Մատիաս Օլիվերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիաս Օլիվերա
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1997(1997-10-31)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Մատիաս Օլիվերա Միրամոնտես (իսպ.՝ Mathías Olivera Miramontes, հոկտեմբերի 31, 1997(1997-10-31)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ։ «Խետաֆե» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվերան «Նասոնալ» ակումբի սան է։ 2016 թվականի փետրվարի 13-ին «Ռիվեր Պլեյտա» մայրաքաղաքային ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում։ Իր առաջին խաղաշրջանում Մատիասը օգնել է ակումբին հաղթել Ուրուգվայի 2016 թվականի առաջնությունում։ 2017 թվականին նա վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Աթենաս» ակումբ։ 2017 թվականի ամռանը Օլիվերան վեցամյա համաձայնագիր է ստորագրել իսպանական «Խետաֆե» ակումբի հետ[3]։ Մատիասը հոկտեմբերի 24-ին Իսպանիայի գավաթում «Դեպորտիվո Ալավես»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել հիմնական կազմում[4]։ Նոյեմբերի 3-ին «Ռեալ Բետիս»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել Լա Լիգայում[5]։ 2018 թվականի ապրիլի 21-ին Մատիասը «Էյբար ՖԱ»-ի դեմ խաղում իր առաջին գոլն խփել «Խետաֆե»-ի կազմում[6]։

2018 թվականին ամռանը Օլիվերան վարձույթի իրավունքով տեղափոխվել է «Ալբասետե» ֆուտբոլային ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Օլիվերան Ուրուգվայի երիտասարդական հավաքականի հետ հաղթել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարւմ խաղացել է Պերուի[7], Բոլիվիայի[8], Կոլումբիայի[9], Բրազիլիայի[10], Էկվադորի[11],Վենեսուելայի[12] և Արգենտինայի[13][14] թիմերի դեմ խաղերում։ Արգենտիայի դեմ խաղում Մատիասը խփել է գոլ։

Նույն թվականին Օլիվերան մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հարավային Կորեայում։ Մրցաշարում խաղացել է Ճապոնիայի[15], Հարավաֆրիկյան Հանրապետության[16], Սաուդյան Արաբիայի[17], Պորտուգալիայի[18], Վենեսուելայի[19] և երկու անգամ Իտալիայի[20][21] թիմերի դեմ խաղում։ Ճապոնացիների դեմ խաղում Մատիասը խփել է գոլ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նասոնալ»
  • Ուրուգվայի չեմպիոն՝ 2016
Ուրուգվայ (մինչև 20)
  • Հարավային Ամերիկայի ֆուտբոլի երիտասարդական թիմերի չեմպիոն՝ 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Mathías Oivera, nuevo refuerzo azulón» (իսպաներեն). Getafe CF. 2017 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Хетафе VS. Депортиво Алавес 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 24.
  5. «Реал Бетис VS. Хетафе 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 3.
  6. «Эйбар VS. Хетафе 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 21.
  7. «Уругвай (до 20) VS. Перу (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 26.
  8. «Уругвай (до 20) VS. Боливия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27.
  9. «Уругвай (до 20) VS. Колумбия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 6.
  10. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 3.
  11. «Эквадор (до 20) VS. Уругвай (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 12.
  12. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9.
  13. «Аргентина (до 20) VS. Уругвай (до 20) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  14. «Уругвай (до 20) VS. Аргентина (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31.
  15. «Уругвай (до 20) VS. Япония (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 24.
  16. «Уругвай (до 20) VS. ЮАР (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 27.
  17. «Уругвай (до 20) VS. Саудовская Аравия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 31.
  18. «Уругвай (до 20) VS. Португалия (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 4.
  19. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 8.
  20. «Италия (до 20) VS. Уругвай (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 21.
  21. «Уругвай (до 20) VS. Италия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Օլիվերա» հոդվածին։