Միրել Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միրել Շահինյան
Ծնվել էմայիսի 17, 1918(1918-05-17)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Don Soviet Republic, ՌԽՖՍՀ
Վախճանվել էփետրվարի 24, 2012(2012-02-24) (93 տարեկան)
Մահվան վայրԿոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1948)
Մասնագիտություննկարչուհի
Ժանրգրաֆիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ՀայրՀակոբ Խաչատրյանց
ՄայրՄարիետա Շահինյան
ԱմուսինՎիկտոր Ցիգալ
ԶավակներՍերգեյ Ցիգալ

Միրել Շահինյան (մայիսի 17, 1918(1918-05-17), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Don Soviet Republic, ՌԽՖՍՀ - փետրվարի 24, 2012(2012-02-24), Կոկտեբել, Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), հայ գեղանկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրել Շահինյանը ծնվել է 1918 թվականին Նոր Նախիջևանում Մարիետա Շահինյանի և Յակով Խաչատրյանցի ընտանիքում[1]։ Առաջին դասարան հաճախել է Հայաստանի ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կիսլովոդսկում։ 1928 թվականի ամռանը Մաքսիմիլիան Վոլոշինը Մարիետա Շահինյանին դստեր հետ հրավիրել է Կոկտեբել, որտեղ նրանք բնակարան են վարձել Պավլովների ընտանիքի հարևանությամբ։ 1931 թվականին Շահինյանների ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ 1936 թվականին Միրել Շահինյանն ավարտել է դպրոցը։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին տարհանվել է Սվերդլովսկ։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը (Ալեքսանդր Դեյնեկայի դասարան)։ 1948 թվականին Մարիետա Շահինյանը 500 ռուբլով դստեր համար Կոկտեբելում բնակարան է գնել։ Միրելն ապրել է Մոսկվայում (Արբատ) և Ղրիմում (Կոկտեբել)։

Միրել Շահինյանը մահացել է 2012 թվականի փետրվարի 24-ին Կոկտեբելում[2]։ Թաղված է Կոկտեբելի գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրելի աշխատանքների զգալի մասը նվիրված է Աֆրիկային, որտեղ արվեստագետը եղել է 16 անգամ։ Նկարել է աֆրիկյան «Ճամփորդական նշումներ» կտավները։ Կտավների մեկ այլ մեծ շարք նվիրված է Կոկտեբելին[4]։

Աշխատանքները գտնվում են Կուրգանի շրջանի գեղարվեստի թանգարանում, Լուգանսկի տարածաշրջանային գեղարվեստի թանգարանում, Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Մարոկոյի մասնավոր հավաքածուներում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Հակոբ Խաչատրյանց (1884-1960), հայ գրականագետ, թարգմանիչ
  • Մայր՝ Մարիետա Շահինյան (1888-1982) հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ
  • Ամուսին՝ Վիկտոր Ցիգալ (1916-2005), ՌԴ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ
  • Դուստր՝ Ելենա Ցիգալ (1941, Սվերդլովսկ), կենսաբանական գիտությունների թեկնածու
  • Որդի՝ Սերգեյ Ցիգալ (1949), ռուս նկարիչ
  • Հարս՝ Լյուբով Պոլիշչուկ (1949-2006), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, թատերական գործիչ, մանկավարժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хачикян С. Она считала себя ростовчанкой Արխիվացված 2014-10-18 Wayback Machine // www.yerkramas.org. - 2013. - 19 мая.
  2. Клепс С. В Коктебеле скончалась Мирэль Шагинян // kafanews.com. - 2012. - 25 февр.
  3. «У Любови Полищук в Крыму умерла 94-летняя свекровь». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  4. «Выставка произведений МИРЭЛЬ ШАГИНЯН». www.rah.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  5. «Информация из Российской академии художеств». www.moscowlife.net. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]