Մուհամեդ Աթտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Աթտա
Պատկեր
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1968(1968-09-01)[1]
ԾննդավայրKafr el-Sheikh, Եգիպտոս[2]
Քաղաքացիություն Եգիպտոս
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 11, 2001(2001-09-11)[1] (33 տարեկան)
Մահվան վայրՀամաշխարհային առևտրի կենտրոն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահվան պատճառՉվերթ 11 American Airlines
Սպանություն

Մուհամեդ Աթտա (արաբ․՝ ‎‎ محمد محمد الأمير عوض السيد عطا‎) միջազգային ահաբեկիչ, օդային առևանգող, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչություն իրականացրած 19 մահապարտների առաջնորդներից մեկը։ Վարել է առևանգված «American Airlines» 11–րդ չվերթը և բախվել է Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակին։ Ապրել և մեծացել է Եգիպտոսում[4][5][6][7][8]։

Ծնվել է 1968 թվականին Նեղոսի դելտայում գտնվող Քաֆր էլ-Շեյխ քաղաքում։ 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կահիրե։ Նա սովորել է Կահիրեի համալսարանում՝ որպես ճարտարապետ։ 1990 թվականին ավարտելուց հետո ուսումը շարունակել է Համբուրգում, որտեղ մզկիթ այցելելիս հանդիպել է ապագա հանցակիցներ Մարվան Ալ-Շեհիին և Զիյադ Ջարահին, ինչպես նաև «Ալ-Կաիդայի» անդամ Ռամզի իբն Շիբհին։ Նա մի քանի անգամ այցելել է Աֆղանստան, որտեղ 1999-ի վերջին և 2000-ականների սկզբին հանդիպել է Ուսամա Բեն Լադենի և «Ալ-Կաիդայի» այլ առաջնորդների հետ։ Համբուրգի խմբավորման անդամներին հավաքագրել են Բեն Լադենը ​​և Խալիդ Շեյխ Մուհամեդը՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ 2000 թվականի փետրվարին վերադառնալով Գերմանիա՝ Աթտան Ալ-Շեհիի հետ նույն տարվա հունիսին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ թռիչքներ կատարել սովորելու։ Երկուսն էլ սովորել են Ֆլորիդայի Վենետիկի թռիչքային դպրոցում։ 2001 թվականի մայիսին նա հանդիպել է ժամանած հանցակիցների հետ, ում հանձնարարված էին առևանգել ինքնաթիռները։ Հուլիսին նա մեկնել է Իսպանիա՝ Ալ-Շիբհի հետ հանդիպելու համար։ Քննարկվել են ծրագրի մանրամասները։ Օգոստոսին իրականացրել է մի քանի թռիչքներ՝ դավադիր գործողությունները ավելի լավ կազմակերպելու համար։

Սեպտեմբերի սկզբին նա ժամանել է Մերիլենդ նահանգի Փրինս Ջորջսի շրջան, որտեղ այդ ժամանակ գտնվել է մեկ այլ ահաբեկիչ՝ Հենի Հանջորը, այնուհետև գնացել է Բոստոն, իսկ սեպտեմբերի 10-ին Աբդուլազիզ Ալ–Օմարիի հետ հասել է Մեն նահանգի Պորտլենդ քաղաք։ Սեպտեմբերի 11-ի առավոտյան Ալ-Օմարիի հետ մեկնել է Բոստոն, որտեղ նրանք մեկնել են «American Airlines»–ի 11–րդ չվերթով։ Թռիչքից 15 րոպե անց ահաբեկիչները գրավել են ինքնաթիռը՝ Աթտայի գլխավորությամբ։ Տեղական ժամանակով 8:46-ին «Boeing 767»-ը մխրճվել է Համաշխարհային առևտրի կենտրոնի հյուսիսային աշտարակի մեջ[9]։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ Աթտան և առևանգողները, զոհվել են։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հարուստ փաստաբանի ընտանիքում[10][11][12]։ 10 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Կահիրեի Աբդին թաղամաս՝ քաղաքի կենտրոնին մոտ։ Հայրը նրան թույլ չէր տալիս շփվել հարեւան երեխաների հետ, իսկ Աթտան ժամանակի մեծ մասն անցկացնում էր սովորելու վրա՝ դասընկերների մեջ աչքի ընկնելով ակադեմիական առաջադիմությամբ[13][14]։ 1985 թվականին ընդունվել է Կահիրեի համալսարան, որտեղ սովորել է ճարտարապետություն։ Նա ավարտել է այն 1990 թվականին[15], այնուհետև միացել է «Մուսուլման եղբայրներ»-ին[12], իսկ ավարտելուց հետո մի քանի ամիս աշխատել է Կահիրեի քաղաքաշինության կենտրոնում[16]։

Գործունեությունը Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրրը,ով դժգոհ էր որդու գնահատականներից,պնդմամբ,պնդել է,որ վերջինս ուսումը շարունակի արտասահմանում։ Մուհամեդը սկսել է նախապատրաստվել արտասահմանում սովորելուն. նա գերմաներեն է սովորել Կահիրեի Գյոթեի համալսարանում[17], իսկ 1992թ. հուլիսին որպես փոխանակման ուսանող մեկնել է Գերմանիա, որտեղ սովորել է Համբուրգի տեխնիկական համալսարանի քաղաքաշինության բաժնում[11]։

Գերմանացի զույգին, ում հետ ապրել է Աթտան, դուր չի եկել նրա մեկուսի բնավորությունը և չամուսնացած դստեր և երեխայի հանդեպ նրա վերաբերմունքը[18][19][20]։ Այս պատճառով 1993 թվականի սկզբին նա տեղափոխվել է հանրակացարան, որտեղ մնացել է մինչև 1998 թվականը։ Մուհամեդի մեկուսացման պատճառով նրա հարաբերությունները նոր հարեւանների հետ նույնպես չեն ստացվել[21]։

Համալսարանում սովորել է պրոֆեսոր Դիտմար Մեշուլեի ղեկավարությամբ՝որպես Մերձավոր Արևելքի մասնագետ[22]։ 1960-ական և 1970-ական թվականներին Աթտան դժգոհություն է հայտնել հսկայական և հաճախ տգեղ բնակելի շենքերի կառուցման համար[15]։ Ուսումնասիրել է սիրիական հնագույն Հալեպ քաղաքը, մասնավորապես՝ նրա քաղաքային լանդշաֆտների և արաբական քաղաքակրթության և արդիականության միջև հակամարտությունը՝ քննադատելով բարձրահարկ շենքերի կառուցումը, որոնք վերացրել էին հանրային տարածքը և փոխել էին քաղաքի համայնապատկերը։

1994 թվականին Մեշուլեի հետ հնագիտական ​​հետազոտությունների նպատակով երեք օրով այցելել է Սիրիա[23]։ Նույն թվականի օգոստոսին և դեկտեմբերին մի քանի շաբաթ մենակ բնկավել է Հալեպում[24]։ 1995 թվականի կեսերին դրամաշնորհի շրջանակներում նա երեք ամիս անցկացրել է Կահիրեում, որտեղ ուսումնասիրել է իսլամական քաղաքի վերակառուցման հետևանքները զբոսաշրջության նպատակով[25][26]։

Համբուրգում նա փոխել է մի քանի աշխատատեղեր. 1992-ից մինչև 1997-ի կեսերը նա կես դրույքով աշխատել է իր մասնագիտությամբ քաղաքային դիզայնով զբաղվող ընկերությունում, սակայն պայմանագրերի քանակի կրճատմամբ և CAD-ի ձեռքբերման պատճառով նա հեռացվել է աշխատանքից[12][27]աշխատել է որպես հավաքարար։ Աշխատել է նաև ավտոսրահում[28]։ Գերմանիայում ուսումն ավարտելուց հետո նա ցանկացել է վերադառնալ հայրենիք, սակայն դա չի արել աշխատանքի հեռանկարի բացակայության պատճառով՝ ընտանիքի հետ շփման բացակայության, ինչպես նաև սեփական համոզմունքների պատճառով ձերբակալվելու վախի պատճառով[29]։

Կրոնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-ին Գերմանիա ժամանելուց հետո նա դարձել է ավելի կրոնապաշտ՝ հաճախ այցելելով մզկիթ[30]։ Այնտեղի իր ընկերները նրան նկարագրել են որպես խելացի, կրոնական և քաղաքականացված անձնավորության, որը պարբերաբար դժգոհում էր Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունից, մասնավորապես՝ Օսլոյի համաձայնագրից և Պարսից ծոցի պատերազմից[31][32], և ծայրահեղ բացասական վերաբերմունք ուներ Եգիպտոսի իշխող վերնախավի և «Մուսուլման եղբայրներ»–ի հալածանքների նկատմամբ[33]։

1995թ. օգոստոսի 1-ին նա վերադարձավ Եգիպտոս՝ երեք ամսով վերապատրաստվելու[34]։ Հոկտեմբերի 31-ին Աթտան ժամանել է Գերմանիա և նույն աշնանը մեկնել է Մեքքա՝ հաջի[28][35]։

Համբուրգում նա այցելել է սունիական Ալ-Կուդս մզկիթ, որի քարոզներն աչքի են ընկել արմատական ​​ֆունդամենտալիզմով[36], որտեղ ծանոթացել է իր ապագա հանցակից Ռամզի Իբն Ալ-Շիբհի հետ։ Ժամանակ առ ժամանակ դասավանդել է և ձևավորել է կրոնական խումբ[37]։

Ստորագրել է փաստաթուղթ,որի համաձայն իր հավատարմությունն է հայտնել իսլամին և իր կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին և հրահանգներ է տվել իր իսկ թաղման վերաբերյալ[38][39]։

1997 թվականի ամռանը դիզայներական ընկերությունից աշխատանքից ազատվելուց հետո նա երեք ամսով մեկնել է Գերմանիայից անհայտ ուղղությամբ՝ դա բացատրելով որպես երկրորդ ուխտագնացություն դեպի Մեքքա։ Նա նոր անձնագրով վերադարձել է Գերմանիա՝ հայտարարելով, որ կորցրել է հինը[40]։ 1998 թվականին իր մենթորի հետ հեռախոսազրույցում նա հայտնել է, որ ընտանեկան խնդիրներ ունի, որոնց մասին չի ցանկանում խոսել[41][42]։

1998 թվականի կեսերին նա համալսարանի հանրակացարանից տեղափոխվել է մոտակայքում գտնվող բնակարան, որը վարձել է իր ընկերների` Սաիդ Բահաջիի և Ալ-Շիբհի հետ։ 1999 թվականի սկզբին ավարտել և պաշտպանել է ատենախոսություն[42]։ 1998 թվականի կեսերից նա աշխատում էր պահեստում, որտեղ փաթեթավորում էր համակարգիչները[43]։ Նույն թվականի ձմռանը սենյակակիցների հետ տեղափոխվել է համալսարանի մոտ գտնվող Մարինշտրասսե փողոցի վրա գտնվող բնակարան։ 54 շենքի երեք սենյականոց բնակարանում, որտեղ տարբեր ժամանակներում ապրում էին «Ալ-Կաիդայի» շատ անդամներ, այդ թվում՝ Մուհամմեդ Մարվան՝ Ալ-Շեհիի անմիջական հանցակիցը[44],որտեղ նրանք շաբաթական երեքից չորս անգամ հանդիպում էին։ դատապարտել են ԱՄՆ գործողությունները և մշակել ծրագիր։

1999-ի վերջին Աթտան, Ալ-Շեհին, Բահաջին, Ալ-Շիբհը և սեպտեմբերի 11-ի հետագա հարձակումների մեկ այլ մասնակից՝ Զիյադ Ջարահը, որոշեցին մեկնել Չեչնիա՝ պատերազմի մասնակցելու համար, սակայն վերջին պահին Ալ-Քաիդայի անդամներից մեկը մեկնել Աֆղանստան։ Նոյեմբերի 29-ին Մուհամեդը «Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռով ժամանել է Համբուրգից Ստամբուլ, այնտեղից էլ նույն ավիաընկերության չվերթով Պակիստանի Կարաչի քաղաք[6]։ Ժամանելուն պես,ունենալով Արևմուտքում ապրելու փորձ և անգլերեն խոսելու կարողություն, նրանք ընտրվել են բեն Լադենի տեղակալ Աբու Հաֆսի կողմից՝ մասնակցելու «Ինքնաթիռի պլան» գործողությանը։ Բլիզ Քանդահարը հանդիպել է նրանց հետ՝ պահանջելով հավատարմության երդում և պատրաստակամություն՝ զոհաբերելու իրենց կյանքը, ինչին վերջիններս համաձայնել են, որից հետո ուղարկվել են Աբու Հաֆս և Կարաչի Խալիդ Շեյխ Մոհամմեդի մոտ՝ մանրամասն հրահանգներ ստանալու համար։ Դրանից հետո նա վերապատրաստվել է Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» ճամբարներում[45][46]։ Փետրվարի 24-ին Կարաչիից թռել է Ստամբուլ, որտեղից էլ՝ Համբուրգ։ Գերմանիա վերադառնալուց անմիջապես հետո Ալ-Շեհիի և Ջարրահի հետ նա հայտարարել է անձնագիրը կորցնելու մասին՝ Աֆղանստան մուտք գործելու փաստը թաքցնելու համար[47]։

Ժամանում ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի գարնանը նա 50-60 նամակ է ուղարկել ամերիկյան տարբեր թռիչքային դպրոցներ՝ ապագա ահաբեկիչների խմբին գրանցելու խնդրանքով[48], մայիսի 18-ին նա ստացել է տուրիստական ​​վիզա Բեռլինի դեսպանատանը՝ առանց լուրջ քննության ենթարկվելու։ Այն փաստին, որ նա հինգ տարի ապրել է Գերմանիայում և համալսարանից եկած դրական բնութագրի[49]։ Հունիսի 2-ին դավադրության նպատակով նա ավտոբուսով մեկնել է Պրահա, իսկ մեկ օր անց թռել է Նյուարկի օդանավակայան[50][51]։ Ալ-Շեհիի հետ նա ապրել է Նյու Յորքի հյուրանոցներում և վարձով տներում՝ շարունակելով դիմել թռիչքային դպրոցներ ընդունվելու համար։ Հուլիսին ահաբեկիչները տեղափոխվել են Ֆլորիդայի Վենետիկ քաղաք, որտեղ բացել են բանկային հաշիվներ, որոնց գումար է փոխանցել Խալիդ Շեյխ Մոհամմեդի եղբորորդին[16][50], իսկ 6-ին նրանք ընդունվել են թռիչքային դպրոց։ Վենետիկում Աթտան և Ալ-Շեհին ապրել են դպրոցի գրադարանավարի տանը՝ մինչ այդ չբնակեցված սենյակում, սակայն սեփականատերերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով նրանք ստիպված են եղել տեղափոխվել Նոկոմիսի մոտ գտնվող փոքրիկ տուն, որտեղ նրանք ապրել են հաջորդ 6 ամիսների ընթացքում[52][53]։

Սեպտեմբերին իրենց մասնավոր օդաչուի լիցենզիան ստանալուց հետո դավադիրները ընդունվել են Սարասոտայի թռիչքային դպրոց, սակայն քննության առաջին փուլը ձախողելուց հետո հոկտեմբերի կեսերին վերադարձել են Վենետիկի դպրոց։ Նոյեմբերին Մուհամեդը ստացել է ավտոմատացված թռիչքի արտոնագիր, իսկ մեկ ամիս անց՝ կոմերցիոն օդաչուի արտոնագիր[16]։

2001 թվականի հունվարին Ալ-Շեհին պատրաստվել է մեկնել Մարոկկո։ Երկու օր անց մեկնել է Իսպանիա՝ հանդիպելու Ալ-Շիբհի հետ՝ Հունվարի 10-ին վերադառցել է Միացյալ Նահանգներ։ Ահաբեկիչները մի քանի ամիս ապրել են Ջորջիա նահանգի Լոուրենսվիլ քաղաքում, որտեղ Աթտան երկրորդ օդաչուի հետ թռչել է Ատլանտայի տարածքում։ Ապրիլի 3-ին դավադիրները փոստարկղ են վարձել Վիրջինիայում։ Ապրիլի 11-ին նրանք բնակարաններ են վարձել Ֆլորիդայի Քորալ Սփրինգս քաղաքում[54] և կազմակերպել են երկիր ժամանող ահաբեկիչների հանդիպումը։ Մայիսի 2-ին անվավեր վարորդական իրավունքի համար տուգանվելուց հետո ստացել է նորը[55]։ Հունիսի 27-ին նա Ֆորտ Լոդերդեյլից թռել է Բոստոն, ապա Սան Ֆրանցիսկո, իսկ այնտեղից հունիսի 28-ին մեկնել է Լաս Վեգաս, որտեղ հանդիպել է մյուս երեք օդաչու հանցակիցների հետ[56]։

Հուլիսի 7-ին նա Մայամիից թռել է Ցյուրիխ[57], որի օդանավակայանից մեկ օր անց գնել է երկու շվեյցարական դանակ և որոշակի քանակությամբ շոկոլադ[58], այնուհետև թռել է Մադրիդ, որտեղ հանգրվանել է օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում և կապ է հաստատել Ալ-Շիբհայի հետ։ Տաառգոնայում նրանք մի քանի օր անցկացրել են «Ալ-Կաիդայի» իսպանացի օպերատորների համար նախատեսված պահատեղում, որտեղ նրանք հանդիպել են Ալ-Շեհիի, Խալիդ Շեյխ Մոհամմեդի և Սաիդ Բահաջիի հետ[59]՝ հստակեցնելու համար վերջնական գործողությունների ծրագիրը[60]։ Ալ-Շիբհի միջոցով բեն Լադենը ​​փոխանցել է գործողությունների վաղ մեկնարկի իր հրահանգները և թիրախների ցանկը, որը ներառում էր Կոնգրեսի շենքը, Համաշխարհային առևտրի կենտրոնը և Պենտագոնը՝ որպես ԱՄՆ-ի խորհրդանիշներ։ Աթտան նշել ՝, որ իրեն ևս հինգից վեց շաբաթ կպահանջվի Ջարրայի հետ մանրամասներն ու անձնական տարաձայնությունները պարզելու համար։ Ալ-Շիբհը վախենում էր, որ վերջինս կհրաժարվի մասնակցել, Զաքարիա Մուսաուիին առաջարկել է փոխարինել Ջարրահին[49][50]։ Հուլիսի 16-ին Ալ-Շիբհը թռել ՝ Գերմանիա, երեք օր անց Մուհամմադը մեկնել է Ֆորտ Լոդերդեյլ՝ այնուհետև Ատլանտա և Ֆորտ–Լոդերդեյլ[49][50]։ Հաջորդ օրը Ֆորտ Լոդերդեյլից թռել է Նյուարկ և վերադարձել է հուլիսի 30-ին։ Օգոստոսի 4-ին նա Օռլանդոյի օդանավակայանում պետք է հանդիպեր Մուհամմադ ալ-Քահթանիին, սակայն հանդիպել չի ստացվել։ Երեք օր անց նա գնել է Ֆորտ Լոդերդեյլից դեպի Նյուարկ թռիչքի տոմս, չի վերադարձել Ֆորտ Լոդերդեյլ,փոխարենը Արլինգթոն Ռեյգանի օդանավակայանից մեկնել է Լաս Վեգաս։ Նպատակն ավելի ուշադիր դիտարկումներ կատարելն էր։

Հաղորդվում է, որ օգոստոսի 23-ին Մոսադը Կենտրոնական հետաղուզական վարչությանը տրամադրել է ենթադրյալ ահաբեկիչների 19 անուններից բաղկացած ցուցակ, որոնք ծրագրում էին մոտ ապագայում հարձակումներ։ Այդ թվում տրամադրվել է Աթտայի, Ալ-Շեհիի, Խալիդ Ալ-Միխդարը և Ալ-Հազմիի անունները[61]։

Սեպտեմբերի 11–ի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 10-ին Աթտան և Ալ-Օմարին լքել են Բոստոնը և գիշերել են Հարավային Պորտլենդի հյուրանոցներից մեկում[62][63][64]։ Տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:40-ին երկու ահաբեկիչները ժամանել են Պորտլենդի օդանավակայան, որտեղ Աթտայի ուղեբեռը սկանավորվել է, սակայն սկանավորումը կասկածելի ոչինչ չի հայտնաբերել[65], և առավոտյան ժամը 6:00-ին դավադիրները նստել են «Colgan Air»-ի ինքնաթիռ[66]։ 45 րոպե անց Մուհամեդը, ով արդեն Բոստոնում էր, զանգ է ստացել Ալ-Շեհիից՝ գրոհների սկիզբը հաստատելու համար, որից հետո Աթտան գրանցվել է «American Airlines» 11–րդ չվերթին և զբաղեցրել է իր տեղը բիզնես դասում։ Առավոտյան ժամը 07:59-ին ինքնաթիռը, որում եղել է 81 մարդ, թռել է Լոս Անջելես[66]։

Ժամը 8:14-ին՝ թռիչքից 15 րոպե անց, ճաշի բաժանման ժամանակ,ահաբեկիչներն առևանգել են ինքնաթիռը, որից հետո օդաչուները չեն կարողացել արձագանքել ավիադիսպետչերին և ինքնաթիռը սկսել է շեղվել իր ընթացքից[9]։ Առավոտյան ժամը 8:18-ին բորտուղեկցորդուհիները սկսել են զանգահարել ավիաընկերությանը։ Նրանցից մեկն իշխանություններին զեկուցել է իրավիճակի և ուղևորների վնասվածքների մասին[66][67]։ Ժամը 8:24-ից Մուհամեդը մի քանի անգամ դիմել է ավիադիսպետչերներին[68].

Մենք ունենք մի քանի ինքնաթիռ։ Ամեն ինչ լավ կլինի։ Աղմուկ մի՛ արեք,մի՛ շարժվեք, և ամեն ինչ լավ կլինի։ Եթե ​​շարժվեք, վտանգի կենթարկեք և՛ ձեզ, և՛ օդանավը։ Ոչ ոքի մի՛ շարժեք։ Մենք վերադառնում ենք օդանավակայան։ Հիմարություններ մի՛ արեք։ Ինքնաթիռի ռադարային փոխարկիչն անջատվել է 8:28-ին։ Առավոտյան ժամը 08:46-ին «Boeing 767»-ը մխրճվել է Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակի մեջ[9]։

Անհայտ պատճառով Աթթայի ուղեբեռն ինքնաթիռ չի բարձվել։ Ուղեբեռի մեջ եղել է ավիաընկերության աշխատակիցների համազգեստների հավաքածուներ, թռիչքային ձեռնարկներ, Մուհամեդի կտակի պատճենը և դավադիրներին ուղղված բաժանարար խոսքերը, որոնք կոչ էին անում դավադիրներին կատարել իրենց մահանալու երդումը, հանգստություն պահպանել և ողբերգության զոհերին անվանել «կենդանիներ», որոնց «չպետք է անհարմարություն պատճառել սպանդի ժամանակ»[69]։

Սխալ նույնականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկիչների անունները հրապարակելուց հետո Աթտային նույնականացրել են ԱՄՆ քաղաքացի Մահմուդ Մահմուդ Աթտուի հետ[70], ով 1986 թվականին Հորդանան գետի արևմտյան ափին ռմբակոծել էր իսրայելցիներ տեղափոխող ավտոբուսը[71], այնուհետև փախել Վենեսուելա, որտեղից նրան արտաքսել են ԱՄՆ,իսկ հետո հանձնել են Իսրայելի իշխանություններին[70]։ Ասվում է, որ Մահմուդ Մահմուդ Աթտան հաճախել է Ալաբամա նահանգի Մոնտգոմերիի Մաքսվել ռազմաօդային բազայի միջազգային սպայական դպրոցը, սակայն ծագման տարբերությունները, հատկապես տարիքային զգալի տարբերությունը հանգեցրել են սխալի պարզաբանմանը[72]։

  • Սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Չեխիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2001 թվականի ապրիլի 8-ին Աթտան այցելել է Պրահա, որտեղ հանդիպել է Իրաքի հետախուզության գործակալ հյուպատոս Ահմեդ Ալ-Անիի հետ[73]։ Այս տեղեկությունը ԱԱԾ-ին փոխանցելուց և համատեղ հետաքննությունից հետո պարզ է դարձել, որ նման հանդիպում իրականում տեղի չի ունեցել, և Չեխիայի հետախուզական ծառայությունների կասկածների հիմք է հանդիսացել պակիստանցի գործարարի անվան հետ կապված խառնաշփոթը՝ իր անվան այլ ուղղագրությամբ։ Գործարարը երկիր է ժամանել 2000 թվականի մայիսի 31-ին՝ ահաբեկիչից 2 օր առաջ[74][75][76]։
  • 2005 թվականին ԱՄՆ բանակի փոխգնդապետ Էնթոնի Շեֆերը և կոնգրեսական Քերթ Ուելդոնը բացահայտել են, որ պաշտպանության նախարարության հետախուզության հավաքման նախագիծը՝ «Able Danger»-ը, իբրև թե 2000 թվականի սկզբին բացահայտել է Աթթային, Ալ-Հազմիին, Ալ-Միխդարին և Ալ-Շեհհին։ Շեֆերի հայտարարությունները հիմնված էին ռազմածովային ուժերի կապիտան Սքոթ Ֆիլփոտից ստացված տեղեկատվության վրա, որը հետագայում մերժվում է վերջինիս կողմից[77][78]։ Գերատեսչության գլխավոր տեսուչի հետաքննության շրջանակներում հարցաքննված հինգ վկաներ ավելի ուշ ասել են, որ իրենց ցուցմունքները խեղաթյուրված են եղել վերջնական զեկույցում[79]։

Մոտիվացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթտայի դրդապատճառի և վարքագծի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան. մի վարկածի համաձայն՝ նա և նրա հանցակիցները պարզապես ենթարկվել են բեն Լադենի կործանարար ազդեցությանը[80],իսկ մյուսի համաձայն՝ նա ահաբեկչություն է կատարել քաղաքական նպատակներով և եղել է հոգեպես առողջ անձնավորություն։ Նրա բնորոշումը որպես ընկճված, կյանքը վայելելու անկարող և ընկերներից ու հասարակությունից օտարված մարդու, այնքան էլ ճշմարտացի չէ[81]։ Ենթադրվում է, որ Աթտան ունեցել է ինքնասպանության հակումներ, դեպրեսիա, մեղքի և ամոթի զգացում, հուսահատության և զայրույթի զգացում, որոնք բնորոշ են ինքնասպանություններ կատարող մարդկանց և մարդասպաններին։

Աթտայի հայրը լիովին հերքել է որդու կապը հարձակումների հետ և մեղադրել է Մոսադին և ԱՄՆ կառավարությանը[82], ինչպես նաև հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները, թե իր որդին շատ է խմել և նկարագրել նրան որպես լուռ, քաղաքականությանը չմասնակցող մարդու՝ասելով,որ սեպտեմբերի 12-ին նրա հետ խոսել է հեռախոսով[83]։ 2012-ի վերջին նա հարցազրույց էր տվել «Bild»-ին, որտեղ պնդել է, որ Մուհամեդը ողջ է և թաքնվում է, իսկ ահաբեկչությունների համար պատասխանատու են ամերիկացի քրիստոնյաները[84]։ Երեք տարի անց Ատտայի հայրն ասել է, որ Մոսադը սպանել է իր որդուն[85]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sisson M. Encyclopædia Britannica
  2. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. http://portland.indymedia.org/en/2004/12/306103.shtml
  4. Fouda, Yosri (2006 թ․ հոկտեմբերի 1). «The laughing 9/11 bombers». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. Bernstein, Richard (2002 թ․ սեպտեմբերի 10). «On Path to the U.S. Skies, Plot Leader Met bin Laden». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. 6,0 6,1 Fouda, Yosri (2006 թ․ հոկտեմբերի 1). «Chilling message of the 9/11 plots». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Video of 9/11 ringleader Mohammed Atta posted by British news site». USA Today. 2006 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Ross, Brian (2009 թ․ սեպտեմբերի 10). «FBI Informant Says Agents Missed Chance to Stop 9/11 Ringleader Mohammed Atta». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Flight Path Study – American Airlines Flight 11» (PDF). National Transportation Safety Board. 2002 թ․ փետրվարի 19. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  10. McDermott, 2005, էջ 9—11
  11. 11,0 11,1 Cloud, John (2001 թ․ սեպտեմբերի 30). «Atta's Odyssey». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. 12,0 12,1 12,2 Hooper, John (2001 թ․ սեպտեմբերի 23). «The Shy, Caring, Deadly Fanatic». The Guardian. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  13. McDermott, 2005, էջ 12—14
  14. «Transcript: A Mission to Die For». Four Corners / ABC (Australia). 2001 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. 15,0 15,1 «The Day That Changed America». Newsweek. 2001 թ․ դեկտեմբերի 31.
  16. 16,0 16,1 16,2 Federal Bureau of Investigation (2008 թ․ փետրվարի 4). «Hijackers' Timeline» (PDF). 9/11 Myths. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  17. Fouda and Fielding, 2003, էջ 78
  18. Swanson, Stevenson (2003 թ․ մարտի 7). «9/11 haunts hijacker's sponsors; German couple talks of living with pilot Atta». Chicago Tribune.
  19. McDermott, Terry (2002 թ․ հունվարի 27). «A Perfect Soldier; Mohamed Atta, whose hard gaze has stared from a billion television screens and newspaper pages, has become, for many, the face of evil incarnate». Los Angeles Times.
  20. McDermott, 2005, էջ 22—23
  21. McDermott, 2005, էջ 25
  22. McDermott, 2005, էջ 24
  23. «Interview with Professor Dittmar Machule». ABC (Australia). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  24. «A Mission to Die For – Europe Map». ABC (Australia). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  25. McDermott, 2005, էջ 29—31
  26. Corbin, 2003, էջ 122
  27. McDermott, 2005, էջ 47
  28. 28,0 28,1 Finn, Peter (2001 թ․ սեպտեմբերի 22). «A Fanatic's Quiet Path to Terror; Rage Was Born in Egypt, Nurtured in Germany, Inflicted on U.S.». The Washington Post.
  29. Corbin, 2003, էջ 123
  30. Buncombe, Andrew (2001 թ․ հոկտեմբերի 12). «Childhood clues to what makes a killer». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  31. «Four Corners – Ralph Bodenstein interview». ABC (Australia). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  32. «Four Corners – Volker Hauth interview». ABC (Australia). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  33. Loeterman, Ben; Hedrick Smith (2002 թ․ հունվարի 17). «Inside the Terror Network». Frontline. PBS. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  34. Fouda and Fielding, 2003, էջ 82
  35. «Volker Hauth interview». Four Corners. Australian Broadcasting Company (ABC). 2001 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  36. McDermott, 2005, էջ 2—3
  37. McDermott, 2005, էջ 34—37
  38. «Mohamed Atta's Last Will and Testament». PBS Frontline. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  39. Fouda and Fielding, 2003, էջ 77
  40. McDermott, 2005, էջ 57
  41. Sly, Liz (2001 թ․ սեպտեմբերի 21). «In hindsight, more suspicion called for; Hamburg was early hotbed for plotters». Chicago Tribune.
  42. 42,0 42,1 McDermott, 2005, Chapter 5
  43. McDermott, 2005, էջ 58
  44. Bernstein, Richard Bernstein (2002 թ․ սեպտեմբերի 10). «On Path to the U.S. Skies, Plot Leader Met bin Laden». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  45. «Atta 'trained in Afghanistan'». BBC. 2002 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  46. Frantz, Douglas; Desmond Butler (2002 թ․ օգոստոսի 24). «Germans Lay Out Early Qaeda Ties to 9/11 Hijackers». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  47. «Inside the Terror Network». Frontline. PBS. 2002 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  48. «Zacarias Moussauoi v. the United States (trial testimony)». Cryptome / United States District Court – Eastern District of Virginia. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  49. 49,0 49,1 49,2 «9/11 and Terrorist Travel» (PDF). Staff Report. National Commission on Terrorist Attacks Upon the United States. 2004. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
  50. 50,0 50,1 50,2 50,3 9/11 Commission Chapter 7 // 9/11 Commission Report. — National Commission on Terrorist Attacks Upon the United States, 2004.
  51. McDermott, 2005, էջ 194
  52. Allison, Wes (2001 թ․ հոկտեմբերի 2). «The terrorists next door». St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  53. Whittle, Patrick (2006 թ․ սեպտեմբերի 10). «Landlord: Steve Kona». Herald Tribune (Sarasota, Florida). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  54. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  55. Tobin, Thomas C. (2002 թ․ սեպտեմբերի 1). «Florida: Terror's Launching Pad». The St. Petersburg Times. St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2002 թ․ սեպտեմբերի 5-ին.
  56. «Algerian accused in Britain of training hijackers». Las Vegas Review-Journal. 2001 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  57. «Hijackers' True Name Usage» (PDF). U.S.D.C. Eastern District of Virginia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  58. «Investigating Terror». CNN. 2001 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  59. Fouda and Fielding, 2003, էջ 216
  60. «War Without Borders – The Madrid Bombing». The Fifth Estate. Canadian Broadcasting Corporation (CBC). 2004 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  61. Broomby, Rob (2002 թ․ հոկտեմբերի 2). «Report details US 'intelligence failures». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  62. Belluck, Pam (2001 թ․ հոկտեմբերի 5). «A Mundane Itinerary on the Eve of Terror». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  63. Wood, Graeme (2015-03). «What ISIS Really Wants». The Atlantic. Atlantic Media. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  64. «What was Atta doing on 9/10? — msnbc — Hardball with Chris Matthews | NBC News». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  65. «The Aviation Security System and the 9/11 Attacks – Staff Statement No. 3» (PDF). 9/11 Commission. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  66. 66,0 66,1 66,2 «Staff Report – "We Have Some Planes": The Four Flights – a Chronology» (PDF). 9/11 Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
  67. Sullivan, Laura (2004 թ․ հունվարի 28). «9/11 victim calmly describes hijack on haunting tape». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  68. «9/11: Hijacker says 'we have some planes'» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  69. Dorman, Michael (2006 թ․ ապրիլի 17). «Unraveling 9–11 was in the bags». Newsday. New York. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  70. 70,0 70,1 O'Sullivan, Arieh (2001 թ․ նոյեմբերի 8). «Internet rumors aside, WTC attacker not held by Israel». Jerusalem Post.
  71. Edward F. Mickolus, Susan L. Simmons The Terrorist List. — ABC-CLIO, 2011. — ISBN 0313374724
  72. Gugliotta, Guy and David S. Fallis (2001 թ․ սեպտեմբերի 15). «2nd Witness Arrested; 25 Held for Questioning». The Washington Post. էջ A29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  73. Edward Jay Epstein (2005 թ․ նոյեմբերի 22). «Atta in Prague». OpinionJournal. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  74. Kenety, Brian (2004 թ․ սեպտեմբերի 3). «A Tale of Two 'Attas': How spurious Czech intelligence muddied the 9/11 probe». Radio Praha. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  75. Crewdson, John (2004 թ․ օգոստոսի 29). «In Prague, a tale of 2 Attas; Mistaken identity muddied 9/11 probe». Chicago Tribune.
  76. Burke, 2003, էջ 17
  77. White, Josh (2006 թ․ սեպտեմբերի 22). «Hijackers Were Not Identified Before 9/11, Investigation Says». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  78. «Office Inspector General's Report» (PDF). Department of Defense. 2006 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  79. Herridge, Catherine (2010 թ․ հոկտեմբերի 4). «Exclusive: Witnesses in Defense Dept. Report Suggest Cover-Up of 9/11 Findings». Fox News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  80. Weaver, Carolyn. (October 6, 2004). «New video shows 9/11 hijackers Mohammed Atta, Ziad Jarrah at Al-Qaida meeting.» Արխիվացված 2011-09-29 Wayback Machine Voice of America News.
  81. Pape, Robert. (2005). Dying to Win: The Strategic Logic of Suicide Terrorism, New York: Random House, p. 220
  82. Lappin, Elena (2002 թ․ օգոստոսի 29). «Portrait: Atta in Hamburg». Prospect. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  83. MacFarquhar, Neil (2001 թ․ սեպտեմբերի 19). «Father Denies 'Gentle Son' Could Hijack Any Jetliner». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  84. Connolly, Kate (2002 թ․ սեպտեմբերի 2). «Father insists alleged leader of attack on WTC is still alive». The Guardian. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  85. «'He Never Even Had a Kite' Mohamed Atta's father talks about his son, the alleged hijacker». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]