Մասնակցի քննարկում:Narek75/Արխիվ/2013-2016

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիֆիկացման կարի՞ք[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75 Կարո՞ղ ես ասել, ինչ վիքիֆկացում է պահանջվում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնների ցանկ էջի մեջ։--Cheetah (քննարկում) 04։21, 13 Օգոստոսի 2013 (UTC)

Այնպիսի վիքիֆիկացում, որ նման բան երբեք չհանդիպենք՝ «Ուոլթեր Բրաուն ավար է պարգևատրվում էր 1949 թ. մինչև 1977 թ. ԲԱԱ չեմպիոններին», ցավոք այս պահին ժամանակս չի հերիքում հոդվածը բարելավելու համար, դրա համար էլ տեղադրեցի կաղապարը։ --NAREK75 08։33, 13 Օգոստոսի 2013 (UTC)

Ոչ ներողություն, այդ տողը կապ չուներ։ --NAREK75 08։36, 13 Օգոստոսի 2013 (UTC)

Քերականական ու ուղղագրական սխալներ շատ կան։ --NAREK75 10։59, 13 Օգոստոսի 2013 (UTC)

Ջնջվել են պատկերներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝


Պատկեր:ClaudiaCardinaleinArmenia.jpg,
Պատկեր:Tupac.jpg

Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ -ERJANIK քննարկում: 08։22, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)

Կալիֆոռնիայի համալսարան[խմբագրել կոդը]

Ողջույն, Նարեկ ջան։ Քո գրած Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան և Հայկական Սովետական Հանրագիտարանի Կալիֆոռնիայի համալսարան հոդվածները նույն համալսարանի՞ն են վերաբերվում։ Ճիշտն ասած ես գլուխ չհանեցի, հիմնադրման տարեթվերը տարբեր են, սակայն ինչ-որ նման բան կա։ --Lilitik22 (քննարկում) 19։52, 16 Հոկտեմբերի 2013 (UTC)

Բարև Լիլիթ ջան։ Բարեբախտաբար ոչ։ Քո գտածը սա է՝ Կալիֆորնիայի համալսարան, իսկ իմ ստեղծածը UCLA-ն է։ Տնաշենները այնքան Կալիֆորնիայի համալսարաններ ունեն, որ մարդ չգիտի ինչ անի։-)))), -NAREK75 22։03, 16 Հոկտեմբերի 2013 (UTC)

Հաա, մերսի շատ :), -Lilitik22 (քննարկում) 03:47, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հանձնաժողովի անդամ[խմբագրել կոդը]

Ողջույն, Նարեկ ջան։ Այբ դպրոցի հետ նախագիծ եմ պատրաստվում իրականացնել՝ նվիրված Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերը վիքիֆիկացնելուն և վիքիպեդիա տեղափոխելուն։ Լինելու է հանձնաժողով՝ կազմված փորձառու խմբագիրներից, ովքեր ամեն ամիս առանձնացնելու են այն խմբին կամ թիմին, ով ամենալավն է աշխատել և ում գրած հոդվածներն ամենաորակյալն են։ Կհամաձայնե՞ս դառնալ հանձնաժողովի անդամ։ --Lilitik22 (քննարկում) 20։20, 17 Հոկտեմբերի 2013 (UTC)

Բարև, Լիլիթ ջան։ Իսկապես (առանց խաբելու) շատ կուզենայի գալ, պարզապես շատ խայտաբղետ գրաֆիկ ունեմ հիմա։ --NAREK75 09։40, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)

Խնդիր չկա, Նարեկ ջան, բայց ոչ մի տեղ գնալու կարիք չկա։ Ամեն ինչ վիքիում է արվելու։ Ուղղակի պետք է ամեն ամիս աչքի անցկացնել մասնակիցների կողմից ստեղծված հոդվածներն ու ձայնը տալ որևէ խմբին։ --Lilitik22 (քննարկում) 09:46, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Դե որ էդպես է, ուրեմն երևի համաձայնեմ, Լիլիթ ջան։ --NAREK75 12։09, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)

Վաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի Նարեկ, այս շքաշանը քեզ Հայերեն Վիքիպեդիայում կատարաց քո բազմամամյա և տարաբնույթ աշխատանքների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09։57, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)

Անչափ շնորհակալ եմ, Արման ջան, լրիվ նոր ուժերով լիցքավորվեցի։--NAREK75 12։10, 18 Հոկտեմբերի 2013 (UTC)

Ջնջվել է պատկեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝

Հեղինակային իրավունքի խախտման պատճառով, բացի այդ ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը չի թույլ տալիս օգտագործել այս պատկերը։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 08։57, 18 Նոյեմբերի 2013 (UTC)

Այբ դպրոցի հոդվածների ստուգում և գնահատում[խմբագրել կոդը]

Ողջույն, Նարեկ ջան։ ԱՅԲ դպրոցի հետ նախագծի առաջին փուլն ավարտվեց։ Խնդրում եմ աչքի անցկացնել մասնակիցների կողմից ստեղծված հոդվածները (Ա խումբ, Բ խումբ, Գ խումբ) և քո կարծիքը հայտնել թիմերի ընդհանուր աշխատանքի մասին այստեղ, ինչպես նաև «Քվեարկություն» բաժնում ստորագրել այն թիմի անվան կողքը, որը գտնում ես լավագույնս է կատարել իր գործը։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր խումբ պետք է գրեր 100 հոդված։ Որոշում կայացնելու համար տրվում է 7 օր ժամանակ՝ մինչև 27.11.2013 Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 14։41, 20 Նոյեմբերի 2013 (UTC)

Հարգելի՛ Narek75, մինչև Նախագիծ:ՀՍՀ հոդվածների ներառում/Համագործակցություն ԱՅԲ-ի հետ քվեարկությանը մասնակցելը խնդրեմ ուշադրություն դարձնես այս քննարկմանը: ERJANIK քննարկում: 17:13, 24 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Narek75/Արխիվ,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Շքանշաններ, 2014 հունվար[խմբագրել կոդը]

Արման ջան, իհարկե շատ շնորհակալ եմ, բայց դեռ 1000-ին չեմ հասել, ներկա պահին դրանք 846 են, այնպես որ քո թույլտվությամբ հանենք այս շքանշանը և վերահանձնվի միայն 1000-ն անցնելուց հետո. դե որ իրոք արժանի լինեմ էլի։ Հը՞, ինչ կարծիքի ես։ Կրկին անգամ շնորհակալություն։ --NAREK75 19։28, 22 Հունվարի 2014 (UTC)

Նարեկ ջան, չէի կարծում, որ 300-ից ավել միայն հողումներ ունես :) Շքանշանը ճշգրտեցի արդեն։ 500-ից ավել հոդված հաստատ ստեղծել ես։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:41, 22 Հունվարի 2014 (UTC)
Շքանշանային խառնաշփոթ ստացվեց, Նարեկ ջան։ Շնորհակալ եմ անկեղծության համար։ Ահա քեզ մեկ այլ շքանշան ֆիլմերի մասին մի շարք կարևոր հոդվածներ ստեղծելու համար.
Կինոշքանշան
Հարգելի՛ Narek75, այս շքանշանը ձեզ կինոյի թեման զարգացման համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։44, 22 Հունվարի 2014 (UTC)

Վայ, Արման ջան, սրան էլ արժանի չեմ էդքան, բայց շատ շնորհակալ եմ։ Հնարավորության և ազատ ժամանակի դեպքում խոստանում եմ այս մրցանակին համապատասխան աշխատանք կատարել։ --NAREK75 17։58, 23 Հունվարի 2014 (UTC)

Շատ լավ կլինի, Նարեկ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:05, 23 Հունվարի 2014 (UTC)

ՀՍՀ նախագծի ամփոփում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Ավագ դպրոցների հետ ՀՍՀ նախագծի փուլը երեկ ավարտվեց։ Խնդրում եմ մինչև փետրվարի 4-ը գնահատել և հայտնել քո կարծիքը թիմերի մասին։ Հիշեցնեմ, որ պետք է գնահատել 5 միավորանոց սանդղակով։ Ահա փոքրիկ վիճակագրություն, որը կօգնի քեզ՝

  1. Այբ ավագ դպրոց
  • Ա թիմ` 7 մասնակից և 135 հոդված
  • Բ թիմ` 7 մասնակից և 337 հոդված
  • Գ թիմ` 8 մասնակից և 327 հոդված
  1. Ֆիզմաթ դպրոց

Շնորհակալություն։--Lilitik22 (քննարկում) 10:04, 1 Փետրվարի 2014 (UTC)

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Ֆիզմաթ դպրոցին երևի թե մոռացել ես գնահատել :) Հղումները վերևի գրածիս մեջ են։ --Lilitik22 (քննարկում) 06:46, 4 Փետրվարի 2014 (UTC)

Լեբրոն Ջեյմսը լավ հոդվածի գնահատման փուլում[խմբագրել կոդը]

ողջույն Նարեկ ջան, ոնց ես?, խնդրեմ արձագանքես Վիքիպեդիա:Գնահատում/Լեբրոն Ջեյմս բաժնում, ավելի ճիշտ խնդրում եմ եթե ժամանակ գտնես ավելացնես Լեբրոնի մասին հնարավոր այլ տվյալներ, մասնավորապես անձնական կյանքի (բասկետբոլից դուրս) և մեր օրերի հետ կապված տեղեկություններ, հոդվածը ափսոս է, որպեսզի դառնա լավ հոդված: -ERJANIK քննարկում: 06:26, 2 Փետրվարի 2014 (UTC)

Նարեկ ջան ողջույն, շատ ապրես այսքան տվյալներ ավելացնելու համար, մի շատ փոքր բան կա միայն, ներկայիս կանոնակարգերով մեկ հոդվածում թույլատրվում է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, դրա համար ես King King 1930 poster.jpg պատկերը հանել եմ էջից, այնտեղ կար արդեն թերթի շապիկի էջը որպես ոչ ազատ: Եվս մեկ անգամ շնորհակալություն քո կատարած աշխատանքի համար: Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 11:29, 8 Փետրվարի 2014 (UTC)
Եջրանիկ ջան շնորհակալություն ամեն ինչի համար: Ուղղակի կուզենայի ասել, որ այդքան էլ չեմ սատարում հոդվածում մեկից ոչ ավելի ազատ պատկերի առկայությունը, ախր երբեմն ԻՐՈՔ անհրաժեշտություն է դառնում մի երկու ոչ ազատ պատկերի միջոցով նյութն ավելի պատկերավոր և բացատրելի ստանալ, մանավանդ, որ հոդվածը փոքրածավալ չէ: Իհարկե նաև կողմ էլ չեմ, որ հոդվածում չափից դուրս շատ անազատ պատկերներ լինեն (հիշում եմ «Դաշնակահարի դեպքում»): --NAREK75 08:05, 9 Փետրվարի 2014 (UTC)
դա առանձին հարց է, ինչևէ այս պահին գործող կանոնակարգին հետևել է պետք, ապրես Նարեկ ջան, կարծում եմ որ իսկապես արժանի է լավ հոդված կոչվելուն: Ի դեպ չնայած երևի գիտես, բայց մի անգամ էլ ասեմ, դու էլ կարող կարծիք հայտնել թե գնահատման թե քվեարկության փուլում, այնպես չի որ որպես հոդվածի հեղինակ Դու չես կարող մասնակցել դրանց: -ERJANIK քննարկում: 08:16, 9 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալ եմ, Երջանիկ ջան, հենց այն բանի համար, որ ինձ մոտիվացրիր, թե չէ կալարեի հոդվածն համալրել, էդ մեկը հաստատ :-) : --NAREK75 06:42, 10 Փետրվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների շաբաթ[խմբագրել կոդը]

Պատկեր:Kharab paterazm 10.tif Ազատամարտիկների համագործակցության շաբաթ
Հարգելի՛ Narek75, հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Ազատամարտիկների համագործակցության շաբաթ նախագծին, որը տեղի կունենա 2014թ.-ի փետրվարի 16-ից 22-ը ներառյալ։--Գարդմանահայ (քննարկում) 07։18, 8 Փետրվարի 2014 (UTC)

խնդիրներ պատկերների հետ[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Narek75, Ձեր բեռնած Պատկեր:WNBA Logo 2013.png պատկերի համար խախտված է պատկերներ կանոնակարգի այն կետը, համաձայն որի ոչ ազատ պատկերները կարող են բեռբվել մինչև 600 px թույալտվությամբ, խնդրեմ կատարեք համապատասխան ուղղում, որպեսզի պատկերները չջնջվեն, հարցերի դեպքում գրեք։ -ERJANIK քննարկում: 11։55, 8 Փետրվարի 2014 (UTC)

Երջանիկ ջան ուղղեցի՝ բեռնելով նիշքի նոր տարբերակ: --NAREK75 08:01, 9 Փետրվարի 2014 (UTC)
ապրես Նարեկ ջան: -ERJANIK քննարկում: 06:58, 10 Փետրվարի 2014 (UTC)
Նարեկ ջան խնդրեմ ուղղես նաև Պատկեր:Ultimate Mortal Kombat 3 poster.jpg-ը, մերսի նախապես: -ERJANIK քննարկում: 13:25, 18 Փետրվարի 2014 (UTC)

Երջանիկ ջան, երևի լավ կլինի սա ջնջենք, փոխարենը նորը` ավելի ցածր որակովը դնենք, որովհետև նոր տարբերակը չի բեռնում։ --NAREK75 05։53, 19 Փետրվարի 2014 (UTC)

դե այդպես էլ արա: -ERJANIK քննարկում: 06:56, 19 Փետրվարի 2014 (UTC)
Նարեկ ջան ողջույն, ոնց ես?, գիտես Պատկեր:AgribusinessTeachingCenterbyN75.jpg պատկեր չափսեր մեծ են թույլատրելիից որպես ոչ ազատ պատկեր, խնդրեմ ուղղիր: -ERJANIK քննարկում: 12:47, 3 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Եղավ երջանիկ ջան, եկ այս պատկերը ջնջենք, ես հիմը նորը կբեռնեմ, թուլացված որակով։

Հ. Գ.` լավ եմ, Երջանիկ ջան, դու ոնց ես։ --NAREK75 12:55, 3 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Նարեկ ջան Պատկեր:Agribusiness Teaching Center logo.jpg այս պատկերի չափսերն էլ են մեծ` 785 × 279: -ERJANIK քննարկում: 08:38, 5 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Երջանիկ ջան, կներես անուշդրությանս համար, բայց պարզվում է, որ կա նկարի ազատ տարբերակը պահեստում՝ Պատկեր:Agribusiness Teaching Center (ATC).png, էնպես որ հինն արդեն ներկայացրել եմ ջնջման։ --NAREK75 10:34, 5 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Նարեկ ջան կենդանի անձանց լուսանկարները չի կարելի օգտագործել ոչ ազատ արտոնագրով։-ERJANIK քննարկում: 15:28, 8 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Կրկնօրինակ էջ[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Դու ստեղծել ես Ախլաթյան գյուղի մասին հոդված, սակայն 2010 թվականին արդեն ստեղծվել է այդ գյուղի մասին հոդված։ Ըստ կանոնների՝ պետք է նոր ստեղծված հոդվածի տեղեկությունները տեղափոխել հին հոդված։ Կանե՞ս։ --Lilitik22 (քննարկում) 22:07, 1 Մարտի 2014 (UTC)[reply]

Լավ, Լիլիթ ջան: --NAREK75 06:22, 2 Մարտի 2014 (UTC)[reply]

Ոսկե Վիքիի շքանշան
Նարեկ ջան, այս շքանաշանը քեզ Հայերեն Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։) --Լիլիթ (քննարկում) 07։38, 29 Ապրիլի 2014 (UTC)

Շնորհակալ եմ շատ-շատ-շատ-շատ, Լիլիթ ջան։ --NAREK75 07։55, 29 Ապրիլի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03։57, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ շատ։ --NAREK75 10։54, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)

Խնդրեմ :) --Արման Մուսիկյան (քննարկում) 11:06, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Նարեկ, ցանկալի է գյուղապետերի անունները ավելացնելիս հղումներ տաք, չնայած մեր մոտ շատ գյուղապետեր անժամկետ են «ընտրվում», բայց մեկ-մեկ լինում է, որ ամեն դեպքում փոխվում են:-)--6AND5 (քննարկում) 13։29, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)

Շատ լավ, 6AND5 ջան, էդպես կանեմ։ --NAREK75 11։11, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ Narek75։ Ձեր բեռնած Los Angeles Kings Logo (2011).svg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 09։38, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)

Նարեկ ջան, արձագանքիր քննարկումներիդ, նորից բեռնել ես մեծ պատկերներ, դրանք էլ ուղղի, նաև նայիր այս խմբագրումը, կհասկանաս արդեն: --ERJANIK քննարկում: 12:39, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]


Այդ խմբագրումը ճիշտն ասած ոչինչ չասած, իսկ ես չեմ հասկանում, ասենք 227×160 px-ը, ինչպե՞ս ենք հասկանում, որ գերազանցում է 600 պիքսելը, բացատրիր ինձ, խնդրում եմ։ --NAREK75 19։25, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)

այդ խմբագրումը Նարեկ ջան, նայիր դրա նախորդ տարբերակը պարզ կլինի, երբ դնում ես [[]] հոդված բաժնում կրկնակի է դառնում փակագծերը, այդ կաղապարը այնպես է պատրաստած, որ ինքը ավտոմատ ավելացնում է փակագծերը, իսկ երբ դնում ես, հոդվածում հղումը էլի ցույց է տալիս, բայց ասում է այդ անունով հոդված չկա, իսկ պատկերի չափսի հետ կապված էլ, նայի այս պատկերը պարզ կլինի, երբ կտտացնում ես այդ հղումների վրա, արդեն բերում է մեծ չափսերովը, սովորական դեպում դրանք չկան, եթե մի բան կիսատ գրեցի, ասա: --ERJANIK քննարկում: 05:31, 21 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Նարեկ ջան ուղղեցի այս պատկերը նորը բեռնելով, տես եթե էլի կան ուղղիր, հանկարծ կիսատ չմնա: --ERJANIK քննարկում: 11:30, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
շտապեց, չեղավ նորը բեռնել, ինչ-որ ինձ անհայտ errorէ ցույց տալիս` The XML in the uploaded file could not be parsed., կգրեմ խորհրդարանում տեսնեմ ով գիտի: --ERJANIK քննարկում: 11:41, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շատ լավ, Երջանիկ ջան։ Եթե բան չկարողանանք անել, ուրեմն կջնջենք, նորը կբեռնենք։ --NAREK75 13։29, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)

Օրվա հոդված – WWE[խմբագրել կոդը]

Նարեկ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած WWE հոդվածն ընտրվել է 2014 թ. հոկտեմբերի 12-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։) --Լիլիթ (քննարկում) 08։41, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ, շատ։ --NAREK75 05։51, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 նոյեմբեր[խմբագրել կոդը]

Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ Narek75, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07։20, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Վայ, Արման ջան շատ-շատ շնորհակալ եմ։-) ։ --Narek75 (քննարկում) 07։28, 30 Նոյեմբերի 2014 (UTC)

Խնդրեմ, Նարեկ ջան :) --Արման Մուսիկյան (քննարկում) 07:41, 30 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

Ցարնաևներ[խմբագրել կոդը]

Ողջույն, հոդվածը վերանվանեցի հոգնակիով։ -◙Beko (քննարկում) 12։59, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շատ լավ, Մհեր ջան։ --Narek75 (քննարկում) 13:08, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Նարեկ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Բոստոն Սելտիքս հոդվածն ընտրվել է 2014 թ. դեկտեմբերի 4-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։) --Լիլիթ (քննարկում) 07։01, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Մերսի շատ։-) ։ --Narek75 (քննարկում) 07։02, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ ջան։ Այս անձի գործունեությանը ծանո՞թ ես։ Նշանակալիության հարցն է կասկածելի։ Եթե հոդվածում տեղ գտած ինֆոն ճիշտ է, ուրեմն նշանակալի է, եթե ոչ՝ ոչ։ --Լիլիթ (քննարկում) 18։12, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան նշանակալիության հարցով սխալ մարդ ես գտել։-), էս մարդը եթե չեմ սխալվում Հայաստանի խառնամարտի ֆեդերացիայի տնօրենն է, մարտարվեստի վարպետ է և հեռուստատեսությամբ վարում է խառնամարտի հանդիպումներ։ Կարելի է քիչ թե շատ նշանակալի համարել, որովհետև բացի այս ամենից նաև պրոմոտեր է համարվում, անգլերեն վիքիում մարտական ակումբների/կազմակերպությունների պրոմոտերների մասին ահագին հոդվածներ կան։ Երևի քիչ թե շատ նշանակալի է, չնայած հոդվածն ահագին բարելավման կարիք ունի։ --Narek75 (քննարկում) 19։18, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լավ, Նարեկ ջան, մերսի շատ, ուղղակի չգիտեի հոդվածի ինֆորմացիան հորինած է, թե ճիշտ է :) Ուրեմն այսպես էլ կթողնեմ, ջնջման չեմ առաջադրի։ --Լիլիթ (քննարկում) 19:22, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շատ լավ, ընթացքում կփորձեմ վիքիֆիկացնել։ Մոռացա ասեմ մարզիչ էլ է։ --Narek75 (քննարկում) 19։26, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ ջան, այս հոդվածը դու ես գրել, աղբյուր կավելացնե՞ս։ --Լիլիթ (քննարկում) 17։19, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)

Վայ էս հնության մասին մոռացել էի։ Հիմա դզեմ-փչեմ, Լիլիթ ջան։--Narek75 (քննարկում) 16:29, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Փաստորեն ինձնաից հետո ահագին խմբագրվել էր, չէի նկատել։ --Narek75 (քննարկում) 16:58, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Narek75։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված Ռոման Ամոյան հոդվածում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն--Աշոտ (քննարկում) 18։58, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Նարեկ ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Լոս Անջելես Լեյքերս հոդվածն ընտրվել է 2014 թ. դեկտեմբերի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար։) --Լիլիթ (քննարկում) 05։33, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Narek75/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Ողջույն, Նարեկ ջան։ Հունվարյան տոներդ շնորհավոր :) Այստեղ սպորտի վերաբերյալ գրառում է թողնվել, կարո՞ղ ես նայել։ --Ջեօ (서울) 07:17, 13 Հունվարի 2015 (UTC)

Բարև, շատ սիրելի Ջեո։ Շնորհակալ եմ, քո տոներն ել շնորհավոր, եղբայր։ Հիմա մասնակցին հաղորդագրություն կթողնեմ։ --Narek75 (քննարկում) 08:47, 13 Հունվարի 2015 (UTC)

տարվա հոդված - 2 ձայն[խմբագրել կոդը]

ողջույն Նարեկ ջան, ո՞նց ես, տեսա որ քվեարկել ես 2014 թ. հոդվածի համար, գիտես չէ տարվա հոդվածի համար կարող ես քվեարկել 2 հոդվածի օգտին, իհարկե եթե ուզում ես ու գտնում ես հարմար։ --ERJANIK քննարկում: 11:55, 27 Հունվարի 2015 (UTC)

Բարև Երջանիկ ջան։ Լավ եմ, դու՞ ոնց ես։ Պետք է մի հատ լավ նայեմ նոր ձայնս տամ )))։ --Narek75 (քննարկում) 17:48, 27 Հունվարի 2015 (UTC)

Չգիտեի, որ մահացել է, Նարեկ ջան, ինչ վատ է․․․ :((((((( --Լիլիթ (քննարկում) 20:25, 11 Փետրվարի 2015 (UTC)

Ցավոք, Լիլիթ ջան։ Լրիվ պատահական եմ իմացել` բասկետբոլային մեկնաբանի ֆեյսբուքյան էջից։ Վատ է, որ մեր մամուլում չէին անդրադարձել։ (((( --Narek75 (քննարկում) 09:00, 12 Փետրվարի 2015 (UTC)

Հա․․․ --Լիլիթ (քննարկում) 09:11, 12 Փետրվարի 2015 (UTC)

Լուսաչափ և Էքսպոնոմետր[խմբագրել կոդը]

ողջույն Նարեկ ջան, ո՞նց ես, Լուսաչափ և Էքսպոնոմետր հոդվածները ներկայացրել ես ձուլման, դրանք հաստատ նույնն են???։ --ERJANIK քննարկում: 06:59, 5 Մարտի 2015 (UTC)[reply]

Կարծես թե այո, Երջանիկ ջան։ Որ նայես անգլերեն վիքիում գրված է «լուսաչափ», իսկ ռուսերենում՝ «էքսպոնոմետր»։--Narek75 (քննարկում) 07:53, 5 Մարտի 2015 (UTC)[reply]

de լավ, մերսի Նարեկ ջան, բայց չասեցիր թե ոնց ես։ --ERJANIK քննարկում: 08:36, 5 Մարտի 2015 (UTC)[reply]
Վայ Երջանիկ ջան, 100000000000000000 անգամ կներես։ Շատ լավ եմ, եղբա՛յր, դու՞ ոնց ես: :-) --Narek75 (քննարկում) 08:46, 5 Մարտի 2015 (UTC)[reply]
ինչ ներողություն ինչ բան, ես էլ եմ լավ ։ --ERJANIK քննարկում: 10:19, 5 Մարտի 2015 (UTC)[reply]

Translating the interface in your language, we need your help[խմբագրել կոդը]

Hello Narek75, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:07, 26 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Հնարավոր ջնջում Playboy Logo.svg[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75։ Ձեր բեռնած Playboy Logo.svg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 07:27, 18 Մայիսի 2015 (UTC)[reply]

Էլի ուշադիր չէի եղել, կներես։ Համենայնդեպս, արդեն նորը վերբեռնիեցի [ֆորմատով]։ --Narek75 (քննարկում) 07:58, 18 Մայիսի 2015 (UTC)[reply]

Դատաֆիկացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75, շնորհակալություն Ձեզ էական և կարևոր ներդրումների համար։ Հիմա տեղեքարտերը փոփոխված են հետևյալ կերպով, որ որոշ տվյալները վերցվում են Վիքիդատայից և երևում են Վիքիպեդիայում։ Դա շատ օգտակար և հարմար գործիք է։ Օրինակ, եթե կա ստույք տվյալներ, որ այս ինչ մարդը ծնվել է այս օրը, բավական է գրել դա 1 անգամ Վիքիդատայում և բոլոր համապատասխան ձևով կարգավորված կաղապարներում ցանկացաց Վիքիյում դա երևալու է։ Այսինքն, այլևս պետկ չի, որ 100 մասնակից 100 Վիքիներում կրկնի այս գործողությունը։ Եթե Դուք ունեք տվյալներ որևե անձի մասին, խնդրում եմ գրեք հենց Վիքիդատայում։ Դա և թեթևացնելու է էջը մեր Վիքիյում և զարգացնելու է մյուս Վիքիներ, իսկ մյուս Վիքիների մասնակիցներ ներբերելով տվյալներ Վիքիդատայում հարուստացնելու են նաև մեր Վիքին։ Նաև խնդրում եմ չավելացնել կատեգորիաներ, եթե նրանց տվյալներ կան կաղապարում և ավտոմատիկորեն արտահայտվում են կատեգորիաներում, օրինակ ծննձյան-մահվան թիվ-ամսաթիվը։ Վիքիողջույնով - Kareyac (քննարկում) 11:32, 21 Մայիսի 2015 (UTC)[reply]

Կաղապար:Լոս Անջելես Լեյքերս ներկա կազմ[խմբագրել կոդը]

Բարև, Նարեկ ջան, խնդրում եմ Կաղապար:Լոս Անջելես Լեյքերս ներկա կազմում իմ արած վերջին խմբագրումը ստուգի :-)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:30, 29 Մայիսի 2015 (UTC)[reply]

Բարև Աշոտ ջան, շնորհակալություն խմբագրումներիդ համար։ Ոնց որ թե ամեն ինչ կարգին է։ Կաղապարը թարմացնելու կարիք կունենա հաջորդ մրցաշրջանում։ --Narek75 (քննարկում) 09:58, 30 Մայիսի 2015 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատոր[խմբագրել կոդը]

Ողջույն, Narek75: Բավական հաճելի ու օգտակար ներդրումներ եք կատարել մեր վիրտուալ հանրագիտարանում: Ինչպես տեսնում եք, մենք դինամիկ կերպով զարգանում ենք, և կարիք կա նոր ադմինների: Ադմինը հոդված գրելուց բացի պետք է ուշադիր լինի քննարկումներին ու կայացնի իր արդար ու անկողմնակալ որոշումը: Դրա համար դու ունես բոլոր անհրաժեշտ չափանիշները: Կուզենայի՞ր լինել ադմինիստրատոր:--Հայկ (արաբագետ) 14:09, 31 Մայիսի 2015 (UTC)[reply]

Բարև Հայկ ջան, անչափ շնորհակալ եմ հաճելի խոսքերի համար։ Կլինեմ մաքսիմում ազնիվ ու կասեմ, որ էդքան էլ ադմինստրատորի պաշտնում առայժմ ինձ չեմ տեսնում, որովհետև քննարկումներում քիչ եմ ակտիվ, տեխնիկական բազմաթիվ նրբությունների դեռևս ամբողջապես չեմ տիրապետում, համ էլ անցյալում բազմաթիվ մասնակիցների հետ ընդհարումներ եմ ունեցել, էնպես որ քո թույլտվությամբ երևի (հլը որ) հրաժարվեմ :-)։ --Narek75 (քննարկում) 21:04, 31 Մայիսի 2015 (UTC)[reply]
Որոշումը քոնն է, Narek75, ես չեմ շարունակի: Բայց, զուտ ինֆորմացնելու տեսանկյունից, ասեմ, որ տեխնիկական բազմաթիվ նրբությունների դեռևս ամբողջապես չտիրապետելը և անցյալում բազմաթիվ մասնակիցների հետ ընդհարումներ ունենալը որևէ խոչընդոտ չեն հանդիսանում: Ինչևէ, եթե գտնում ես, որ ադմինիստրատոր չես ուզում դառնալ, դա քո անձնական ցանկությունն է: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 21:07, 31 Մայիսի 2015 (UTC)[reply]
Բարև Narek75 ջան, շնորհակալ եմ զգուշացման համար:--Հայկ Սևակ (քննարկում) 11:02, 3 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն[խմբագրել կոդը]

Բարի երեկո, Նարեկ ջան։ Շնորհակալություն երեխաների գրած 2 տողանոց բասկետբոլիստների հոդվածներն ուղղելու, տվյալներ ավելացնելու համար։ --Լիլիթ (քննարկում) 17:59, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Բարև, Լիլիթ ջան։ Հուսով եմ սրանից հետո էլ ավելի հավեսով կաշխատեն։ Ոչինչ, էլի ապրեն մեր էրեխեքը։ Ուղղակի ահագին ժամանակատար աշխատանք է, դրա համար եմ դանդաղ տեմպերով անում։ --Narek75 (քննարկում) 18:07, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հա, Նարեկ ջան, ես էլ եմ հուսով :) --Լիլիթ (քննարկում) 18:13, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հարգելի Narek75/Արխիվ, Ձեր ստեղծած Ֆլո Ռայդա հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբավարարի նվազագույն պահանջներին, ապա այն ենթակա է ջնջման։ --Շեյդի ~ 21:21, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Narek75։ Շնորհավորում եմ, Ձեր խմբագրած/առաջարկած Բասկետբոլի ազգային ասոցիացիա հոդվածն ընտրվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 21:07, 28 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալութիւն[խմբագրել կոդը]

Շնորհակալութիւն
Կապոյտ հորիզոններ ձեզ ալ:

Շաքէ Շաքէ Մանկասարեան (քննարկում) 20:38, 29 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շատ շնորհակալ եմ, Ձեզ էլ։ --Narek75 (քննարկում) 18:56, 6 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Narek75, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ինքնասպանություն» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 05:00, 24 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հնարավոր ջնջում Brigada Poster.jpg[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75, Ձեր բեռնած Brigada Poster.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ լրացված չէ ոչ ազատ պատկերի կաղապարը։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ Արամ քննարկում 03:01, 14 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Կարճ էջերի բարելավում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75, Վիքիպեդիայում այժմ աշխատում ենք էջերը չպիտակել կարճ հոդվածի պիտակով, քանի որ կա նախագիծ, որտեղ զբաղվում ենք դրանք բարելավմամբ, բացառությամբ այն հոդվածների, որոնք ստեղծվել են նկատելուց մեկ ամիս առաջ, բացի այդ կարճ պիտակելուց խնդրում եմ կաղապարում նշել պիտակման ամսաթիվը, որպեսզի յոթ օրը լրանալուն պես ներկայացվի արագ ջնջման, իսկ ցանկության դեպքում հոդվածը ստեղծած մասնակցի էջում կարող եք տեղադրել կաղապարում հայտնված տեքստը՝ որպես ծանուցում: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ քննարկում 10:12, 19 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Narek75/Արխիվ, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Հնարավոր ջնջում Rachel Green.jpg[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Narek75, Ձեր բեռնած Rachel Green.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Արամ քննարկում 20:07, 12 Հունվարի 2016 (UTC)

Արա՛մ, հենց այնպես բեռնված չէ։ Գեղարվեստական կերպարի մասին հոդվածը նկարագրելու համար է, ոչ թե դերասանուհու։ Կետայնությունն էլ չի անցնում 600 px-ը, այնպես որ կարող ես հանել ջնջնման կաղապարը։ --Narek75 (քննարկում) 20:10, 12 Հունվարի 2016 (UTC)
Նարե՛կ, ոչ ազատ պատկերի կաղապարի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն: Իսկ որ հենց այնպես չէ բեռնված, ինքս էլ լավ հասկանում եմ:--Արամ քննարկում 20:13, 12 Հունվարի 2016 (UTC)

Որ գրել էիր «Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել», դրան եմ պատասխանում, որ «հենց այնպես չի բեռնվել»։ Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր պատկերի հեղինակին, կամ պատկերի ամսաթիվը նշել, հուսով եմ հասկանում ես դա։ --Narek75 (քննարկում) 20:18, 12 Հունվարի 2016 (UTC)

Նարեկ ջան, դա պատրաստի ծանուցման կաղապար է՝ ստանդարտ տեքստ, մի՛ նեղացիր: Իսկ քո նշած դաշտերում ուղղակի գրիր «անհայտ», որպեսզի դատարկ չմնան, քանի որ եթե ես կամ ուրիշն էլ չպիտակի, ապա ավտոմատ պատկերը տեղափոխվում է Արագ ջնջման կատեգորիա:--Արամ քննարկում 20:21, 12 Հունվարի 2016 (UTC)

Ես նեղանալու խնդիր չունեմ, ընգեր։ Հա լավ պարզ է, սրանից հետո կգրեմ անհայտ, չգիտեմ ինչքանով է դա եղանակ փոխում կաղապարում, բայց դե։ --Narek75 (քննարկում) 20:23, 12 Հունվարի 2016 (UTC)

Կայքը, որտեղից բեռնում ես, հենց աղբյուր է: Կոչականիդ տառադարձությունն էլ չհասկացա: Ինչևէ: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ քննարկում 20:27, 12 Հունվարի 2016 (UTC)

Գիտեմ, որ աղբյուր է, Արամ ջան, երևի մի 6 տարի է բեռնվող նկարների տակ աղբյուրը նշում եմ։ Նոր բան չասեցիր, բայց դե ինչև քեզ էլ հաճելի խմբագրումներ: Լավ եղի՛ր ու շնորհակալություն կատարածդ վիքիներդրումներիդ համար։ --Narek75 (քննարկում) 20:32, 12 Հունվարի 2016 (UTC)

«Իսլամական պետություն» հոդվածի մասին[խմբագրել կոդը]

«Իսլամական պետություն» հոդվածի մասին 1. Հոդվածը բաղկացած է ընդամենը մի երկու նախադասությունից: 2. Ընդ որում, վերջին նախադասությունը, կարծում եմ, անհասկանալի է: Ահա այն. «Մուսուլմանները առաջին տարիներից ի վեր, բազմաթիվ պետություններ հիմնվել են որպես "մուսուլման", սկզբում Մուհամմադ մարգարեի հիմնած Խալիֆայություն և հաջորդած պետությունները, որ ղեկավարվում էին խալիֆայի կողմից (Մարգարեի "հետևորդ")»։ Հարգանքով՝--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 15:32, 16 Փետրվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Գնդապետ։ Շնորհակալ եմ դիտարկումների համար, պարզապես չհասկացա ինչու՞ եք հենց իմ քննարկման էջում սա գրել (հոդվածում ես չնչին խմբագրում էի արել, այն էլ՝ սխալ)։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որտեղ ցանկացած ոք կարող է խմբագրել։ Կարող եք դիտարկումներն ավելացնել հոդվածի քննարկման էջում։ Հաճելի խմբագրումներ։ --Narek75 (քննարկում) 17:39, 16 Փետրվարի 2016 (UTC)

    • Նարեկ ջան, ճիշտն ասած, չգիտէի, թէ որտեղ պիտի դնէի այդ յօդուածի մասին դիտողութիւնս: Վերջին մի քանի խմբագրողներին եմ ուղարկել: Ահա սա առաջին արձագանքն է, որ ստացայ: Շնորհակալ եմ: Յուսով եմ, միւսներից էլ արձագանքներ կլինեն և նկատուած թերութիւնները կշտկուեն... Նմանապէս մաղթում եմ յաճելի խմբագրումներ:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:18, 16 Փետրվարի 2016 (UTC)

Շնորհավո՜ր[խմբագրել կոդը]

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
Շնորհավոր Սուրբ Զատիկ

Հարգելի՛ Narek75, շնորհավորում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի առիթով և ցանկանում բազմաթիվ նոր խմբագրումներ Լավագույն մաղթանքներով՝

--El-ßäbregaՔննարկում 07:58, 27 Մարտի 2016 (UTC)[reply]

Robert Alexander Abajyan[խմբագրել կոդը]

Hello, your article is ready. Took a while to look well inside it, because I'm not sure that all is good, ok? Ciao, Bruno --Brunokito (քննարկում) 14:13, 17 Մայիսի 2016 (UTC)[reply]

Hello. the German translation of the article is ready. Took some more days than I expected.--Giftzwerg 88 (քննարկում) 12:11, 11 Հունիսի 2016 (UTC)[reply]

Thank you very much dear Giftzwerg 88 for the translation. Don't forget I still have a favour to return, so don't hesitate to contact me anytime if you'll need an article to be translated into my language. --Narek75 (քննարկում) 08:36, 13 Հունիսի 2016 (UTC)[reply]

I in return have indeed a request for you. You might expand the Armenian article of the almost forgotten honourable de:Maturin Veyssière de La Croze which is somebody, who is also notable to the Armenian Wiki as he was one of the first to write an Armenian dictionary in an european language, making the Armenian language over all more accessible. I´ve spent substantial time to find all the sources and details and scans of his works. You might as well translate de:Paulusakten or de:Petrusakten two articles I´ve spent a lot of time with.

Hello, saw your contribution on the article "Annexation of Crimea by the Russian Federation". According to the subject I would like to ask you translate the small article into Armenian, and add it to the Armenian wikipedia. Thank you in advance for your support/contribution and best wishes!

Շնորհակալություն Narek75 ես կշարունակեմ բարելավել այդ հոդվածը։

Ռոբերտ Աբաջյան[խմբագրել կոդը]

Նարեկ ջան երկար կռիվներից հետո վերջապես Ռուսերեն վիքիում վերականգնեցի Ռոբերտ Աբաջյանի մասին հոդվածը:--Սամվելքննարկում 10:58, 31 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Վաաաաաաաաաաայ, Սամվել ջան, ես քո ցավը տանեմ, էս ինչ լավ լուր ասացիր: Շատ շատ ապրես, եղբայր ջան: Անչափ շնորհակալ եմ: Շատ մեծ գործ ես արել: Շտապեմ տեղեկացնել բոլորին: --Narek75 (քննարկում) 11:20, 31 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Translation of Georgian article[խմբագրել կոդը]

Dear Narek75,

I saw you translated some Georgian articles and had some connections with Georgian wikipedians over some articles and would like to ask you sir if you can translate some several more Georgian articles into your language in this wiki? Thank you sir, Regards.

Hello dear person (IP: User:185.23.49.235). I'd certainly love to collaborate especially with my Georgian wiki-colleagues. Just let me know which articles in particular you want me to translate. --Narek75 (քննարկում) 13:15, 28 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Thank you dear Narek75 for your quick response. Can you please translate Name of Georgia, Pharnavaz I, Pharasmanes II and Conversion of Kartli chronicle. Thank you sir, Regards.

Sure thing. But please let me tell you I might not be free all the time, also currently I'm trying to finish some larger articles, so this might take a while. Alright take care ))) --Narek75 (քննարկում) 15:18, 28 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Thank you dear Narek75. Is there any article you want to see in Georgian? I can also help.

Չառլի Շին[խմբագրել կոդը]

Ողջույն Նարեկ ջան։ Ինչու՞ հետ շրջեցիք իմ այս խմբագրումը։ Բոլոր տվյալները գալիս են Վիքիդատայից, եթե որևէ անճշտություն կա, կարող ենք ուղղել այնտեղ։ Վիքիդատայի առավելությունն այն է, որ հոդվածն ավելի դինամիկ է դառնում և անհրաժեշտություն չի լինում յուրաքանչյուր փոփոխության դեպքում հոդվածը խմբագրել։ Հարգանքներով--Ավետիսյան91(քննարկում) 15:46, 26 Նոյեմբերի 2016 (UTC) Հոդվածների տեղեկաքարտերը կորցնում են իրենց գեղագիտական տեսքերը վիքիդատայի պատճառով, ինչը չափազանց վատ է, նախևառաջ պետք է այդ վիքիդատան նորմալ տեսքի բերվի հետո նոր վիքիդատաֆիկացնել գրված հոդվածները (դատայում խմբագրումներ անելով հոդվածը դեռ նորմալ տեսքի չի գա)։ Երկրորդ, եթե ես ժամանակին «աչք եմ քոռցրել» հոդվածների վրա, որպեսզի վերջիններիս տեղեկաքարտերը հնարավորինս լինեն աչքի համար հաճելի ու հնարավորինս ինֆորմատիվ, իսկ վիքիդատայով դրանք վերածվում են եսիմ ինչի, ուրեմն չեմ պատրաստվում թույլ տալ նման հոդվածները դատաֆիկացնել։ Համենայն դեպս թող որոշ հատվածներ գան Վիքիդատայից, ոչ ամբողջը։ --Narek75 (քննարկում) 16:03, 26 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]

Վերահղումներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Narek75: Վերահղումը սխալ դնելիս կամ սխալ անուն տեղափոխելիս խնդրում եմ ուշադիր լինես՝ հետևյալ հարցում. եթե ակնհայտ տառասխալ կա, ուրեմն հին վերնագիրը պետք է ճիշտ դարձնել ([1], [2]), իսկ հինը՝ սխալը, պետք է դնել արագ ջնջման, ընդ որում՝ վերահղման վերևից ([3], [4]) --Հայկ (արաբագետ) 12:13, 29 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Վայ Հայկ ջան, մոռացա անեի։ Հիշում էի, որ մի բան պիտի անեի, բայց մոռացել էի։ Շնորհակալ եմ։ --Narek75 (քննարկում) 12:16, 29 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 12:56, 29 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]