրվեց Դրեզդենում, 1801 թվականին։

Գրել է նաև կամերային և եկեղեցական երաժշտություն՝ իտալերեն և գերմաներեն, ինչպես նաև էլեգիաներ և երգեր։ Ընդհանուր առմամբ, Նաումանն առավել հայտնի էր Շվեդիայում և Դանիայում, քան՝ իր հայրենիքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Johann Gottlieb (A) Naumann (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johann Gottlieb Naumann und die europäische Musikkultur des ausgehenden 18. Jahrhunderts, hrsg. v. Ortrun Landmann u. Hans-Günter Ottenberg. Hildesheim u. a. 2006 (Dresdner Beiträge zur Musikforschung 2).
  • Bemmann K. Die katholische Kirchenmusik Johann Gottlieb Naumanns (1741–1801). Ein Beitrag zur Überlieferungs- und Rezeptionsgeschichte. Hamburg, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գոթլիբ Նաուման» հոդվածին։